Posted in Ստեղծագործություներ

Ուտիս տատը և Ակլատիզը

Մի անգամ Ուտիս տատու թոռը գնաց ման գալու։ Հանկած նա տեսավ կով և սկսեց խորովել։ Երբ Ակլատիզը հասկացաավ, որ ինչ որ մեկը պաս չի պահում։ Նա տեսավ ուտիս տատու թոռանը ու ասաց․

— Ա՛յ անշնորհք երևույթ , ով պասի օրերը պաս չի պահում։

— Ինձ մի՛ նեղացրու թե չէ տատիկին կասեմ։

— Թե քո տատին  ով է, որ ինձ ինչ որ բան անի։

Այդպես ոտիս տատիկի թոռը գնաց, կանչեց նրան։ Երբ ուտիս տատին եկավ և տեսավ, որ ակլատիզն է, նա սկսեց կռիվը։

— Ա՛յ չոփ, դու ի՞նչ գործ ունես իմ թոռան հետ։

— Լավ էլ գործ ունեմ, կալաբոկ։ Քո թոռը պասի օրերը պաս չի պահում։

— Որովհետև ինքը Ուտիս տատու թոռն է։

Եվ այտպես էլ սկսվեց կռիվը։

Posted in Ռուսերեն

Род

тр. 43 — 44

Скоро мамин праздник
Обниму я в марте радостно
Маму милую свою.
Подарю подарок праздничный
И тихонечко спою:
Пускай узнает ветер,
И звёзды, и моря,
Что лучше всех на свете
Мамочка моя.

В русском языке с существительными женского рода используются глаголы прошедшего времени с окончанием -а: делала, писала, помогала. Оля делала домашнее задание.
Существительные мужского рода будут иметь при себе глаголы с нулевым окончанием: делал ,
писал , смотрел . Брат писал письмо. Андрей помогал дедушке.

Придумай предложения со словами:
ОНА ОН
делала делал
писала писал
помогала помогал
Слова для справок: подарок, домашнее задание, письмо, маме, бабушке, дедушке.

Оно делала  домашние здание — Он делал  домашние здание

Она мила посуди — Он мил посуди

2. Прочитай разговор по телефону бабушки с внуком.
— Доброе утро, бабушка.
— Доброе утро, Тимур.
— Бабушка, поздравляю тебя с днём рождения.
— Спасибо.
— Ты сегодня после обеда будешь дома?
— Буду.
— После школы я приду к тебе.
— Приходи, приходи. Буду ждать.
— До свидания.
— До свидания.

3. Расскажи, как Тимур поздравит бабушку.

Домашнее задание:

Рабочая тетрадь

стр. 18 упр. 54 — 57

Posted in Մայրենի

Կանաչ ախպերը

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907


Առաջադրանքներ

  1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։
  2. Ո՞ւմ է դիմում հեղինակը։
    Կանանչ ախպերին
  3. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։
    Գարուն
  4. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։
    Ծիլ, ծաղիկ ու խոտ,

    Կարկաչուն վըտակ,

    Երկինք կապուտակ,

    Խատուտիկ հավքեր,

    Զրընգան երգեր,

    Գառների մայուն,

    Խաղ, ուրախություն․

Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։
կանաչ խոտ, կարկաչուն գետակ, գեղեցիկ, կապուտակ երկինք և այլն

Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։
պայծառ կանաչ գույնի

Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։

Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։

Դեղին աղջիկ արի արի

քո կապույտ մազերը 

թափ տուր վրի

քո դեղին ականջողը կախի

և քո կանաչ շորը հագի։

 

Posted in Մայրենի

Տերն ու ծառան

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

— Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

— Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

— Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

— Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

— Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

— Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

— Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

— ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

— Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

— Հը՜, հո չե՞ս բարկանում։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

— Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

— Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

— Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

— Ո՞րը։

— Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

— Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

— Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

— Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

— Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

— Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բարբառային բառերը։

ախպեր — եղբայր

ռոճիկ — աշխատավարձ

ղրկի — ուղարկի

ածել — տալ

ղրկում է — ուղարկում է

Մշակ —  հողագործ

մին էլ — մեկ էլ

կիսին — կեսին

դես — այս կողմ

Գրի՛ր տրված արտահայտությունների բացատրությունը։

ծառա մտնել — ծառայել

տուն ղրկել — տուն ուղարկել

ձեն ածել — կանչել

մեր մտնել — մայր մտնել

վեր ընկնել — վայր ընկներ

օրը ճաշ դառնալ — օրը կիսվեց

վեր քաշել — վերև քաշել

առաջն ընկնել — առաջնորդել

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

մեծ — փոքր

ունևոր — աղքատ

բարկանալ — չբարկանալ

ներս — դուրս

ուշանալ — չուշանալ

հանգիստ — անհանգիստ

խորամանկություն — միամտություն

Հեքիաթից դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

Աստված բարին տա — աստված քեզ լավ կյանք տա

կրակի մեջ ընկնել — փորձանքի մեջ ընկնել

Բացատրի՛ր <Մարդ ինչ անի, իրեն կանի> ասացվածքի իմաստը։

Մարդու գործողություններըը նման են բումեռանգի։ Եթե դու քեզ լավոթյուն ես անում ուրեմ քո արաց լավություն քեզ հետ կվերադառն, իսկ եթե վատություն ես անում ուրեմն վատությունը քեզ վերադարնում։

Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։

Առաջին — Ճարպիկ մարդը և միամիտ ծառան

երկրորդ — Միամիտ մարդը և Ճարպիկ ծառան

Posted in Բնագիտություն 6

Աղի մասին

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն:

Posted in Մաթեատիկա

Մաս և ամբողջ

Գտիր  120  թվի  4/6  մասը։

120 : 6 x 4 = 80

Գտիր  180  թվի  5/3  մասը։

180 : 3 x 5 = 300

Գտիր  240  թվի  6/40  մասը։

240 : 40 x 6 = 36

Գտիր  250  թվի  4/5  մասը։

250 : 5 x 4 = 200 

Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։

1 մ=10 դմ

10 : 10 x 2 = 2(դմ)

Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։

1 կմ = 1000մ

1000 : 4 x 3 = 750 (մ)

Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։

1 մ = 100 սմ

100 : 5 x 3 = 60(սմ)

Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։

1ժ = 60ր

60 : 6 x 4 = 40 (ր)

Քանի՞  ժամ  է  5/6 օրը։

1օր = 24ժ 

24 : 6 x 5 = 20 (ժ )

Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։

1կմ = 1000 մ

1000 : 10 x 3 = 300( մ)

Գտիր մետրի  3/5 մասը։

1 մ = 100 սմ

100 : 5 x 3 = 60 (սմ)

Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։

1ժ =60ր

60 :3×2=40(ր)

13․Գտիր թվի նշված մասը։
450-ի   2/9-րդ մասը

450:9×5=100
280-ի  5/7-րդ մասը

280:7×5=200
300-ի  7/10-րդ մասը

300:10×7=210
480-ի  5/6-րդ մասը:

480:6×5=450

14.Արտահայտիր նշված միավորներով։

(1/6)ժ= 10 ր

1 ժ=60 ր

60:6×1=10×1=10
(1/4)կմ = 250 մ

1000:4×1=250×1=250
(1/6) օր = 4 ժ

24:6×1=4×1=4
(1/4) տարի = 3 ամիս

12:4×1=3×1=3
(1/25) ց = 4 կգ

100:25×1=4×1=4
(1/5)  մ = 20 սմ

100:5×1=20×1=20

15.Արտահայտիր նշված միավորներով։

(3/4)  ժ= 45 ր

60:4×3=15×3=45
(3/10)  կմ = 300 մ

1000:10×3=100×3=300
(5/6)  օր = 20 ժ

24:6×5=4×5=20
(5/6)  տարի = 10 ամիս

12:6×5=2×5=10
(3/4) ց = 75 կգ

100:4×3=25×3=75
(7/10)  մ = 70 սմ

100:10×7=10×7=70

16․ Տուփում կար 20 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։

20:5×3=12

20-12=8

Պատ․՝ 8 մատիտ

Այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

21.02.2022

Posted in Պատմություն

Ճամփորդել էնիք Գառնու տաճար, Գեղարդի վանք Չարենցի կամար

Գառնին ու Գեղարդը՝ այսուհետ ավելի հասանելի — Երկիր ՄեդիաԳառնի Գառնիի հելլենիստական տաճառ և ամրոց

Այս շաբաթ մենք գնացել ենք ճամփորդության։ Մենք գնացել ենք ընկեր Սոնայի, ընկեր Սեդայի և ընկեր Շուշանի հետ։ Այս ճամփորդոթյան ընթացքում մենք գնացել ենք երեք տեղ՝ Գեղարդի վանք, Գառնու տաճար և Չարենցի կամար։ Ինչպես գիտենք Գառնու տաճարը հեթանոսական է, որը պատկանում է Միհր աստծուն, որը արևի, մաքրության և խաղաղոթյան աստվածն է։ Տաճարը չի քանդվել Տրդատ երրորդի քրոջ շնորհիվ։ Նա խնդրել է, որ տաճարն իրենը լինի որպես ամառանոց։ Շուտով այնտեղ պատրատեցին բաղնիք։ Այնտեղ կային կլորակներ որի վրա դնում էին տաշտեր։ Տաճարոմ կար մի տեղ, որտեղ առաջ դրված էր Միհր աստծո արձանը, որը կռվում էր ցլերի հետ։ Ցուլը խորհրդանշում էր խավարությունը և այդ պատճառով Միհրը կռվում էր նրանց հետ։ Անցած տարի գիտնականները ապացուցեցին, որ դա Միհիր աստծո Տաճարն է։ Նրանք գտել են ցլի գլուխ։  Գառնու տատաճարոմ մենք  երգեցինք իմ սիրած երգերը <<Մոկաց շուկեն>> և << Ալիհո>>։ Շաբաթ օրը մնեք նաև գնացել ենք Գեղարդի վանք։ Գեղարդի վանքը քրիստոնեական եկեղեցի է։ Գեղարդի վանքը պատրաստված է մեծ ժայռից։ Գեղարդի վանիքի մասին մի առասպել կա։ Այդ առասպելում ասվում է, որ մի քույր ու եղբայր կային։ Նրանք բաժանվել են իրենց ընտաիքից։ Նրանք գնացել են ինչ-որ քարանձավ և այդ գիշեր նրանք խնդրել են աստծուն, որ իրենց ինչ-որ բան ասի ու իրենքնք անեն, որ հետագայում նրանց անունները հիշվեն։ Աստվածը ասում է, որ նրանք պատրաստեն եկեղեցի։ Այդ օրվանից քույրը և եղբայրը պատրաստում էին Գեղարդի վանքը։ Եղբայրը ասում էր քար տուր, իսկ քույրը իր երկար մազերով տալիս էր նրան։ Այնտեղ մենք նույն պես երգեցինք երգեր, բայց այս անգամ երգեցինք աստծո մասին։ Այնտեղ մի քանի հոգի իրենց շշերի մեջ լցրեցին այնտեղի ջուրը։ Գառնի տաճարոմ ավելի տաք էր քան Գեղարդի վանքում։ Հիսուս Քրիստոսի աշակերտերից երկուսը   Գեղարդի վանք են բերել գ”գեղարդը”, որով սպանել են Հիսուս Քրիստոսին։ Երբ թշնամիներն իմացան դրա մասին, փորձեցին գողանալ գեղարդը, բայց երբ մոտիկացան նրանք ծանր հիվանդացան։ Հիմա գեղարդը գտնվոմ է Էջմիածնում։ Մենք նաև գնացել ենք Չարենցի կամար։ Եթե դու Չարենցի կամարում ես դո,ւ կտեսնես մեր հոյակապ Արարատը։ Չարենցի կամարի վրա գրված է <<Ես իմ անուշ Հայաստանի> բանաստեղծության վեջին տունը։ IMG_6149

Posted in Մաթեատիկա

Մաս և ամբողջ

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում։ Խոհանոցում՝ կլոր գաթայի, կլոր հացի, պիցցայի կամ  խնձորի վրա բացատրեք  ու ցույց տվեք  կոտորակները։ Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին   տեղադրեք բլոգում։

1․Գտիր թվի նշված մասը։
180-ի   5/9-րդ մասը 180 : 9 x 5 = 100
200-ի  4/5-րդ մասը 200 : 5 x 4 = 160
100-ի  3/10 -րդ մասը 100 : 10 x 3 = 30
150-ի  2/5  -րդ մասը: 150 : 5 x 2 = 60
400-ի 5/8-րդ մասը։ 400 : 8 x 5 = 250

2.Արտահայտիր նշված միավորներով։

(1/4) ժ= 60 : 4 x 1 =15 ր

(1/5) կմ = 1000 : 5 x 1 = 200 մ
(1/3) օր = 24 : 4 x 1 = 8 ժ
(1/4) տարի = 12 : 4 x 1 = 3 ամիս
(1/5) ց = 100 : 5 x 1 = 20 կգ
(1/4)  մ = 100 : 4 x 1 = 25 սմ:

3.Արտահայտիր նշված միավորներով։
(5/ 6)  ժ=50 ր
(4/5)  կմ =800 մ
(5/6) օր = 20ժ
(3/4)  տարի =9 ամիս
(3/20) ց = 15կգ
(4/5)  մ =5 սմ:

4.  Արամը  դպրոցից տուն վերադառնալիս  ճանապարհի   1/4 մասը  անցնելուց հետո, ճանապարհի ո՞ր մասը դեռ  պետք է անցնի։

4 մաս — 3 մաս = 3/4

5․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 120 ÷ 8 = 15

2) 15 × 7 = 105

6․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 3200 ÷ 8 = 400

2) 400 × 5 = 2000

7․ Ո՞ր պատկերի 3/5 մասն է գունավորված։

1)✅

2)

3)

 

Այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

25.02.2022

 

Posted in Պատմություն

Ճամփորդում ենք

Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
Տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.): Քրիստոնեության ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»:
Տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին և 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Գառնու տաճարը 1679 թվականին ուժեղ երկրաշարժի հետևանքով ավերվեց և միայն 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Վերականգնումն ավարտվեց 1975թ.:

«Քարերի սիմֆոնիան» համարվում է բնական հուշարձան և պաշտպանվում է օրենքով:Այն Հայաստանի տեսարժան վայրերի ցուցակում ներառված հայտնի հուշարձաններից մեկն է:

Կոտայքի մարզում, Գառնի գյուղից ոչ հեռու, գտնվում է Ազատի կիրճը, որի երկայնքով անցնող «Քարերի սիմֆոնիան» գոյացել է բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում (երևույթի գիտական անվանումն է` սյունային անջատում):

Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով: