Posted in Ռուսերեն, Տեղեկություն

Плавание

Что такое Плавание​?

Главные стили плавания: что нужно знать? | Фитнес | Онлайн-журнал #ЯWorldClass

Плавание — вид спорта или спортивная дисциплина, заключающаяся в преодолении вплавь за наименьшее время различных дистанций. При этом в подводном положении по действующим ныне правилам разрешается проплыть не более 15 м после старта или поворота; скоростные виды подводного плавания относятся не к плаванию, а к подводному спорту.

История

История спортивного плавания – Федерация плавания города Альметьевск и Альметьевского районаЧем полезно плавание, как плавание влияет на здоровье, мнение учёных - Чемпионат

Рисунки на археологических находках свидетельствуют, что люди в Древнем Египте, Ассирии, Финикии и во многих других странах умели плавать за несколько тысячелетий до нашей эры, и известные им способы плавания напоминали современные кроль и брасс. В то время плавание носило чисто прикладной характер — при рыбной ловле, охоте за водоплавающей дичью, подводном промысле, в военном деле. В Древней Греции плавание стало использоваться как важное средство физического воспитания.

Первые соревнования по плаванию относятся к рубежу  веков. Первая спортивная организация пловцов возникла в Англии в 1869 году, следом подобные организации появились в Швеции, Германии, Венгрии, Франции, Нидерландах, США, Новой Зеландии, России, Италии, Австрии. Рост популярности спортивного плавания в конце XIX века связан с началом строительства искусственных бассейнов.

В 1889 году в Вене прошли крупные международные соревнования с участием спортсменов из нескольких европейских стран; далее они стали проводиться регулярно и носили название «первенство Европы». В 1896 году плавание вошло в программу первых Олимпийских игр, и с тех пор неизменно входит в олимпийскую программу.

Перед началом Олимпийских игр 1908 года ФИНА разработала и утвердила «Правила ФИНА», включавшие перечень дистанций для проведения соревнований, порядок комплектования и проведения заплывов, порядок регистрации мировых рекордов. Тогда же были зарегистрированы первые мировые рекорды в плавании, самым ранним из них стал результат Золтана Халмаи на дистанции 100 м вольным стилем, показанный 3 декабря 1905 года в Вене․

Узнайте больше

Источник

🎮Игра🕹️

Posted in Ռուսերեն

22.04-26.04 Русский язык

  1. Какие основные преимущества занятий спортом для здоровья человека?
    Спорт помогает человеку в здоровье и физическом состоянии. Фигура человека становится мускулистее, а здоровье крепче.
  2. Какие виды спорта считаются наиболее популярными в мире, и почему?
    Футбол – самый известный вид спорта. Потому что есть более профессиональные игроки, которые это распространяют. Кроме того, эту игру приятнее смотреть и играть.
  3. Каковы ключевые различия между командными и индивидуальными видами спорта?
    Разницы почти нет. Но играть с командном лучше.
  4. Как спорт влияет на развитие физических и психологических навыков у детей и подростков?
    Я не знаю․
  5. Какие страны традиционно выдаются в определенных видах спорта, таких как футбол, баскетбол, или плавание?
    Я  думаю, что не какая-то страна, потому что это просто игра.
  6. Какое значение имеет спорт в современном обществе и культуре?
    Если в этой стране есть понимание спорта, она более известна среди любителей спорта и во всем мире.
  7. Каким образом спортивные достижения могут вдохновлять и мотивировать людей в повседневной жизни?
    Они могут сделать человека неуступчивым. После победы человек захочет большего и сделает все, чтобы этого добиться, а проиграв, он сделает все, чтобы победить.
  8. Напишите про ваш любимый вид спорта/ спортсмена.
    https://sharoyancalla.edublogs.org/2024/04/24/%d0%bf%d0%bb%d0%b0%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d0%b5/
  9. Составьте игру.
    https://sharoyancalla.edublogs.org/2024/04/24/%d0%bf%d0%bb%d0%b0%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d0%b5/

1.Допишите окончания.
батон колбасы. (хлеба)
пачку чая (-ю). (масла)
бутылку молока. (лимонада)
Дайте мне, пожалуйста, банку джема. (варенья)
полкилограмма сыра (-у). (халвы)
сто граммов конфет. (колбасы)
две упаковки аспирина. (анальгина)
таблетки от простуды (гриппа.)

2.Прочитайте предложения. Обратите внимание на падеж выделенных
слов.

Когда начинается учебный год? – Учебный год начинается первого сентября.
Когда твой день рождения? – Двадцать первого марта.
Когда твой брат будет в Москве? – Он вылетает одиннадцатого декабря.

3.Ответьте на вопросы, используя слова, данные в скобках.

1.Когда встречают Новый год? (первое января)
Новый год встречают в первое января. 
2. Когда отмечают Международный женский день? (восьмое марта)
Международный женский день отмечают в восьмое марта.
3. Когда вы должны пойти на концерт? (двадцать пятое декабря)
Я пойти на концерт двадцать пятое декабря.
4. Когда будет следующая игра нашей сборной по футболу? (тридцатое апреля)
Нашей сборной по футболу будет  тридцатое апреля.
5. Когда начнутся школьные соревнования по шахматам? (седьмое мая)
Школьные соревнования по шахматам начнутся седьмое мая.

Posted in Մայրենի

Հազարան հավքի 11-րդ և 12-րդ հատվածները

1.Կարդա՛ «Հազարան հավք»-ի 11_րդ և 12-րդ հատվածները։

Կարդացի

2.Կատարի՛ր 11-րդ հատվածից հետո գրված առաջադրանքը։

Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։

  1. Ո՞ւմ կանչեց Քամի ձին։
  2. 10 գործողություն հանի տեքստից(բանավոր)։
  3. Քան՞ի փորձություն պետք է անցնի Արեգը, որ հասնի Հազարան հավքին։
  4. Ինչպիս՞ի վանդակում է նստած Հազարան հավքը։
  5. Եթ՞ե կպնեն Տիրուհուն ինչ կկատարվի այդ անձի հետ։
Posted in Ռուսերեն

Русский язык 15.04-19.04

 

Совершенный вид
Что сделаю (сделаешь и т.д.)?
Несовершенный вид
Что буду делать (будешь делать и т.д.)?
построю
полетишь
откроет
буду строить
буду летать
будет открывать
Будущее простое время Будущее сложное время
  1. Тест
  2. Тест(Power point)

Упражнения

А1. Укажите ряд слов, где все глаголы будущего времени

  1. запомнит, прочитает, вспомнил
  2. приклеит, портрет, прочитал
  3. напишет, приберёт, застелет
  4. выпишет, нарисует, прибираешься

А2.  Укажите слово, где выделенная буква не является ударной

  1. позвонишь   2. облегчит       3. упростит        4. углубит

А3. Укажите глаголы будущего времени

            (1) Светлые волокна облачков плывут по чистому небу и тают в прозрачной синеве. (2) Голубые дубравы насквозь просвечиваются солнцем. (3) Нежными  тонами лиловеют осиновые вершины. (4) Зеленеет, цветёт, звенит и веселится всё в природе. (5) Ласкает солнце безлистые берёзы, что-то нашёптывает им ветер. (6) Но не торопятся берёзы распускаться. (7) Ждут они, когда наступит надёжное тепло, набухнет дерево соком и опрыснет себя сладкими брызгами.

(По Д.Зуеву)

 

Posted in Պատմություն

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի` պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերի ազատագրելու և Մեծ Հայքին միացնելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:

Հայ-պարթևական պատերազմը: Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Այսպիսով` հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, գուցե սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Քանի որ փոքր հայքը գտնվում էր Պարթևստանի տարածքում։

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Միհդատ 6-րդ Պարթևստանի արխաներից էր։ Նրա ծրագրերի մեջ մտնում էր գրավել արևմուտքը։

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Հայ պոնտոնեական դաշխինքը կնքվել է Ք․ա 94 թվականին։ Նա նպաստում է հռոմի հարցակման համար։ Դաշինքի մեջ մտնում է Տիգրան մեծի և Կլեոպատրաի ամուսնությունը։

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը:

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Երբ Միհրդատ 2-րդը մահացավ Ք․ա 88 թվականին Պարթևոստանում կռիվներ ստեղծվեց, թե ով է բարձրանալու գահը։ Այդ ժամանակը շատ հարմար է հարցակման համար։

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Տիգրան մեծը գրավեց Պարթևոսի մայրաքաղղաքը և ստացավ Արքաների արքա տիտղոսը։

Posted in Մայրենի, Ստեղծագործություներ

Ի՞նչն է ինձ համար այս կյանքում ամենակարևորը

Ի՞նչն է ինձ համար այս կյանքում ամենակարևորը․․․ Ճիշտն ասեմ եսել  չգիտեմ։ Իմ համար ամենինչ այս կյանքում կարևոր է։ Նույնիսկ չարագործական ինչոր արարքները։ Իմ համար ամեն ինչ կարևոր է քանի որ, եթե մի բան չլիներ միուս բանը չէր կարող լիներ։ Կյանքիի արարքները նման են մի մեծ շղթաի։ Եթե մի գնդիկը ընգնի միուսներներ կնգնեն։ Ես կարևորում եմ բոլոր արարքները, փորձությունները և տրամադրությունները։

Posted in Պատմություն

Տիգրան 2-ի գահակալումը: ՄԵԾ Հայքի ամբողջականության վերականգնումը

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:

Արտաշես 1-նի ավագ որդի՝ Արտավազդ 1-ինը։

2. Ինչու՞ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան:

Որ ունենա լավ դիրքեր թագավորելու համար։

3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:

Տիգրան 2-ի հայրը Տիգրան 1-ինը է։ Նա թագավորել է Ք․ա 115թ․-ից մինջև Ք․ա 95թ։

4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:

Տիգրան 2-ը թագադրվել է Ք․ա 95 թ․ Արձնիք նահանգում։

5. Ո՞ր թվականներին է իշխելՏիգրան 2 Մեծը:

Ք․ա 95 — Ք․ա 55 թ․։

6. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:

 

Posted in Բնագիտություն 6

Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

Ընդ որում ամենադինամիկ ոլորտներն են գազային ագրեգատային վիճակում գտնվող մթնոլորտը և բոլոր ագրեգատային վիճակներում գտնվող ջրոլորտը, իսկ ամենափոքր դինամիկան դիտվում է քարոլորտում, որը սակայն պակաս կարևոր չէ, քան ավելի արագ փոփոխվող ոլորտները, քանի որ հենց քարոլորտն է այն նյութական հիմքը, որի վրա ապրում և իր տնտեսական գործունեությունն է ծավալում մարդը:

 

Ի դեպ, մարդոլորտը ամենաերիտասարդ ոլորտն է աշխարհագրական թաղանթում, սակայն իր նպատակաուղղված գործունեությամբ ամենաշատն է ձևափոխում վերջինիս: Մթնոլորտի դերը հսկայական է ամբողջ կենդանի նյութի գոյության համար, քանի որ այնտեղ՝ 25−30 կմ բարձրությունների վրա է տեղակայված օզոնի շերտը, որը կլանում է տիեզերքից եկող ուլտրամանուշակագույն խիստ վտանգավոր ճառագայթները և հենց այդ բարձրությունն էլ համարվում է աշխարհագրական թաղանթի տարածման վերին սահմանը, քանի որ դրանից վեր կենսոլորտը բացակայում է: Նույն կերպ կենսոլորտի տարածման սահմաններով է պայմանավորված քարոլորտի ընդգրկվածությունը աշխարհագրական թաղանթում, ինչպես նաև աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը՝ Երկրի ընդերքի մինչև 5 կմ խորությունները: Ստացվում է, որ կենսոլորտի և աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները համընկնում են:

photo.png

Աշխարհագրական թաղանթի սահմանները

Ընդհանուր առմամբ աշխարհագրական թաղանթի հզորությունը (ստորին և վերին սահմանների միջև գտնվող շերտի հաստությունը) հասնում է 40 կմ:

Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող գործընթացների, ինչպես և ամբողջ աշխարհագրական թաղանթի գոյության նախապայմանն Արեգակն է, քանի որ նրանից է ստացվում անհրաժեշտ գրեթե ամբողջ էներգիան, որի շրջապտույտը կապ է ստեղծում տարբեր ոլորտների միջև և շարժման մեջ է դնում այդ ոլորտներում տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերը: Միայն քարոլորտի որոշ գործընթացներ պայմանավորված են Երկրի ներքին ջերմությամբ, որը գալիս է միջուկից:

Աշխարհագրական թաղանթի գոյության երկրորդ նախապայմանը ոլորտների միջև կապ ապահովող նյութերի շրջապտույտն է:

Այդպիսի շրջապտուտներից հայտնի են ջրի և գրեթե բոլոր քիմիական տարրերի շրջապտույտները:

Սակայն պետք է հիշել, որ անկախ գտնվելու վայրից, նյութը շարունակում է մնալ աշխարհագրական թաղանթի որոշակի ոլորտի բաղադրիչ:

Օրինակ՝ մթնոլորտում գտնվող ջուրը ամպի տեսքով հանդիսանում է ջրոլորտի, ոչ թե մթնոլորտի բաղադրիչ, կամ հողում բնակվող կենդանին կենսոլորտի, ոչ թե քարոլորտի բաղադրիչ է: Նույնիսկ մարդու բջիջներում առկա ջուրը (կենսաբանական ջուր) հանդիսանում է ջրոլորտի բաղադրիչ: Այսպիսի դրսևորումները միայն ապացուցում են, որ աշխարհագրական թաղանթի ոլորտները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ և փոխազդում են միմյանց վրա:

Գրականության հղում էջ 5

Հարցեր՝

1․ Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը, և որո՞նք են դրա բաղադրամասերը։

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է։

2․ Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։