Posted in Պատմություն

Տիգրան 2-ի գահակալումը: ՄԵԾ Հայքի ամբողջականության վերականգնումը

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:

Արտաշես 1-նի ավագ որդի՝ Արտավազդ 1-ինը։

2. Ինչու՞ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան:

Որ ունենա լավ դիրքեր թագավորելու համար։

3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:

Տիգրան 2-ի հայրը Տիգրան 1-ինը է։ Նա թագավորել է Ք․ա 115թ․-ից մինջև Ք․ա 95թ։

4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:

Տիգրան 2-ը թագադրվել է Ք․ա 95 թ․ Արձնիք նահանգում։

5. Ո՞ր թվականներին է իշխելՏիգրան 2 Մեծը:

Ք․ա 95 — Ք․ա 55 թ․։

6. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:

 

Posted in Պատմություն

Արտաշես Առաջինի բարենորոգումները

Վարչական և ռազմական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայրՄովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես 1-ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները,

Արտաշես 1-ինը բաժանեց ռազմական բանակը 4 մասի ըստ աշխարակողմերի։

2. Ինչու՞ Արտաժես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:

Քանի որ նա ուզում էր հզորացնել պետութոյւնը։

3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:

Արտաշես առաջինը քերերի վրա գրում էր իր պապերի անունները, որ բոլորը հշեն իր տոհմը։

4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը,

Արտաշես առաջինը հզորացրել և մեծացրել է պետությունը։

5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:

Քանի որ նրան հատակագծել է Կաթագենի մի հատակագծող։

6. Ի՞նչ պատվանուններով է հայտնի Արտաշես 1-ը:

Արտաշես և Սաթենիկը։
Արտավասը և Արտաշեսը։

Posted in Պատմություն, Տեղեկություն

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին | «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն

Գանձատուն թանգարան բացվել է 1982 թվականին, որի երկհարկանի շենքը  կառուցվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և ազգային գործիչ ու բարերար Ա. Մանուկյանի միջոցներով։ Գանձատանը պահվում են համաշխարհային արժեք ունեցող հայ հոգևոր մշակույթի գեղարվեստական ստեղծագործություններ՝ սուրբ մասունքների պահարաններ, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասքի, նվիրական առարկաների ու զգեստների հարուստ հավաքածուներ, որոնք բերվել են Աևիից, Թոքատից, Կ. Պոլսից, Վանից, Սեբաստիայից, Կեսարիայից, Վասպուրականից, Արցախից, Կիլիկյան Հայաստանից և այլ վայրերից, ինչպես նաև՝ հայկական գաղթավայրերից։ Սրբազան առարկաներից հիշատակելի են խաչերը, Ավետարանների կրկնակագմերը, քշոցները, ոսկեզօծ սկիհները, գավազանները, մասնատուփերը, բուրվառները, խնկամանները, ճաճանչազարդերը, մյուռոնամանները, կանթեղները ։ Հայկական մետաղամշակության ընտիր օրինակներ են մասանց պահարանները և աջերը։ Ուշագրավ են Նաև արծաթե գոտիներն ու ճարմանդները, հին մետաղադրամների ու թղթադրամների, ինչպես նաև հնադարյան կավե ամանների և Կուտինայի հախճապակե անոլծևերի հավաքածուները։ Գանձատանը պահվում և ցուցադրվում են նաև եկեղեցական գործվածքների բազմաթիվ նմուշներ, հնագույններն են Կիլիկյան Հայաստանում ստեղծված նրբագործ արտախուրակները և Գրիգոր Ա Լուսավորչի մետաքսե խաչվառը ։ Եկեղեցական ասեղնագործության նշանակալի աշխատանքներից են նաև Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի արծվագորգը , Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանի ասեղնագործ վարագույրը , Գեղարդավանքին նվիրաբերված խույրը  և այլն։ Ուշագրավ են նաև հայկական կերպասագործության գլուխգործոց՝ մետաքսաթել դիպակից կարված շուրջառը և դաջագործության նմուշներ՝ խորանի վարագույրները , ժամաշապիկը։ Գանձատան հյուսվածքների հավաքածոտւմ հատկապես առանձնանում են հայկական գորգերը, ուղեգորգերն ու կարպետները, պարսկական մետաքսագորգերը։

Posted in Ճամփորթություն, Պատմություն

Իմ տպավորությունները ճամփորդություն դեպի Էրեբունի

Այսօր՝ 22,03․2024-ին մենք գնացել ենք Էրեբունի վարչական շրջան։ Մենք տրանսպորտով հասանք Էրեբունի որտեղից սկսեց մեր ճամփորդությունը։ Սկզբում մենք բարձրացանք Էրեբունի ամրոցը։ Մենք այնտեղ նկարվեցինք և սկսեցինք գտնել արկածներ։ Այնտեղ մենք տեսանք հին սյուններ, լիքը քարուքանդ կառույցներ և սեպագրեր։ Ամրոցը շատ գեղեցիկ էր։ Ինձ շատ դուր եկավ։ Ամրոցից իչնելուց հետո մենք իչանք և գնացինք դեպի թանգարան։ Թանգարանում մեզ մատմեցին Էրեբունի ամրոցի մասին և Ուրարտուի մասին։ Այնտեղ մենք տեսանք Ուրարտուի տարազը, տարբեր զարդեր և ափսեներ։ Ինձ ամենից շատ դուր եկավ Կարմիր բլուրից հայտնաբերված իրերը։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։

Posted in Պատմություն, Տեղեկություն

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասին

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում։

Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը։ 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»)։ Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով։ Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի։

Posted in Պատմություն, Տեղեկություն

Տեղեկություն Էրեբունի ամրոցի մասին։

Էրեբունի ամրոց /Erebuni Castle (100 Archaeological monuments of Armenia) -  YouTube

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։ Այն կառուցվել է Ք․ ա․ 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք․ ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` Ք․ ա․ 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի)։ Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից։ Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։

Posted in Պատմություն

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։
Հայաստանը Ք․ա 4-րդ դարի վերջին շատ հզոր և մեծ երկիր էր։
2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։
Ք․ա 3-րդ դարում Հայաստանի վտանգավոր հարևանն էր Սելևկյան տերությունը։   Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։
3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։
Հայոց արքա Սամոս։
4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։
Ք․ա․ մոտ 220-201 թթ։
5․ Ու՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։
Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ։
6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։
Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում։

Posted in Պատմություն

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ալեքսանդր Մակեդոնցին հին Մակեդոնական արքա էր։

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:
Ք.ա. 331թ.։ Հայկական զորքերի հրամանատարներն էին Օրոնտես-Երվանդ 3-ը և Միթրաուստեսը։ Ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

Հայաստնը այդ ժամանակ ամենահզոր և ուժեղ պետություններից մեկն էր։ Դրա պատճառով էլ Մակեդոնիայի զորքերը ընդհամենը մեկ անգամ են հարձակվել մեր երկրի վրա։ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Այս ամենից հետո Ալեքսանդր Մակեդոնացին և իր զորքը էլ երբեք չփորձեցին հարձակվել Հայաստանի վրա։

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:
Ալեքսանդրի վեպում ասվում է, որ մեր երկիրը իսկական դրախտ էր և, որի ակունքն է Եփրատը ու Տիգրիսը։

Posted in Պատմություն

Դասարանական աշխատանք․ Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը
Հայրենիքը այն տարծքն է, որտեղ մարդիկ բնակվում են, կերտում իրենց պատմությունը և ստեղծում մշակութային արժեքներ։
2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները
Այրարատ, Աղձնիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Տուրուբերան, Պարսկահայք, Կորճայք, Ծոփք, Վասպուրական, Փայտակարան, Գուգարք, ուտիք, բարձր հայք։
3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները
Մեծ Հայք — 3 հազ. քառ. կմ
Փոքր Հայք — 80 հազ. քառ. կմ
4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը
Բզնունյանց ծով 
5․ Ո՞րն է հայերի հայրենիքը
Հայերի հայրենիքը՝ Հայաստանն է։
6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում
Քարի դարը սկզՔարե դարը բաժանում են երեք մասերի՝ Հին քարե դար, միջին քարի դար, նոր քարե դար։
7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին
Սուրբ խաչ եկեղեցով։
8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր
Քանի որ մեր երկիրը պատված է լեռներով։ 
9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը
Օտարակաները կոչել են Առմենիա, իսկ վրացիները Սոփխեթի։
10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ
Վանի թագավորությունը շատ մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի պատմության մեջ, քանի որ Ք․ ա․ 3-2 հազարամյակներում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Բայց դրանցից ոչ մեկը չէր ընդգ րկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը և Վանի թագավորությունը եղավ առաջին թագավորությունը, որ ընդգրկում էր ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Նաև Վանի թագավորության ժամանակ՝ Արգիշտի I-ի օրոք հիմնադրվեց Էրեբունի-Երևան մայրաքաղաքը։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները
Հայկական լեռնաշխարհի սահմաներն են՝ Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրիմա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։
12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը
Կիլիկյան Հայաստանը գտնվել է միջերական ծոովի հյուսիս արևելք։
13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Ազոխիր քարանձավ։

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը
 Սարգոն 2-րդը։
15․ Ի՞նչ է Միջնաշխարհը
Միջնաշծարհը Լերնաշխարհ կետրոնական մասն է։
16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին
Թեյշեբաինի քաղաքը կառուցել է Ռուսա 2 արքան։ Այն գտնվում է ներկայիս Երևանի տարածքում։ Քաղաքը նաև ունի այլ անվանում՝ Կարմիր բլուր։ Քաղաքը նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։
17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը
Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը դա Արարատն է, բարձրությունը՝ 5165 մ։
18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը
Արրատայի հովանավոր աստվածը Հայկն էր։
19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը
Հյուսիսից Վանի թագավորությունը պայքարել է սկյութական ցեղերի դեմ։
20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը
Հնդեվրոպական։
21․ Ո՞վ է Ռուսա 3-ի մայրը
Էրիմենան։
22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»
Հայաստանում գտնվել են նեոլիթյան հուշարձաններ, որոնցից կարևորնեն են Հայոց Միջագետքի և Աղձնիքի տարածքում գտնվողները։ Հնագետները այդ տարածքը անվան ել են <<Ոսկե եռանկյունի>>։
23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»
Մենուա արքան։
24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ
Որովհետև Արարարտ լեռան վրա կագնգնել է Նոյան տապանը։
25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը
Ք․ա 786-764։
26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը
Այրարատ, Գուգարք, Սյունիք, Ուտիք:
27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը
Քարի տարում։
28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը
Արագածը, բարձրությւունը՝ 4095 մ․։
29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը
Արգիշտի 1-ինը։
30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը
Արարատինան։
31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր
Նաիրի։
32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը
Թոնդուրեկը։
33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին
Մենուան։
34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը
Սևան, Վան, Ուրմիա։
35․ Ի՞նչ է Շանիդարը
Հուշարձան։
36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը
Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։
37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան
Արամեն։
38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը
Արգիշտի 1-ինը։
39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին
Սալմանասար 3-ը։
40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը
Մարդիկ հայտնաբերել են բրոնզը։
41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը
Սարդուրի 2-ի օրորք։
42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը
Կապուտան ծով։
43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը
Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։
44․ Ո՞րն է հայոց մայր գետը
Արաքսը։
45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին
Արգիշտի 1-ինը։
46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան
Ք․ա․ 810-786 թթ․։
47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը
Սարդուրի 1-ինը։
48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա։
Տրդատ 3-ի օրոք, Արածանի գետում։
49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը
 Արարատյան, Մշո, Կարնո, Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։
50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը
Մանա երկիրը, Արդինի- Մուսասիրքաղաքը դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։