Posted in Ռուսերեն

Русский язык 29.04-03.05

Книга стр. 99

1.Спишите. Слова в скобках напишите в нужной форме.

1.Я рассказал другу (друг) о нашей спортивной секции.
2. На день рождения я подарил брату (брат) книгу об олимпийских играх.
3. Микаэла (Микаэл)  интересно смотреть соревнования по боксу.
4. Светлана написала бабушке(бабушка) о своих успехах в спорте.
5. Самвел посоветовал товарища(товарищ) заниматься  плаванием.
6. Все радовались успеха(успех) известного спортсмена.

2.Составьте и запишите словосочетания по образцу. Устно составьте сними предложения.

Образец: помочь (друг, сестра) – помочь другу, помочь сестре.

Позвонить (брат, сестра, бабушка, отец) — позвонить брату, позвонить сестре, позвонить бабушку, позвонить отцу.
Верить (подруга, учитель, ученик) — верить подругу, верить учителя, верить ученика.
Радоваться (победа, погода, море, солнце) — радоваться победой, радоваться погодой, радоваться мором, радоваться солнцем.

3.Напишите ответы на вопросы, употребляя данные в скобках слова.

1.Кому отец посоветовал заниматься спортом? (сын)
Сыну.
2. Кому мальчик рассказывал о спортивных соревнованиях? (Витя)
Вите.
3. Кому мальчик предложил собрать команду? (Галя)
Гале.
4. Чему учил отец сыновей? (игра в шахматы)
Играть в шахматы.
5. Кому часто звонит Анна? (подруга)
Подруге.
6. Чему мальчики уделяют много времени? (спорт)
Спорту.
7. Кому хотел понравиться мальчик? (девочка из нового дома)
Девочки из нового дома.
8. Кому исполнилось двенадцать лет? (брат)
Брату.

4.Ответьте на вопросы, используя слова, данные в скобках. Ответы запишите.

1.Кому учитель физкультуры посоветовал больше заниматься спортом? (мальчики)
Мальчикам.
2. Кому Армен рассказал о тренировках? (друзья)
Друзьям.
3. Чему уделяет много времени брат? (шахматы)
Шахматам.
4. Кому Анна часто звонит по вечерам? (подруги)
Подруги.
5. Чему радуется твой друг? (успехи в спорте)
Успехов в  спорте.
6. Кому Микаел купил книгу о спортивной гимнастике? (сëстры)
Сестры. 

5.Напишите вместо точек данные в скобках существительные в дательном падеже.

1.Дети подарили цветы учителю (учителя).
2. Учитель объяснил задачу ученикам (ученики).
3. Мой брат рассказывал о соревнованиях друзьям (друзья).
4. Моя сестра часто пишет письма подруги (подруги).
5. Саша всегда помогает своим родителям (родители).
6. На Новый год папа купил подарки детей (дети).
7. Бабушка часто по вечерам читает сказку внукам (внуки).

6.Спишите, употребите личные местоимения в дательном падеже.

1.(Мы) Нам нравится заниматься лёгкой атлетикой.
2. Мой брат очень рад. (Он) Ему подарили аквариум с рыбкой.
3. Моя сестра любит спорт. (Она) Ей доставляет удовольствие заниматься спортом.
4. Самвел всегда первый в беге. (Он) Ему присудили первое место.
5. У нас хорошие спортсмены. (Они) Им часто дают призы.
6. (Ты) Тебе надо больше тренироваться.

Posted in Բնագիտություն 6

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը, մակերևույթը

Աֆրիկա մայրցամաքը զբաղեցնում է 30,3 մլն կմ² տարածք (ՀՀ տարածքից մոտ 1000 անգամ ավելի): Նրա աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է տաք ջերմային գոտում գտնվելը, սահմանակցումը Եվրասիային և այն, որ հասարակածով և Գրինվիչի միջօրեականով տարածքը կարելի է բաժանել 4 մասերի: Ընդ որում, տարածքի մեծ մասը գտնվում է արևելյան և հյուսիսային կիսագնդերում:

4.jpg

 

Աֆրիկայի ծայրակետերն են՝ հյուսիսում՝ Էլ-Աբյադը, հարավում՝ Ասեղի հրվանդանը, արևմուտքում՝ Ալմադի (Կանաչ) հրվանդանը և արևելքում՝ Սոմալի թերակղզու վրա՝ Ռաս-Հաֆունը: Հատկանշական է, որ Եվրոպացիներին ավելի վաղ հայտնի է եղել Աֆրիկայի հյուսիսն ու արևելքը և միայն միջին դարերում՝ շնորհիվ աշխարհագրական Մեծ Հայտնագործությունների, բացահայտվեցին նաև ամբողջ արևմուտքը և հարավը:

Աֆրիկայի մակերևույթը

Աֆրիկա մայրցամաքը մեծամասամբ ձևավորվել է Աֆրիկյան հնագույն պլատֆորմի վրա:

Մակերևույթը բազմազան է, սակայն տեկտոնական գործընթացների առանձնահատկությունների շնորհիվ ռելիեֆի տիրապետող ձևերը հարթավայրերն են, որոնցում մեծ բաժին ունեն սարահարթերը: Լեռնային խոշոր զանգվածները հիմնականում տարածվում են մայրցամաքի եզրային հատվածներում:

Այսպես, Աֆրիկայի հյուսիս-արևմտյան եզրային հատվածում են գտնվում երիտասարդ Ատլասի լեռները, որոնք Ալպ-Հիմալայան գեոսինկլինալի արևմտյան եզրն են: Հարավում և հարավ-արևելքում տարածվում են համապատասխանաբար հին հասակի Կապի և Դրակոնյան լեռները, որոնք մեծապես նպաստում են Հարավաֆրիկյան Հանրապետության տուրիզմի զարգացմանը: Արևելքում լեռների զբաղեցրած տարածքն ավելի մեծ է, քանի որ այստեղ է գտնվում Արևելաաֆրիկյան բեկվածքի (ռիֆտի) գոտին, որն իրենից ներկայացնում է հյուսիսից-հարավ մեծ ձգվածությամբ տեկտոնական ճեղք և վկայում է այն մասին, որ Աֆրիկայի արևելյան հատվածը նույնպես տրոհվում է բուն մայրցամաքից: Արևելքում իր մեծությամբ աչքի է ընկնում Եթովպական բարձրավանդակը և մի շարք գործող և հանգած հրաբխային լեռնագագաթներ, օրինակ Աֆրիկայի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարոն, հասարակածին ամենամոտ գտնվող լեռը Աֆրիկայում՝ Քենիան, գործող հրաբուխ Կարիսիմբին և այլն: Արևմտյան հատվածում միակ նշանավոր լեռը Կամերուն հրաբուխն է՝ Գվինեական ծոցի ափին: Այն նաև Աֆրիկայի ամենախոնավ վայրն է (տեղումների քանակը հասնում է 10000 մմ, ինչը 33 անգամ ավելի է, քան Երևանում թափվող տեղումներն են):

Afrika-combined.jpg

Աֆրիկայի քարտեզ

Մայրցամաքում մեծ տարածում ունեն նաև սարահարթերը, որոնցից ամենախոշորներն են Սահարան, որի տարածքում առանձնացվում են Ահագգար, Տիբեսթ և Դարֆուր բարձրավանդակներըՍուդանի սարահարթը՝ Սահարայից հարավ, Կալահարին և Նամիբը հարավային Աֆրիկայում, որոնք միավորվում են Հարավաֆրիկյան սարահարթում, և Արևելաաֆրիկական սարահարթը՝ Արևելաաֆրիկյան բեկվածքից արևելք ընկած ընդարձակ տարածքում, որի սահմաններում են նաև Կիլիմանջարո և Քենիա գագաթները: Խոշոր հարթավայր է նաև Կոնգոյի գոգավորությունը՝ Աֆրիկայի հասարակածային գոտու կենտրոնական հատվածում:

Սահարայում՝ Մավրիտանիա պետության տարածքում է գտնվում նաև մակերևույթի ամենահետաքրքիր ձևերից մեկը՝ Սահարայի աչքը (նկ. 4), որն առաջին անգամ նկատել են տիեզերքից, քանի որ իր հսկայական չափերի պատճառով (50 կմ տրամագիծ) Երկրի մակերևույթից այն պարզապես բլուրների տեսք ունի:

Saharayi achq.jpg

Սահարայի աչքը տիեզերքից դիտելիս

Հարցեր

1․ Ինչպիսի՞ն է Աֆրիկայի աշխարհագրական դիրքը։՝

2․Ինչու՞ է Աֆրիկան համարվում սարահարթային մայրցամաք։

3․ Հին և երիտասարդ ի՞նչ լեռներ գիտեք Աֆրիկայում։

Posted in Բնագիտություն 6

Եվրասիայի աշխարհագրական դիրքը և ափագիծը

Եվրասիան հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ամենաերկարաձգված մայրցամաքն է:

Եվրասիա մայրցամաքը միաժամանակ գտնվում է երեք կիսագնդերում, քանի որ նրա ամբողջ տարածքը հյուսիսային կիսագնդում է, իսկ Գրինվիչի միջօրեականը անցնում է Եվրասիայի արևմտյան մասով: Այսպիսով, տարածքի մեծ մասը մնում է արևելյան կիսագնդում, իսկ փոքր մասը՝ արևմտյան:

Ընդ որում Եվրասիան միակ մայրցամաքն է, որը շրջապատված է բոլոր 4 օվկիանոսներով:

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, նրանց միջև տարված է պայմանական սահման:
Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում   է չորս  օվկիանոսներով,    հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Եվրասիա մայրցամաքում կա 80-ից  ավելի պետություն, որոնցից  ամենափոքր պետությունը` Վատիկանն է, իսկ ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:

Եվրոպա

Եվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այս

տեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:

Եվրոպայի հյուսիսում նշանավոր կղզիներն են, հրաբխային ծագման Իսլանդիան, որը լավաների հոսքի շնորհիվ պարբերաբար ընդարձակում է իր տարածքը: Այն Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից: Ֆրանսիայից հյուսիս գտնվում են Իռլանդիա և Մեծ Բրիտանիա կղզիները, որոնց միջև տարածվում է Իռլանդական ծովը: Մեծ Բրիտանիա կղզին մայրցամաքից բաժանվում է Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներով և ամբողջությամբ պատկանում է Մեծ Բրիտանիայի թագավորությանը, իսկ Իռլանդիա կղզու միայն հյուսիսային հատվածն է մտնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ։

Եվրասիայի ափագիծը բավական շատ է մասնատված ամբողջ երկայնքով, քանի որ մայրցամաքը անցել է ձևավորման երկարատև և բարդ գործընթաց, իսկ հյուսիսային ափերի ձևավորման գործում մեծ է եղել նաև սառցադաշտերի ազդեցությունը:

Ասիա
Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում:

Հարց

Եվրոպայի հյուսիսում նշանավոր կղզիներն են, հրաբխային ծագման Իսլանդիան, որը լավաների հոսքի շնորհիվ պարբերաբար ընդարձակում է իր տարածքը: Այն Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից: Ֆրանսիայից հյուսիս գտնվում են Իռլանդիա և Մեծ Բրիտանիա կղզիները, որոնց միջև տարածվում է Իռլանդական ծովը: Մեծ Բրիտանիա կղզին մայրցամաքից բաժանվում է Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներով և ամբողջությամբ պատկանում է Մեծ Բրիտանիայի թագավորությանը, իսկ Իռլանդիա կղզու միայն հյուսիսային հատվածն է մտնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ։

Եվրասիայի ափագիծը բավական շատ է մասնատված ամբողջ երկայնքով, քանի որ մայրցամաքը անցել է ձևավորման երկարատև և բարդ գործընթաց, իսկ հյուսիսային ափերի ձևավորման գործում մեծ է եղել նաև սառցադաշտերի ազդեցությունը:

Ասիա

Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում:

Հարց

1․ Պատմիր Եվրասիա մայրցամաքի մասին։

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, նրանց միջև տարված է պայմանական սահման: Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում   է չորս  օվկիանոսներով,    հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Posted in Բնագիտություն 6

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը 510 մլն կմ² է:

Երկրագնդի և Լուսնի տեսքը տիեզերքից

земля-и-луна-фото-из-космоса.jpg

Ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ մեծ մակերես են զբաղեցնում, քան ցամաքայինները:

Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:

Համաշխարհային օվկիանոսի մակերեսը 361 մլն կմ² է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:

Ընդհանուր առմամբ ցամաքային տարածքները զբաղեցնում են 149 մլն կմ² մակերես և բաղկացած են մայրցամաքներից ու դրանց շրջապատող բազմաթիվ կղզիներից:

Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշորագույն հատվածներն են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են օվկիանոսներով և դրանց մասերով:

Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մայրցամաք ձևավորվել և զարգացել է որոշակի պլատֆորմի կամ մի քանի պլատֆորմների (ինչպես օրինակ Եվրասիան) հիման վրա, ի տարբերություն Գրենլանդիայի պես խոշոր կղզիների, որոնք ժամանակին եղել են մայրցամաքի մաս, սակայն Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժումների արդյունքում ժամանակի ընթացքում անջատվել են մայրցամաքից և դարձել առանձին տարածքային միավոր:

Մայրցամաքների տարածքները աճող հաջորդականությամբ

Continents with labels.jpg

Ներկայիս մայրցամաքները միմյանցից տարբերվում են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագրական երևույթներով, որոնք պայմանավորված են ոչ միայն տարածքի մեծությամբ և ձգվածությամբ, այլև Երկրագնդի վրա մայրցամաքների դիրքով:

Երկրագնդի մայրցամաքները

4.jpg

Ամենախոշոր մայրցամաքը Եվրասիան է (54,8 մլն կմ²), որը նաև արևմուտքից-արևելք և հյուսիսից-հարավ ձգվածությամբ է գերազանցում մյուս մայրցամաքներին։

Մեծությամբ երկրորդը Աֆրիկան է՝ միակ մայրցամաքը, որը միաժամանակ տարածվում է ինչպես հյուսիսային և հարավային կիսագնդերում, այնպես էլ արևելյան և արևմտյան կիսագնդերում:

Աֆրիկային հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները։

Մեծությամբ նախավերջին տեղում է գտնվում Անտարկտիդա մայրցամաքը, որի միայն մի փոքր մասն է ընկած հարավային բևեռային շրջագծից հյուսիս և որի տարածքում է գտնվում հարավային բևեռը՝ դարձնելով Անտարկտիդան միակ մայրցամաքը, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր:

Տարածքով ամենափոքրը Ավստրալիան է, որի մեջտեղով է անցնում հարավային արևադարձը և որը ամբողջովին արևելյան կիսագնդում տարածվող միակ մայրցամաքն է:

Մայրցամաքներն, ինչպես և աշխարհամասերը վեցն են:

Մայրցամաքները և աշխարհամասերը

Mayrcamaqner ev ashxarhamaser anunner.jpg

Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ ի տարբերություն մայրցամաքների աշխարհամասերը ընգրկում են նաև մայրցամաքների հարակից կղզիները:

Աշխարհամասերը

3.jpg

Այսպիսով, նայելով քարտեզներին կնկատենք, որ օրինակ Եվրասիա մայրցամաքն ամբողջովին տարածվում է հյուսիսային կիսագնդում, սակայն Ասիա աշխարհամասը, շնորհիվ կղզային տարածքների, գտնվում է միաժամանակ և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:

Աշխարհագրական դիրքը, ձգվածությունը հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք իր հերթին պայմանավորում է մայրցամաքների և աշխարհամասերի բնության բաղադրիչների բազմազանությունը և տարածական առանձնահատկությունները, ինչը հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության ուսումնասիրության մյուս կարևոր խնդիրը:

Հարց

1․ Ի՞նչ է մայրցամաքը, քանի՞ մայրցամաք կա։

Մայրցամակը դա մեծ տարածությունը է, որ շրջապատված է ջրով։ Երկիր մոլորակում կա 10 մայրցամաք։

2․ Քանի՞ աշխարհամաս կա և թվարկիր։

Կա 6 աշխարամաս՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա և Օվկյանիա, Անտարկտիկա։

Posted in Պատմություն

Մեծ հայքի թագավորությունը Արտավազդ II-ի օրոք

Կրասոսի արշավանքը: Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երգեր»:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:
Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
Արտաշատ մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական հանդեսներ: Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում, երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև` ի նշան հաղթանակի:

Հռոմեական նոր արշավանքը: Պարթևստանում Ք.ա. 38 թ. գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց:

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:

Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը (Ք. ա. 30-20 թթ.): Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ: Նա հարկադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում: Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարեկամանալ Հայաստանի հետ:
Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:
    Արտավազդ II-ը գահակալվել էր Ք. ա. 55-34 թթ։ Նա ուժեղ իմաստուն թագավոր էր։
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտ- վել:

  3. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:
  4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:
  5. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:
  6. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտա- նիքը գերության մեջ:
Posted in Մայրենի

Հազարան հավքի բոլոր մասերը

«Հազարան հավք»-ն ամբողջությամբ կարդա’, կատարի’ր վերջին հատվածից հետո գրված առաջադրանքները։

Կարդացի։

Հարցեր`

Գրի’ր կարծիք հեքիաթի վերաբերյալ։

Ես երբ կարդում եմ մի գիրք կամ պատմություն առանձնացնում եմ գրքի ժանրը։ Բայց այս անգամ ես չեի հասկանում այս հեքիաթը ինչ ժանրի է։ Այս հեքիաթում կար համ երևակայողություն և ռոմանտիկա և դռամա։ Իմ համար այդ է դառձնում հետաքրքիր։ Այս ձևի պատմություները բացում են մարդկանց աչքերը դեպի երևակայուցուն։ Այս դարում մարդկանց գլխում մյայն հեռախոսն է։ Նրանք չեն մտածում ուրիշ բանի մասին բացի հեռախոսի։ Եսել եմ այդպիսի։ Դրա համար են մարդիկ գրում այսպիսի հեքիաթներ, որ մարդկանց աչքերը բացվի կուրությունից և նրանք կարողանան զարգացնել իրենց երևակայությունը։ Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ։ Հուսով եմ այսպիսի հեքաթներ կան տարբեր լեզուների և տարբեր ձևերի, որ մարդիկ ազատվեն հեռախոսից և եկռանից։

Posted in Պատմություն

Տիգրան Մեծի տերությունը և Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Տիգրան Մեծի տերությունը

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։ Ք. ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում: Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքաղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին: Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:
Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Մայրաքաղաքից բացի` Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս 6 բնակավայր: 2006թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը:

Հարցեր և առաջադրանքներ

1․Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:
Տիգրան Մեծի տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։
2․Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:
Տիգրան Մեծի բանակի թիվը հասնում էր 300 հազարի, իսկ բուն հայկական զորքի բանակի թիվը հասնում էր շուրջ 120 հազարի։
3․Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:
Արգիշտի I-ը և Տիգրան II Մեծը երկուսն էլ եղել են շատ հզոր։ Երկուսի օրոք էլ Հայաստանը շատ հզոր և մեծ երկիր է եղել։ Չնայած դրան Արգիշտի I-ը առանձնանում է Էրեբունի մայրաքաղաքի ստեղծմամբ և, որ նրա շնորհիվ մենք ունենք Երևանը։ Իսկ Տիգրան Մեծը առաձնանում է հզոր տիրակալ լինելու մեջ։ Սակայն Արգիշտի I-ի արած գործը ավելի կարևոր էր, քան Տիգրան Մեծինը, քանի որ Երևանը մինչև հիմա կա, իսկ հզոր Հայաստանը՝ ոչ։
4․Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը կառուցեց Ք․ա․ 80-ական թթ․ և կոչեց Տիգրանակերտ։ Այդ վայրը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։ Այդ վայրը այն տեղն էր որտեղ թագադրվել էր Տիգրան Բ Մեծը։

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Հռոմեա–հայկական պատերազմը: Ք. ա. 71 թ. Պոնտոսի արքա Միհրդատ VI–ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց` պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին: Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Ավելին` հայոց զորքերի օգնությամբ` Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը` այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:
Պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն Ք. ա. 66 թ. Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն Հռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը Հայաստանի: Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը: Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին: Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին:

Արտաշատի պայմանագիրը։ Հայաստանը մնաց մենակ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի: Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև: Ք. ա. 66 թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր: Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից: Մեծ Հայքը ճանաչվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն:

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

Մեծ տիրակալի դասերը: Ինչո՞ւ Տիգրան Մեծը գնաց նման զիջումների: Չէ՞ որ նա հաղթել էր հռոմեացիներին Ք. ա. 69-68 թթ. լուկուլլոսյան պատերազմում, Պոմպեոսի հետ բախում չէր ունեցել, իսկ պարթևներին հերթական անգամ պարտության էր մատնել Ք. ա. 66 թ.։

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:

    Հռոմեա-հայկական պատերազմը սկսվել է Ք. ա. 69 թ.։ Դրան նախորդել է այն դեպքը որտեղ Ք. ա. 71 թ. Պոնտոսի արքա Միհրդատ VI–ը Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց` պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին: Եվ այդ ամենից հետո սկսեց հռոմեա-հայկական պատերազմը։

  2. Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը: Համեմատե՛ք դրանք:
    Տիգրանակերտի ճակամարտը տեղի է ունեցել Ք․ ա․ 69 թ․, իսկ Արածանիի ճակատամարտը՝ Ք․ ա․ 68։ Տարբերությունն այն է, որ Տիգրանակերտի ճակամարտի ժամանակ հայերը պարտություն կրեցին, իսկ արդեն Արածանիի ճակամարտի ժամանակ հաղթեցին։
  3. Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:
    Լուկուլլոսի արշավանքը Հայաստան ավարտվեց հռոմեացիների պարտությամբ։
  4. Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:
    Պոմպեոսը Արևելք եկավ Ք. ա. 66 թ. Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն Հռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը Հայաստանի:
  5. Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:
    Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ, քանի որ պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:
  6. Երբ մահացավ Տիգրան Մեծը: Բնորոշեք նրան իբրև տիրակալի:
    Տիգրան Մեծը մահացավ Ք․ ա․ 55 թվականին։ Նա եղել է շատ ուժեղ, հզոր, սրամիտ, խելացի և դիվանագետ տիրակալ։