Posted in Ճամփորթություն, Պատմություն

Ճամփորդություն դեպի հին Աշտարակ

Երեկ  ես գնացել էի հին Աշտարակ։ Քանի որ ընկեր Էլինան Աշտարակից էր, մենք հեշտությամբ քայլեցինք նրա միջով։ Վարորդը կագնացրեց մեզ Սուրբ Սարգիս եկեղեցուց շատ քիչ հեռավորության վրա։ Երբ հասանք, մեզ պատմեցին <<Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր>> եկեղեցիների մասին լեգենդը։ Լենգենդում ասվում էր, որ լինում էին երեք քույրն էլ սիորում էին Սարգիսին, բայց երբ իմացան, որ երեքն էլ սիորւմ էին,  որոշեցին, որ փոքր քույրը պետք է ամուսնանա նրա հետ։ Հարասանիքին , փոքր քույրը հագավ սպիտակ շոր, իսկ մեծը և միջներկը հագան կարմիր և ծիրանագույն զգեստներ։ Հարսանիքի ժամանակ մեծ քույրերը որոշեցին գցել իրենց ձորից, որ իրենց փոքր քույրը երջանիկ լինի։ Երբ նրանք ընկան ձորը, փոքր քույրն էլ ընկավ և այտդես երեք քույրերը մահացան։

Երբ մենք մտանք Սուրբ Սարգսի եկեղեցի այնտեղի տեր հայրը մեզ պատմեց աստծու և եկեղեցու մասին։ Մենք իմացանք, որ չի կարելի տատու անել, պարդատիր է կիրակի օրը գնալ եկեղեցի, եկեղեցին մեր մայրն է, չի կարելի տեր հորը ասել տեր-տեր։ Մենք ուղևորվեցինք դեպի Կարմրավոր եկեղեցի։ Այնտեղ էլ նախաճաշեցինք։ Երբ հասնաք, բոլորը բացեցին իրենց լանչ բոքսերը և սկսեցին ուտել։ Մեր տրանսպորտի վարորդը հյուրասիրեց մեզ խաչապորիներով և գաթաներով։ Երբ վերջացրինք հաց ուտելը,  մտանք Կարմրավոր եկեղեցին։ Այնտեղ մենք երգեցինք  և աղոթեցինք։ Երբ դուրս եկանք, գնացինք Պերճ Պռոշյանի տուն -թանգարան։ Այնտեղ մենք տեսանք նրա գրված գրքերը, սպասքը, կահույքը, նկարները և Աշտարկում ծնված տարբեր հայտնի մարդկանց նկարները։ Իսկ դուք գիտե՞ք, որ Պռոշյանը և Աղայանը շատ մոտիկ ընկերներ էին։ Ինձ ամենից շատ դուր եկավ Պերճ Պռոշյանի գրված <<Սոսն ու Վարդիթեր>> վեպը։ Թանգարանում շատ գեղեցիկ էր։ Ես կուզեի այնտեղ գնալ տնեցիների հետ։ Երբ Էքսկուրսիան վերջացավ, մենք ուղևորվեցինք դեպի Ծիրանավոր եկեղեցի։ Այնտեղ մենք խաղացինք և նկարվեցինք։ Երբ դուրս եկանք եկեղեցուց, գնացինք Սպիտակավոր եկեղեցի։ Եկեղեցու մոտ մենք հաց կերանք, խաղացիքն, նայեցինք վերևից Քասախին  և ուղևորվեցինք տրասնպորտի մոտ։ Երբ հասանք տեղ, տրանսպորտը մեզ տարավ դպրոց և այդպիսով վերաջացվ այդ հրաշալի օրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով