Posted in Ֆիզիկա 7

Մթնոլորտային ճնշման կախումը բարձրությունից

Դաս 34.  (05.05-09.05)

ԹԵՄԱ՝  

§42. Մթնոլորտային ճնշման կախումը բարձրությունից:
§43. Ջրմուղ: Մխոցավոր հեղուկային պոմպ:
§
44. Ջրաբաշխական մամլիչ:

 Քննարկվող հարցեր՝

1. Ինչպե՞ս է փոփոխվում մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթից վեր բարձրանալիս:

Ճնշումը նվազում է, երբ բարձրանում ենք Երկրի մակերևույթից վեր։

2. Ինչո՞ւ է մթնոլորտային ճնշման արժեքը կախված տվյալ վայրի բարձրությունից:

Որովհետև բարձրության հետ օդի շերտերը քչանում են, ուստի ճնշումն էլ նվազում է։

3. Ի՞նչ նմանություն կա հեղուկի սյան և մթնոլորտային օդի սյան ստեղծած ճնշումների միջև:

Երկուսն էլ ստեղծվում են վերևից ներքև գործող զանգվածի պատճառով։

4.Կարելի՞ է արդյոք մթնոլորտային ճնշումը հաշվարկել հիդրոսատատիկ ճնշման բանաձևով: Ինչու՞:

Այո, եթե օդը դիտարկենք որպես հեղուկ՝ օգտագործելով հիդրոստատիկ ճնշման բանաձևը, քանի որ ճնշումն աճում է խորության հետ։

5. Ի՞նչ է բարձրաչափը?

Բարձրաչափը սարք է, որը չափում է բարձրությունը մթնոլորտային ճնշման միջոցով։

6. Ի՞նչ սկզբունքով է գործում ջրմուղը:

Ջրմուղը գործում է խողովակներով ջուր մղելով ճնշման ուժով՝ կենտրոնական աղբյուրից դեպի տներ։

7. Նկարագրել մխոցավոր հեղուկային պոմպի կառուցվածքն ու աշխատանքը:

Մխոցավոր պոմպը ունի մխոց, փականներ և խցիկ։ Մխոցը բարձրանալիս ջուրը ներս է քաշում, իջնելիս՝ դուրս մղում։

8. Ի՞նչ է ջրաբաշխական մամլիչը:

Ջրաբաշխական մամլիչը սարք է, որում մեծ ուժ ստացվում է փոքր ուժի հաշվին՝ հեղուկի միջոցով։

9. Ո՞ր օրենքի հիման վրա է գործում ջրաբաշխական մամլիչը: 

Գործում է Պասկալի օրենքով, ըստ որի՝ հեղուկում ճնշումը փոխանցվում է բոլոր ուղղություններով։

Posted in Հայոց լեզու 7

Բայը որպես խոսքի մաս

Գործողություն կամ եղելություն նշանակող բառը կոչվում է բայ:
Օրինակ՝ ուտել, խմել, գնալ, քանդել, մեծանալ, սառչել,  ընկնել: Պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Եմ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ բայերը հարց չեն ստանում: Դրանք ոչ  թե նշանակում են գործողություն կամ եղելություն, այլ հաստատում են  ենթակայի՝ որևէ վիճակի մեջ լինելը (Ես կամ, մարդ եմ, գիտեմ խոսել, ունեմ բանականություն, որ արժի ամեն ինչ):

Բայն ունի իր բնորոշ ձևը: Նրա ուղիղ ձևն ունի –ել կամ –ալ ածանց–վերջավորությունը:
Թեք ձևերը մեծ մասամբ բնորոշվում են իրենց վերջավորություններով և այլ մասնիկներով (խոսելիս, գրեցի, կասեմ, չեմ տա, մի՛ կարդա, պիտի ուզեմ):Բայը կարող է փոփոխվել ըստ դեմքի, թվի, ժամանակի, եղանակի՝ կազմելով  դիմավոր ձևեր: Բայի այդպիսի ձևափոխությունը  կոչվում է խոնարհում: Բայը կարող է ձևափոխվել նաև ըստ սեռի, ինչպես և կազմել անդեմ ձևեր:
Բայի բոլոր դրական ձևերն ունեն իրենց ժխտական հակարժեքները,
որոնք կազմվում են համապատասխան դրական
ձևից՝
• մեծ մասամբ չ– նախամասնիկով՝ գրել — չգրել, գրած — չգրած, գրող — չգրող, գրելիս — չգրելիս, գրում եմ — չեմ գրում, գրելու եմ — չեմ գրելու, գրել եմ — չեմ գրել, գրեցի — չգրեցի, գրեմ — չգրեմ, կգրեմ — չեմ գրի, պիտի գրեմ — չպիտի գրեմ,
• մի դեպքում (արգելական հրամայականում)՝ մի՛ մասնիկով՝ գրի՛ր — մի՛ գրիր, գրե՛ք — մի՛ գրեք:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.

ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող,
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք

2. Ընդգծե՛ք 3 բայ.

ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր

3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.

ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

Posted in Իսպաներեն

Sobre mí

¡Hola! Me  llamo Allan y tengo 11 años. Estudio en la escuela Mkhitar Sebastatsi. Me gusta nadar. Me encanta jugar. Me encanta jugar. Vivo en Ereván. Tengo dos hermanos. Me gustan los dulces y me encantan mis amigos. ¿Quieres jugar conmigo?

Posted in Քիմիա 7

Նյութի զանգվածի պահպանման օրենքը. Քիմիական ռեակցիայի հավասարում

Սովորել — Նյութի զանգվածի պահպանման օրենքը

Էջ՝ 127-131

 

Սովորել- Քիմիական ռեակցիայի հավասարում

Էջ՝ 132-137

Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:

Քիմիական հավասարումը  ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:

Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը

1. Պարզել, թե ի՞նչ նյութեր են մասնակցում ռեակցիային և կանխատեսել, թե ի՞նչ նյութեր (վերջանյութեր կամ արգասիքներ) կարելի է ստանալ սկզբնական նյութերից (ելանյութերից):

2. Որոշել ելանյութերի և վերջանյութերի քիմիական բանաձևերը:

3. Կազմել քիմիական ռեակցիայի ուրվագիրը:

Քիմիական հավասարումը կազմված է երկու մասից՝ ձախ և աջ:

Ելանյութերի բանաձևերը գրվում են հավասարման ձախ, իսկ վերջանյութերի բանաձևերը՝ աջ կողմում: Եթե վերցրած կամ ստացված նյութերի թիվը մեկից ավելի է, ապա այդ նյութերի բանաձևերի միջև գումարման +  նշան է դրվում: Ելանյութերիև վերջանյութերի բանաձևերի միջև տեղադրվում է դեպի աջ ուղղված սլաք (→):

4. Հավասարեցնել ռեակցիայի հավասարման աջ և ձախ մասերը.

Հաշվի առնելով, որ ռեակցիայի արգասիքների մոլեկուլները առաջանում են հենց նույն տարրերի ատոմներից, որոնցից կազմված են ելանյութերը, ինչպես նաև զանգվածի պահպանման օրենքը, որի համաձայն՝ ելանյութերի զանգվածների գումարը հավասար է վերջանյութերի զանգվածների գումարին,  հավասարման աջ և ձախ մասերում գործակիցների օգնությամբ հավասարեցնում ենք յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թիվը և սլաքը փոխարինում ենք հավասարման (=) նշանով:

Գործակիցը թիվ է,՝որը ռեակցիայի հավասարման մեջ դրվում է քիմիական բանաձևից առաջ և ցույց է տալիս տվյալ բանաձևին համապատասխանող նյութի քանակը (1 թիվը որպես գործակից չի գրվում):

Դու արդեն գիտես
Քիմիական ռեակցիաների ժամանակ նյութերը փոխազդում են միմյանց հետ՝ առաջացնելով նոր նյութեր:
Քիմիական ռեակցիայի մեջ մտնող նյութերի ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանքով առաջացած նյութերի ընդհանուր զանգվածին:
Ռեակցիայի արգասիքների գումարային զանգվածը հավասար է
սկզբնանյութերի գումարային զանգվածին:
Դու արդեն կարող ես
Սահմանել նյութի զանգվածի պահպանման
օրենքը:
Կատարել պարզ հաշվարկներ նյութի զանգ– վածի պահպանման օրենքի հիման վրա:

Պատասխանել հարցերին

1. Ո՞ր գիտնականը
ա) առաջինը ձևակերպեց նյութի զանգվածի պահպանման օրենքը.
 Անտուան Լորան Լավուազիեն առաջինը ձևակերպեց նյութի զանգվածի պահպանման օրենքը։
բ) մյուս գիտնականներից անկախ հայտնաբերեց և ապացուցեց այդ օրենքը:
Միխայիլ Լոմոնոսովը մյուս գիտնականներից անկախ հայտնաբերեց և ապացուցեց այդ օրենքը։

2. Ի՞նչ է քիմիական ռեակցիայի հավասարումը:

Քիմիական ռեակցիայի հավասարումը քիմիական ռեակցիայի գրավոր արտահայտությունն է, որում նշվում են սկզբնական նյութերը  և առաջացած նոր նյութերը , ինչպես նաև պահպանվում է զանգվածի պահպանման օրենքը։

3. Քիմիական հավասարումներում որտե՞ղ են գրվում գործակիցները:

Քիմիական հավասարումներում գործակիցները գրվում են նյութերի քիմիական ֆորմուլների առջև՝ ցույց տալու համար, թե քանի մոլեկուլ կամ ատոմ է մասնակցում ռեակցիային։

4. Ո՞ր օրենքի հիման վրա են կազմվում ռեակցիաների հավասարումները:

5. Կազմի՛ր մագնեզիումի և թթվածնի փոխազդեցության ռեակցիայի հավասարումը, եթե ռեակցիայի արգասիքի բանաձևն է MgO:

2Mg + O₂ → 2MgO

Posted in Գրականություն 7

Եղջերուի մահը: Հովհ. Թումանյան

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։

Աշնան  չարագուժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…

Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալար  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  ականթոթափել  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։

Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:

Աշնան  չարագուժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։

Բ) Համաձա՞յն եք հետևյալ մտքերի հետ: Հիմնավորե՛ք:

  • Պատմվածքի սյուժեն հեքտաքրքիր չէ, չկային իրար հաջորդող բազմազան գործողություններ:
    Ոչ, պատմվածքում իսկզբանի ներկյացված էր եղջերուի մահը։
  • Պատմվածքը հիմնված էր հուզականության վրա, առանց սյուժետային գծի զարգացման:
    Ես համաձայն եմ։
  • Եղնիկի կերպարն ու ապրումները համոզիչ չեն:
    Ես համաձայն եմ։
  • Պատմվածքի գաղափարը մարդու ու բնության միասնականությունն է, ներդաշնակությունը։
    Ոչ, քանի որ մարդը միայն իր մասին է մտածում։

Գ) Բացատրել հետևյալ բառերը՝ 

հառաչանք — տրտունջ, գանգատ չարքաշ՝ ծանր՝ տանջալից վիճակից
չարագույժ — չարիք գուժող, բոթաթեր, աղետաբեր լուր բերող՝ ազդարարող
անգութ — գութ չունեցող, խղճի զգացումից զուրկ
մահաբեր — մահ բերող՝ պատճառող, սպանիչ
դառնաշունչ —  դառնություն՝ չարություն շնչող՝ փչող, դաժան, կատաղի
գունատված —  գույնը գցել, դժգունանալ
դալկահար — գույնը գցած, գունատ
սվսվալ —  շարժվելով՝ երերալով մեղմ ձայն հանել, շնկշնկալ, սոսավել, սոսափել
հառաչել — վշտից՝ տխրությունից խոր հոգոց հանել, ախ քաշել
թավուտ — խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, թփուտ, մացառուտ
երե — որսի խոտակեր կենդանի
կսկիծ — սուր՝ ծակող ֆիզիկական ցավ
օրհասական — մահաբեր, սպանիչ
վճիտ — պարզ, մաքուր, հստակ
մշուշապատ — մշուշով պատված՝ բռնվա
հովասուն —  հով տեղերում սնված՝ մեծացած՝ ապրած
փափագ — բուռն ցանկություն, տենչ, իղձ
ցոլալ — անդրադառնալ, արտացոլվել, արտացոլք ստանալ
թառանչ — խոր հառաչանք, հոգոց

Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք 30․04․2025

266. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:

ա. հաստ, թանկ, խիստ, տերև, առատ, հորդ
բ.  շունչ, զուրկ, ձեռն, արժեք, բուն, առատ:

Հաստաբուն, թանկարժեք,  առատաձեռն, հորդառատ, տերևազուր, խստաշունչ։

ա. նախշ, փուշ, սև, դառը, արագ, գիրկ
բ.  համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:

Նախշազարդ, փշատերև, սևահեր, դառնահամ, արագավազ, գրկաբաց։

267. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:

ա. անարի, գթառատ, անգեղ, անարատ, հնազանդ, դյուրին, զվարթ
բ.  չքնաղ, չարաբարո, արի, ըմբոստ, թախծոտ, պիղծ, խրթին:

անարի — արի
գթառատ — չարաբարո
անգեղ — չքնաղ
անարատ — պիղծ
հնազանդ — ըմբոստ
դյուրին — խրթին

զվարթ — թախծոտ

268. Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Կոպիտ, զայրացկոտ, նրբանկատ, բիրտ, ամբարտավան, մոլեգին, խոհուն, մեծամիտ, ցասկոտ, վայրագ, շրջահայաց, գոռոզ, կատաղի, կոշտ, բարկացկոտ:

Կոպիտ — բիրտ — կոշտ
Զայրացկոտ —  ցասկոտ — բարկացկոտ
Նրբանկատ —  շրջահայաց — խոհուն
Ամբարտավան — մեծամիտ — գոռոզ
Մոլեգուն — վայրագ — կատաղի

269. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

Անճոռնի ճուտիկը գեղեցիկ կարապ կդառնա: (գեղեցիկ, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
Անորակ կտորից որակյալ վերարկու չես կարի: (անորակ, որակյալ)
Ժլատի փորը դատարկ. է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ
Չքավորի գրպանը դատարկ ՝, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)

270. Ընդգծե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը –գույն մասնիկով չի կազմվում։

Ցածր, կարմիր, շեկվատթանկ, լավ, ուժեղ, սուր, ազնիվզվարթ, հաստ, խոշոր, հին, երեկ, կոշտ, ուրախ, նոր, սև, քաղցր։

271. Տրվածներից որն է ածական:

Կրակ
Հնչուն
Հնչյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Կարգ
Ժայռափոր
Տնակ

272. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի՝ պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր:

Սաղարթախիտ, փոքր, համեղ, բուրավետ, կարգազանց, անջրդի, առևտրական, հոգևոր, հողային, աշխարհազորային, ոսկենկար, սպիտակ, նազելի, միջմոլորակային, գիշակեր, բյուրավոր, պահեստային, տնտեսական, վարչական, մարդաշատ:

273. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Համոզել, սիրել, գրավել, կախարդել, նվիրել, հուզել, զայրանալ, սարսափել, նեղանալ, պարծենալ:

274. Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:

Լավ — ավելի լավ, ամենալավ, լավագույն
մեծ-  ավելի մեծ, ամենամեծ, մեծագույն
բարձր — ավելի բարձր, ամենաբարձր, բարձրագույն
խոշոր — ավելի խոշոր, ամենախոշոր, խոշորագույն
փոքր — ավելի փոքր, ամենափորք, փոքրագույն
երկար — ավելի երկար, ամենաերկար 
բարդ — ավելի բարդ, ամենաբարդ, 
խիստ — ավելի խիստ, ամենախիստ,
նոր — ավելի նոր, ամենանոր, նորագույն
ազնիվ — ավելի ազնիվ, ամենաազնիվ, ազնվագույն
գեղեցիկ — ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ, գեղեցկագույ
հին — ավելի հին, ամենահին, հնագույն
քաջ — ավելի քաջ, ամենաքաջ
խոր — ավելի խոր, ամենախոր
ուժեղ — ավելի ուժեղ, ամենաուժեղ
խելացի — ավելի խելացի, ամենախելացի

275. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:

Բազմագույն, նրբագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց, միագույն, կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

Posted in Ուսումնական Նախագծեր, Պատմություն 7

Նեսրսես Շնորհալի․ Անհատական նախագիծ (պատմություն)

Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ NERSES SHNORHALI - ՀԱՅԱԳԻՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Ո՞վ է Ներսես Շնորհալին

Ներսես Շնորհալին ( 1102-1173 ) եղել է Կիլիկիո հայոց կաթողիկոս, գրող և փիլիսոփա։ Նա մեծ ազդեցություն է ունեցել հայ եկեղեցու և մշակույթի զարգացման վրա։ Նրա գործերը ներառում են կրոնական, դիպլոմատական և փիլիսոփայական գրություններ։ Նա նաև նպաստել է հայ ժողովրդի ինքնագիտակցության պահպանմանը Կիլիկիայի ժամանակվա օտարազգի ազդեցության ներքո։

Ուսումնական խաղ kahoot-ով

Posted in Գրականություն 7

Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ

Ա․ Լրացրե՛ք տրված մտքերը.

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ամեն մեկը  ուրիշիի աշխտանքը ավելի լավնե համարում, բոլորս ուրիշի ուրախություն ենք տենում ու չենք նկատում մերը։

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ երեխան եսել էր այն գործը որը դժվար է ու դաժան, բայց ինքը այդ աշխատանքը ավելի լավ է համարում, քան իրա աշխատանքը։

Բ․ Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):

Իմ կարծիքով ստեղծագործության հերոսը ութ տարեկան դպրոցական է։ Նա չի սիրում սովորել, նա սիրում է խաղալ։ Նրան գրավում էր մանրավաճառը, քանի որ նա չէր աշխատում, իր կարծիքով այլ ընդամենը գոռում է իր ապրանքների անուները։ Նրա գրավում էր պատիզապանը, քանի որ նա կարող էր մնալ անձրևի տակ ու արևի տակ, բայց իրա վրա չջղայանանան։ Նրան գրավում էր պահապանը, քանի որ նա կարող էր գիշը ման գալ փողոցում։