Posted in Արևմտահայերեն, Մայրենի

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ

Արևմտահայերեն


Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը։

Արևելահայերեն
Մի օր աղվեսը ասաց աքլորին․

-Ինչ լավ ու անուշ ձայն ունես դու։

-Ափսոս վաղը զրկված կլինեմ քեզ լսելու հաճույքից, որովհետև մեղավորս Սուրբ Կարապետ ուղտի պետք է գնամ։

-Սիրուն աքլոր խնդրում եմ ինձ ուղեկցես հավաբուն, որ հավերին մեղքերի թողթյուն անեմ։

Այդ քաղցր խոսքերի աքլորի սիրտը փափկեց և ասաց։

-Գնանք քեզ ցույց տամ հավաբունը։

Աղվեսը աքլորի հետ մտավ հավաբուն խեղտեց բոլոր հավերին և կերավ, հետո աքլորին ու ասեց․

-Սիրուն աքլոր գիտես ինչ դժվար է սոված փորին գնալ Սուրբ Կարապետ ուխտի։

Իմ կարծիքը
Իմ կարծիքով այս առակը շատ լավն է և խելամիտ։
Իմասը
Այս առակի իմաստը այն է, որ անծանոթների չի կարելի վստահել։

Posted in Արևմտահայերեն, Մայրենի

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Արևմտահայերեն


Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։

Արևելահայերեն

Մի օր տղան զայրանում է ծեր հոր վրա, նրան դնում է ուսին, տանում է անտառ, այնտեղ թողնում և վերադառնում տուն։ Տարիներ հետո ամուսնանում է, որդի է ունենում, նրան խնամում և մեծացնում է։ Սակայն, այս տղան էլ իր հոր պես անշնորհակալ է դուրս գալիս։ Մի օր, երբ նրա սիրտը նեղվում է, հորը դնում է ուսին և բարձրանում սարը։

— Տղա՛ս, ինձ այստեղ թող և հետ գնա,- ասում է հայրը։

— Իսկ ինչո՞ւ հենց այստեղ,- հարցնում է տղան։

— Ես իմ հորը մինչև այս ծառն եմ բերել,- պատասխանում է հայրը՝ հոգոց հանելով։

Իմ կարծիքը
Ինձ համար այս առակ շատ տխուր էր։
Այս առակի իմաստը
Այս առակի իմաստը նրանում է, որ մի բան անելուց առաջ պետք է մտածել։

Posted in Արևմտահայերեն, Մայրենի

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Արևմտահայերեն

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ որմէ՞ կը վախնային։

—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։

—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։

Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս, որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։ Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։
Արևելահայերեն

Մի զորավոր առյուծ նստել էր ժայռին և տեսնում է որ, գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած փախչում:
-Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:
– Ո՞վ է մարդը-հարցնում է առյուծը- և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից
– Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի:

 Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց. Միթե՞ դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին: Եվ նա ասաց. Այո, ես եմ: Առյուծն ասաց. Արի կռվենք:

Մարդն ասաց. Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են: Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք: Առյուծն ասաց. Երդվիր, որ կգաս և ես կլսեմ քեզ: Մարդն երդվեց և առյուծն ասաց. Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:

Եվ առյուծը գոչեց. Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել: