Posted in Անգլերեն

My family

Hi. My name is Alla. I’m eight years old. I’m beautiful and attractive. This is my family. My mum is short and slim. She has short, wavy and blond hair. She is lovely, friendly and adorable. My dad is tall and he has a tummy. He has short and dark hair. My brother is four years old. He has short, curly hair. He is short and slim.

Posted in Մայրենի

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան — իջան

շար եկան — շարվեցին

մաղ տալ —

շաղ տալ — շաղել

քող կապել — շողք գցել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։ 

Սև ապերը իջան

Օրորվելով, օրորվելով

Սարի վրա շարվեցին։

Արևը դուրս եկավ 

Օդը սառում է

Քամին սկսեց

Խորը շունձ քաշեց

Աշխարը հոգնեց

Կայծակը դուրս երավ ամպից

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վեր

պաղել- տաքանալ

հեռու- մոտիկ

վառել- հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Posted in Մայրենի

Յուլիսիս

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգելր՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լարմի լարլեդիայսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Առաջադրանքներ

  1. Բնութագրիր Յուլիսիսին։

Յուլիսիսը փոքրիկ, շփվող,  ընկերասեր, բարի, ուրախ, հետաքրքրվող, հոգատար տղա էր։   

2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:  Ինձ դուր եկավ  այս հատվածը, որովհետև այդ մարդը, որը սևամորթ էր և մյուսներից տարբերվում էր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին։

3.Պատմիր Յուլիսիսի ու նրա ընտանիքի մասին: Յուլիսիսի ընտանիքը չունևոր, մեղք էր,ովքեր փոքր խրճիթում էին ապրում։

4.Բացատրի՛ր տեքստում ընդգծված մտքերը:

Առաջին միտքը նշանակում է, որ ամեն անծանոթ չէ, որ թշնամի է։

Երկրորդ միտքը նշանակում է, որ բարևին պետք է պատասխանել բարևով։

Երրորդ միտքը նշանակում է, որ սևամորթը դրսևորեց ավելի մարդկային վերաբերմունք, չիկարելի մարդկանց բնութագրել մաշկի գույնով։

Չորրորդ նախադասություը նշանակում է, որ աշխարհը չի կարող միշտ պարզ լինել։

Հինգերրորդ նախադասութույնը նշանակու է, որ եթե երեխու հետ մի բան է լինում մեծերը չեն կարուղ իմանան, թե ինչ է եղել երեխու հետ, իսկ երեխանել չի հիշի։ 

 

Posted in Մայրենի

Արաջադրաքներ

Կետադրիր տեքստը:

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին,

երբ չալ հորթը լիզեց ոզնուն,փուշը ծակեց հորթի լեզուն։

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց․

-Ինչ պատահի մի տար բերանդ։

Տրված արմատներով բառե’ր կազմիր:

Բուժ  բուժքույր

բույս բուսական

հյութ հյութալի

ցույց ժամացույց

սենյակ հյուրասենյակ

Բառաշարքից տրված բառերին իմաստով մոտ 2 – ական բա’ռ ընտրիր:

Հյուրասեր, վանատուր, լուռումունջ, բարկանալ, անխոս, զայրանալ, վանատուր, հյուրատուն, շատախոս, հյուրանոց:

Լռելյայն լուռումունջ, անխոս.

հյուրընկալ հյուրասեր, վանատուր.

ջղայնանալ բարկանալ, զայրանալ․

Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։

Արթնացնող ժամացույց զարթուցիչ

ներկայացումներ բեմադրելու տեղը բեմ 

փղի քիթը կնճիթ 

մարդու ամենափոքր մատը ճկույթ

կիսախարխուլ տնակ խրճիթ

ձյունով ծածկված ձյունածածկ

մրցույթը վարող  մրցավար

արծաթով օծված արծաթազօծ

լույս արձակող լուսարձակ

Լրացրո՛ւ բաց թողնված հականիշ զույգերը և կարդա՛ ժողովրդական առածները։

Խոսքը մեծին ջուրը՝ փոքրին։

Ծուռ նստենք, ճիշտ խոսենք։

Թող ասեն գեշ է, թող չասեն էշ է։

Գնա մեռի, արի սիրեմ։

Posted in Մաթեատիկա

Թիվ թվանշան

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։ 46024
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 9 է, տասնավորը՝4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։     773.749
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։   6 միավոր-2միավոր=6-2=4
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 2-ով։ 5տասնյակ-2տասնյակ= 50 — 20 = 30, 

5.Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 9-ով։ 9հարյուրավոր — 5հարյուրավոր 900 — 500 = 400

6.Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի  3-ով։ 7հազարյակ -3հազարյակ7000 — 3000 = 4000 

7.Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։ 26081

8.Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 2-ով։ 5տասնյակ — 2տասնյակ 50 — 20 = 30 

9.Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։ 8միավոր — 3միավոր 8 — 3 = 

10.Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։8տասնյակ — 3տասնյակ 80 — 30 = 50

11.Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։ 6հարյուրավոր — 4հարյուրավոր 600 — 400 = 200

12.Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։8հազարյակ — 2հազարյակ 8000 — 2000 = 6000

13.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Գրիր այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 7, հարյորավորը 9, հազարավորը 6, իսկ մնացած բոլոր թվերը 8։ 886․978

Որքանո՞ վ կմեծանա թիվը, եթե նրա գրության հարյուրավորների կարգում գրված 9 թվանշանը փոխարինվի 1- ով։ 9հարյուրավոր — 1հարյուրավոր 900 — 100 = 800 

Posted in Պատմություն

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր

Մենք գնացել էինք չորորդ դասարանի արաջին ճամփորտությունը դեպի Մեղրաձոր։ Մեղրաձորում շատ գեղեցիկ տեսարաներ կայն։ Երբ մենք հասանք տեսանք, որ մարդիկ մեր նման ճամփորդների համար սարքելեն բակի զրուցարան։ Այն տեղ մենք հաց կերանք և շարունակեցինք մեր ճամփորդությունը։ Ճանապարում կայն շատ ընկույզներ դրա պաճառով մենք անթանատ սղում էինք։ Եղանակը շատ լավներ։ Երբ մենք հասանք տեսանք, որ մարդիկ գրելեն իրանց անուները եկեղեցու պատերի վրա։ Այն տեղ կայն լիքը քարեր։Մենք հարմարվեցինք և սկսեցինք նկարենք։ Հետո մենք խաղացինք շատ զվարճալի խաղեր։ Հետո եկան մարդիկ և մեզ ջուրը տվեցին։ Վերադարնալու ժամանակ մենք գնացել էինք կարճ ճանապարով։ Մենք ելի մտանք բակի զրուցարանը և հաց կերանք։ Եվ վիրջի վերջը գնացինք ավտոբուս և գնացինք տուն։ Այսքանել իմ ձորորդ դասարանի ճամփորդությունը։

Posted in Պատմություն

Շարոյանցների տոհմածառը

Երվանդ Շարոյանցը՝ մեր տոհմի նախահայրը,  ծնվել է 1897 թ․-ին , Ղարս նահանգում։ 1914 թ․-ից մինչև 1921թ․-երը մասնակցել է 1-ին համաշխարհային պատերազմին։ Այնուհետև գաղթել է Արևելյան Հայաստան և հաստատվել Գյումրիում, որտեղ և հանդիպել է իր ապագա կնոջը՝ Արմենուհուն։ Տարիներ անց, ծանր սոցիալական պայմանների  պատճառով, տեղափոխվել է Բաքու, որտեղ ունեցել է 6 զավակ՝ 2 տղա , 4 աղջիկ։ Որդիներից մեկը՝ Սերգեյ Շարոյանցը ամուսնացել է և ունեցել երկու դուստր։ Մյուս որդին՝ Վլադիմիրը ամուսնացել է և ունեցել մեկ ժառանգ՝ Արթուր Շարոյանցը, իմ պապիկը։ Պապիկս ունի երկու երեխա, հորաքույրս՝ Օքսաննան և հայրս՝ Դավիթը։

Posted in Uncategorized

Բնութագրեն թվին

 

25 = 20 + 5 = 2.10 + 5.1

1]երկնիշ է

2] կրկնվող թվանշաններ չունի

3] կենտ

4] ունի երկու կարգ

462= 400 + 60 + 2 = 4.100 + 6.10 + 2.1

1]եռանիշ

2] կրկնվող թվանշաններ չունի

3] զույկ

4] ունի երեք կարգ

401 = 400 + 1 = 4. 100 + 1.1

1] եռանիշ

2] կրկնվող թվանշաններ չունի

3] կենտ

4] ունի երեգ կարգ

3245 = 3000 + 200 + 40 + 5 = 3.1000 + 2.100 + 4.10 + 5.1

1] քառանիշ

2] կրկնվող թվանշաններ չունի

3] կենտ

4] ունի չորս կարգ հազարավորը երեգ է

Posted in Բնագիտություն 6

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Հարցեր և առաջադրանքներ

Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:

Մարդը տարբերվում է կենդանիներից, որովհետև մարդը միյակ մտածող էիակն է։

Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:

Մարդը շատ է կաղված բնությունից։ Օրինակ՝ որս, սնդանյութ և փայտենյութ։

Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բեր օրի­նակներ:

Մարդը ներագործում է բնության վրա տարբեր ձևվերով։ Օրինակ՝ տարբեր նյութերով կարող է վնասել մատակա կենդանուն, կտրում է անտառները և վերացնելկենադնինիերին կամ բույսերին որնք կգրվեն կարմիր գրքում։

Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ:

Մարդը պահպանում է բնությունը տարբեր ձևվերով։ Օրինակ՝  ջրում է բույսերը կամ տարբեր տեղեր դնում է արքելոծներ որոնք նշանակում է, որ չի կարելի որս անել, ծառ կտրել և ախպ թափել։

Posted in Պատմություն

Տեղեկություն Մեղրաձորի մասին

Բարև ձեզ։ Այս օր ես կպատմեմ Մեղրաձորի մասին։ Երևանից մինջև Մեղրաձոր մեկ ժամ վեց րոպե և վացուն վեց կմ։ Մեղրարաձորում հոսում է Մարմարիկ գետը։Մեղրաձորը ունի լեգենտ։ Մեղրաձորը հայտնի է իր մեղրով։ Մեղրիցել առաջացել է մեղրաձոր անունը։ Մարմարիկ գետը մեղրի համ ունի։ Մեղրազորումկա ոսկու վանք, որը գտնվում է կոտայքի մարզում։