Posted in Կենսաբանություն 7, Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

Բաժին

1․ Ջրիմուռների կաուցվածքը և բազմացումը

Ջրիմուռներ – Sanahin Biglarian

Ջրիմուռները լինում են 3 տեսակի՝ միաբջիջ, գահութային, բազմաբջիջ։ Նաև նրանք լինում են տարբեր գույների՝ կարմիր, դեղնականաչ և կանաչ։ Բոլոր այդ գույնի ջրիմուռները ունիկալ են։ Նրանք ունեն հեշտ կառուցվացք։

2․ Ջրիմուռները ինչ նշանակություն ունեն մարդկության մեջ։

The Close Relationship Between Algae and Water Quality

Ջրիմուռը մարդկության մեջ օգտագործվում է գրեթե ամն տեղ՝ խահարարությն, ձկնորսության և ալն։  Խոհարարությանմեջ օգտագործվում է որ օգտագործվում է որպես համեմունք։ Ձկնորսության մեջ օգտագործվում է որպես ցանց։ Նաև ջրիմուռը կատարում է ֆոտոսինթեզ։

3․ Մամուռների կառուցվածք և տարածվածություն։

Exploring The Adaptability of Moss – The Balcony Garden

Մամուռները փոքր ֆոտոսինթեզող բույսեր են, որոնց մոտ կան ցողուն ու տերև, բայց արմատների փոխարեն ունեն ռիզոիդներ։ Դրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում՝ անտառներում, ճահիճներում և քարերի վրա։ Մամուռների բազմացումը տեղի է ունենում սեռական և անսեռ սերունդների հերթափոխով։ Ամենատարածված տեսակներից է կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտի խոնավության պահպանմանը։ Ռիզոիդների առկայությունը վկայում է ջրիմուռների հետ ազգակցական կապի մասին։

4․ Սպորավոր բույսերի ընթհանուր բնութագիրը 

Pteridophytes (Spore Producing Plants: Ferns and More) - Earth.com

Սպորավոր բույսերը բարձրակարգ բույսեր են, որոնք բազմանում են սպորներով և ապրում խոնավ, ստվերոտ պայմաններում։ Նրանք կարևոր են էկոհամակարգում՝ նպաստելով տորֆի, քարածխի և բնական գազի առաջացմանը։ Ներկայացուցիչներն են մամուռները, պտերանմանները և տորֆամամուռը։

5․ Սպորավոր բույսերի բազմացումը 

Classification - Botany, Evers

Սպորավոր բույսերը բազմանում են սպորներով, որոնց միջոցով ձևավորվում են նոր բույսեր։ Մամուռների և պտերանմանների մոտ բազմացումը տեղի է ունենում սեռական և անսեռ սերունդների հերթափոխությամբ։ Սեռական սերունդը՝ գամետոֆիտը, արտադրում է արական և իգական գամետներ։ Բեղմնավորումից առաջացած զիգոտից ձևավորվում է անսեռ սերունդը՝ սպորոֆիտը, որը արտադրում է սպորներ։ Սպորները քամու կամ ջրի միջոցով տարածվում են, ծլում են խոնավ միջավայրում և ստեղծում նոր բույսեր։

6․ Ծաղկավոր բույսերի տերևի և արմատի կառուցվածք

24 Easy Flowers to Grow in the Garden | HGTV

Ծաղկավոր բույսերի տերևներն ըստ քանակի լինում են պարզ (միայն մեկ տերևաթիթեղով) և բարդ (բազմաթիվ տերևիկներով): Ըստ եզրերի տերևները կարող են լինել ամբողջաեզր կամ սղոցաեզր: Ջղավորությունը լինում է ցանցաձև, զուգահեռաձև կամ աղեղնաձև:

Արմատը կազմված է գլխավոր, կողային և հավելյալ արմատներից, որոնցից ձևավորվում են երկու համակարգ՝

  • Փնջաձև՝ առանց գլխավոր արմատի,
  • Առանցքային՝ գերակշռող գլխավոր արմատով:

Այս առանձնահատկությունները նպաստում են բույսի հարմարվողականությանը տարբեր միջավայրերում:

Նոյեմբեր աշխատանք բլոգային աշխատանք՝ 

Ծածկասերմ ( ծաղկավոր ) բույսերի կառուցվածքը

Սպորավոր բույսերի ընդհանուր բնութագիր

Մամուռներ

Ջրիմուռների բազմացումը

Posted in Պատմություն 7

Արտավազդ 2-րդը և վերջին Արտաշեսյանները

Բառարան

Կոնսուլ | Հանրապետական Հռոմի ամենա- բարձր ընտրովի պաշտոնը:

Լեգեոն | Հին Հռոմի բանակի հիմնական կազմա- կերպական միավորը ուշ հանրապետության և կայսրության ժամանակներում։

Արտաշատի դաշնագրի կնքումից հետո Հայաստանը ստիպված էր հրաժարվել աշխարհակալական ձգտումներից։ Տարածաշրջանում փոփոխվել էր քաղաքական և ռազմական ուժերի հարաբերակցությունը, և արդյունքում առաջնային էր դարձել անկախության ու տարածքային ամբողջականության պահպանումը: Հայաստանը թեպետ պահպանում էր մեծ տերության իր կար գավիճակը, բայց երկու հզոր հարևանների՝ Հռոմի և Պարթևստանի միջև դարձել էր խոցելի: Երբ Հռոմի հենակետերն Արևելքում ամրապնդվեցին, վերջինս Հայաստանի հետ հարաբերություններում դրսևորում էր ավելի շատ նվաճողի, քան դաշնակցի վերաբերմունք: Այսպիսին էր դրությունը, երբ հայոց գահին բարձրացավ Տիգրան Մեծի որդի Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34): Նրա հիմնական խնդիրը դարձավ Հայաստանի հավասարակշիռ դիրքի ապահովումը, այն է՝ բարեկամական հարաբերություններ պահպանելը միաժամանակ երկու տե- րությունների հետ: Արտավազդ արքան որդեգրեց չեզոքության ռազմավարությունը՝ չպատերազմել Պարթևստանի հետ, չաջակցել Հռոմին:

Մարկուս Կրասսուսն Արևելքում

Ք. ա. 54 թվականից՝ Հռոմն ակտիվացրեց իր քաղաքականությունը Հայաստանի, Մերձավոր Արևելքի և Պարթևստանի ուղղությամբ: Արտավազդի գահակալությունից կարճ ժամանակ անց Մարկուս Կրասսուսը, որը նոր էր ընտրվել կոնսուլ և նշանակվել Ասորիքի կառավարիչ, առանց բավարար նախապատրաստության պարթևների դեմ պատերազմ սկսեց: Ք.ա. 54 թ. գարնանը նա ժամանեց Ասորիք՝ ծրագրելով ոչնչացնել Պարթևստանը: Պարթևների արքա Որոդես II-ի պատվիրակները նրա մոտ եկան խաղաղության առաջարկով, որը, սակայն մերժվեց: Արտավազդ II արքան նույնպես ներկայացավ Կրասսուսին՝ դրանով վերահաստատելով «հռոմեական ազգի բարեկամի» իր կարգավիճակը: Հայոց արքան Կրասսուսին առաջարկեց Պարթևստան արշավել ոչ թե Միջագետքի տափաստաններով, այլ Հայաստանի հարավային լեռնոտ շրջաններով։ Այդպես նա Հայաստանից կստանար թե՛ ռազմական և թե՛ նյութական աջակցություն։ Սակայն Կրասսուսը մերժեց Արտավազդի առաջարկը և արշավեց Միջագետքի տափաստաններով։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 53 թ. Խառան (Կարրա) քաղաքի մոտ, որտեղ հռոմեական լեգեոնները ջախջախվեցին: Զոհվեց նաև Կրասսուսը:

Մինչ այդ պարթևական մեկ այլ բանակ Որոդես արքայի գլխավորությամբ պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա։ Արտավազդ արքան չէր կարող հռոմեացիներին տրամադրել խոստացված զորքը, քանի որ ինքն էլ խնդիր ուներ: Սակայն պարթևա-հայկական պատերազմ տեղի չունեցավ. կողմերը դադարեցրին ծայր առած ընդհարումները և նախընտրեցին խաղաղությունը։ Արդյունքում կնքվեց հայ-պարթևական դաշինք, որն ամրապնդվեց պարթև թագաժառանգի և Արտավազդ II-ի քրոջ ամուսնությամբ։

Այսպիսով՝ Արտավազդ II-ը կարողացավ Հայաստանը հեռու պահել ռազմական գործողություններից՝ մնալով Հռոմի դաշնակիցն ու բարեկամը և չպատերազմելով Պարթևաստանի դեմ:

Մարկուս Անտոնիուսն Արևելքում

Կրասսուսի արևելյան արշավանքին հաջորդած մոտ 20 տարին Հայաստանի համար համեմատաբար խաղաղ տարիներ էին: Սակայն ուժերի հավասարակշռությունը շուտով խախտվեց։ Հռոմում ավարտվեց քաղաքացիական պատերազմը, իսկ Հուլիուս Կեսարի սպանությունից հետո ձևավորվեց Երկրորդ եռապետությունը։ Եռապետներից Մարկուս Անտոնիուսն արևելյան նոր արշավանքի էր պատրաստվում: Այդ նույն ժամանակ Պարթևաստանում գահակալական պայքարը հանգեցրեց հայ-պարթևական դաշինքի փլուզմանը:

Ք. ա. 36 թ. եռապետ Մարկուս Անտոնիուսը սկսեց իր պարթևական արշավանքը: Այս անգամ երթուղին անցնում էր Մեծ Հայքի հարավային այն հատվածով, որը ժամանակին Կրասսուսին առաջարկել էր Արտավազդ արքան։ Ստանալով հայոց արքայի հավաստումը, թե շուտով կմիանա իրեն, Անտոնիուսը շտապեց Մեծ Հայքի վրայով ներխուժել Ատրպատական: Կայծակնային գրոհով հաղթանակի հասնելու հռոմեացիների ցանկությունը ձախողվեց մի շարք մարտավարական բացթողումների հետևանքով։ Պարթևները կրկին ջախջախեցին հռոմեական բանակը։ Արտավազդ արքան, գիտակցելով, որ հռոմեացիների ռազմերթն արդեն անհաջողության է դատապարտված, հրաժարվեց ռազմական գործողություններին մասնակցելուց։ Ի վիճակի չլինելով մնացած զորքով դիմակայել պարթևական նոր զորաբանակին՝ Անտոնիուսը շուտով ստիպված նահանջեց Հայաստան: Այստեղ կարգի բերելով իր բարոյալքված բանակը՝ Անտոնիուսը շտապ վերադարձավ Եգիպտոս:

Իր ձախողման բուն պատճառը քողարկելու նպատակով նա հռոմեական զորքերի պարտության համար մեղադրեց Արտավազդին։ Սա հրաշալի պատրվակ էր Հայաստանը նվաճելու և կողոպտելու համար: Եվ դա չուշացավ:

Ք. ա. 34 թ. Անտոնիուսն անսպասելի ներխուժեց Հայաստան: Օգտվելով Արտավազդ արքայի դեմ տոհմիկ ավագանու ընդվզումից՝ նա խաբեության միջոցով ձերբակալեց Արտավազդ II-ին ու նրա ընտանիքին և իր հետ տարավ Եգիպտոս։ Հայաստանը հռչակվեց հռոմեական նահանգ։ Ի նշանավորումն «Հայաստանի նվաճման»՝ Անտոնիուսը դրամ հատեց, իսկ հայոց թագավոր հռչակեց իր և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի որդուն: Հետագայում Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիայում Արտավազդ արքան մահապատժի ենթարկվեց, իսկ ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվեց Հռոմ:

Վերջին Արտաշեսյանները

Արտավազդ II-ի և նրա ընտանիքի գերեվարությունից հետո Հայաստանում գահ բարձրացավ գերեվարությունից խուսափած ավագ որդին՝ Արտաշեսը: Չկարողանալով գերությունից ազատել հարազատներին՝ նա ստիպված եղավ ապաստանել Պարթևստանում:

Նույն այդ ժամանակ Հռոմեական կայսրության միասնական ղեկավարության համար պայքարը Մարկուս Անտոնիուսի և Օկտավիանուսի միջև ավարտվեց Անտոնիուսի պարտությամբ և մահով։ Հայոց արքա հռչակված Արտաշես II-ը (Ք. ա. 30-20)՝ օգտվելով ստեղծված իրավիճակից, Ք. ա. 30 թ. Պարթևաստանի օգնությամբ դուրս մղեց հռոմեական զորքերը Հայաստանից և վերականգնեց երկրի անկախությունը: Պարթևների Հրահատ IV արքայի համաձայնությամբ՝

Արտաշես II-ն իր թագավորության մեջ ներառեց նաև Ատրպատականը, որի զորքերին պարտության էր մատնել և գերեվարել թագավորին։ Արտաշես II-ը փորձում էր վերականգնել Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը, բայց այս անգամ շեշտված հակահռոմեական կեցվածքով։

Հարկավ, հռոմեացիները չէին կարող երկար հանդուրժել այդ վիճակը: Միառժամանակ հրաժարվելով ռազմական ներխուժումից՝ հռոմեական դիվանագիտությունը հարցը կարողացավ լուծել փորձված միջոցով. արքունիքում դավադրություն նյութվեց, որին և զոհ գնաց Արտաշես II-ը:

Արտաշես II-ի մահվանը հաջորդած տասնամյակները, ըստ էության, Արտաշեսյանների աստիճանական անկման ժամանակաշրջան էին։ Խախտվել էր Տիգրան Մեծի և Արտավազդ II-ի մշակած ակտիվ չեզոքության հայեցակարգը: Այդուհետ հայ քաղաքական վերնախավը հայացքն ուղղում էր մերթ դեպի Հռոմ, մերթ դեպի Պարթևստան: Այլևս հնարավոր չեղավ համարժեք հարաբերություններ զարգացնել երկու զորեղ հարևանների հետ: Մի կողմում Հռոմն էր, որի համար դաշնակիցն այլևս հավասարեցվել էր ենթակա պետության, մյուս կողմում՝ Պարթևստանը, որը բնավ էլ շահագրգիռ չէր Հայաստանի հզորացմամբ:

Հայաստանում ստեղծվել էր մի իրավիճակ, որը հղի էր անկայունության վտանգներով։ 1 թվականին Հայաստան ներխուժած լեռնականների դեմ պատերազմում զոհվեց Արտաշեսյան վերջին արքան՝ Տիգրան IV-ը, իսկ նրա քույր և գահակից էրատոն հրաժարվեց գահից: Այդպիսով ավարտվեց Արտաշեսյան հարստությունը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրո՛ւ: Ինչո՞վ էր պայմանավորված Արտավազդ II արքայի որդեգրած չեզոքության քաղաքականությունը:

Չեզոքության քաղաքականությունը պայմանավորված էր երկու հզոր հարևանների միջև ուժերի հավասարակշռությամբ, Հայաստանի անվտանգությունը պահպանելու անհրաժեշտությամբ և չպատերազմելու ցանկությամբ։

2. Վերլուծի՛ր: Որքանո՞վ էր պարթևական արշավանքի երթուղու վերաբերյալ Մարկուս Կրասսուսին Արտավազդ II-ի արած առաջարկը օգտակար Հայաստանի համար: Ինչո՞ւ:

Կրասսուսի առաջարկը օգնում էր Հայաստանին՝ ստանալու ռազմական ու նյութական աջակցություն, իսկ լեռնային ճանապարհը պակաս վտանգավոր էր ու պաշտպանված։

3. Պարզաբանի՛ր: Ի՞նչ դեր ունեցավ հայ-հռոմեական հարաբերություններում Անտոնիուսի պարթևական արշավանքը, ինչո՞ւ:

Անտոնիուսի արշավանքը վատ ազդեցություն ունեցավ հայ-հռոմեական հարաբերությունների վրա, քանի որ նա մեղադրեց Արտավազդ II-ին ու որպես պատրվակ օգտագործեց Հայաստանի նվաճումը։

4. Ինչո՞ւ էր Հռոմը շահագրգիռ պարթևական արշավանքներով։ Ո՞րն էր այդ թագավորությունից եկող վտանգը:

Հռոմը շահագրգռված էր պարթևական արշավանքներով, որովհետև Պարթևստանը սպառնում էր Հռոմի դոմինանտությանը Արևելքում։

5. Ինչո՞ւ հնարավոր չէր Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը շեշտված հակահռոմեական կամ հակապարթևական կեցվածքով վերականգնելը:

Հայաստանի հակահռոմեական կամ հակապարթևական կեցվածքով շեշտված տարածաշրջանային կարևորությունը անհնար էր, քանի որ դա խանգարում էր երկրի ներսում քաղաքական հավասարակշռությանը։

6. Որո՞նք էին Արտաշեսյան թագավորության անկման ներքին և արտաքին պատճառները:

Արտաշեսյան թագավորության անկման ներքին պատճառները ներառում էին ներքին քաղաքական պառակտումները, իսկ արտաքին պատճառները՝ Հռոմի ու Պարթևստանի ճնշումը։

7. Պատկերացրու, որ դու Արտաշես II արքայի խորհրդականն ես, որն արքային պետք է համոզի հրաժարվել շեշտված հակահռոմեական քաղաքականությունից կամ ծայրահեղ պարթևասիրությունից: Բացատրի՛ր և հիմնավորիր քո դիրքորոշման տնտեսական և ռազմավարական կարևորությունը: Ստեղծի՛ր գովազդային պաստառ, որտեղ այդ ամենը ներկայացված կլինի նաև պատկերներով։

Հռոմի և Պարթևստանի միջև հավասարակշռությունը պահելը կարևոր էր, որպեսզի Հայաստանը չկորցնի անկախությունը և իրեն պաշտպանված զգա։

8․ Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը ինչպե՞ս կարձագանքեր տոհմիկ ավագանին: Ինչո՞ւ:

Տոհմիկ ավագանին հակված կլիներ հաստատել Հայաստանի անկախությունը, սակայն դժվարությամբ կընդուներ արտաքին գործերին ավելի մեծ կախվածություն։

Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք 29․11․2024

45. Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:

Ո՞վ, ի՞նչը եկավ:
Աշոտը լույս աշխարհ եկավ։
Ո՞ւմ, ինչի՞  պայուսակը:
Եվայի պայուսակը։
Մոտենալ ո՞ւմ, ինչի՞ն :
Մոտենալ աղվեսին։
Հեռանալ ումի՞ց, ինչի՞ց
Հեռանալ անտառից։
Հիանալ ումո՞վինչո՞վ:
Հիանալ դերասանով։

46. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

սենյակ — սենյակի 
տուն —  տան 
քաղաք — քաղաքի
այգի — այգու
օր — օրվա
գեղեցկություն — գեղեցկության
լեռ — լեռի
քույր — քրոջ
դուռ — դռան
փողոց —փողոցի
բեռ — բեռի
գիրք — գրքի
ամիս — ամվսա
լուսամուտ — լուսամուտի
ձյուն — ձյան
ընկեր — ընկերոջ
ուսում — ուսման
աշուն — աշնան
գրիչ — գրիչի
շուն — շան
ձուկ — ձկան
բարդի — բարդու
խաղող — խողողի
զարգացում — զարգացման
դիմում — դիմվան
խնձորենի — խնձորենու
րոպե — րոպեի
շաբաթ — շաբաթվա
ապակի — ապակու
սար — սարի
պապ — պապու 
մասրենի — մասրենու
մորեղբայր — մորեղբոր
գդալ — գդալի
սյուն — սյան
ձի — ձիու
երեկ — երեկվա
երեկո — երեկոի
խաղաղություն — խաղաղության

Բոլոր չհոլովաց բառերը պատկանում են ուղահայաց հոլովին։

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման 

47. Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

կապիկը — հայցական հոլով

աֆրիկացուց — բացառական հոլով

անհատականություն — ուղղական հոլով

Օրինակ՝ կապիկը- ուղղական հոլով. ի հոլովում 

48. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական:

ապստամբ — ապստամբություն
խավար — խավարը
դպրոցական — դպրոց
հարուստ —
դավաճան — դավաճանություն
կենդանի — կենդանիություն

49. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:

առյուծ և սիրտ — առյուծասիրտ
տերև և փուշ —  տերեփուշ
երանգ և երփն —  երանգերփն
ձայն և վիշապ — ձվիշապ
թույր և ձյուն — թույր ձյուն
սուր և ծայր — սուրծայր
դատարկ և գլուխ — դատարկգլուխ
շեկ և հեր —  շեխեր
գունդ և ձև — գունդձև
փրփուր և բաշ —  փրփուրբաշ
միշտ և ժպիտ —  միշտժպիտ
ձյուն և փրփուր —  ձյունփրփուր

50․ Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Երեսունինն։
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Երեք հարյուր վաթսուներկու։
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Վեցական։
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
Հիսուն։
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
20-րդ։
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը:

Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:

Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:
XII և XIII-րդ։

Posted in Русский язык 7

ПРОВЕРКА ЗНАНИЙ 7 КЛАСС с 25-29 ноября Урок 1

1. Ответьте на вопросы

1. Когда возникла музыка?

Музыка возникла в доисторические времена, около 40 000–50 000 лет назад, с развитием человеческой культуры.

2. Что использовалось в качестве музыкальных инструментов в первобытном обществе ?

Простейшие инструменты: ударные (камни, палки), духовые (флейты из костей), струнные (простые натянутые струны).

3. Какую роль играла музыка в первобытном обществе?

Музыка использовалась в ритуалах, для объединения людей, общения и в лечебных целях.

4. Значение ритма в первобытной музыке? Что является главным элементом первобытной музыки ?

Ритм был главным элементом музыки, использовался для организации движений и ритуалов.

5. Легко ли учиться музыке?. Что необходимо, чтобы стать музыкантом?

Учиться музыке нелегко, нужно терпение, практика, слух и дисциплина.

6. На каком инструменте вы играете или вам бы хотелось научиться играть?

Ответ зависит от предпочтений, например, на гитаре или фортепиано.

7. В чём сила музыки, как она влияет на человека ? Как часто вы слушаете музыку?

Музыка влияет на эмоции, расслабляет, мотивирует. Люди слушают музыку ежедневно.

8. Можно ли представить жизнь без музыки?

Жизнь без музыки была бы бедной, так как она играет важную роль в культуре и эмо.

2. Как вы понимаете выражения ?

Эмоциональное воздействие — влияние на чувства человека.
Окружающий мир — всё, что нас окружает.
Глубокая древность — далёкое прошлое.
Дарована богами — дано как божественный подарок.

3. Согласны ли вы с утверждениями ?

Музыка дарована богами ?
Да.
Музыка появилась в первобытном обществе ?
Да.
Главный элемент музыки в древнем обществе – мелодия ?
Нет.
Музыка не связана с жизнью древних людей ?
Нет.

4. Продолжите ряды слов

Ударные инструменты: барабан, бубен, литавры.
Духовые инструменты: флейта, труба, гобой.
Струнные инструменты: скрипка, гитара, арфа.

5. Напишите , что нового вы узнали о дудуке. Какие ещё армянские музыкальные инструменты вы знаете?

Дудук — армянский духовой инструмент из абрикосового дерева с тёплым звуком. Он важен в армянской музыке и культуре.

Другие армянские инструменты:

Тар — струнный инструмент.
Канон — щипковый инструмент.
Давул — большой барабан.
Швити — флейта.

ОТВЕТИМ НА ВОПРОСЫ ПО ПРОЙДЕННЫМ ТЕМАМ
НА ВСЕ ЦВЕТА РАДУГИ

6. Ответьте на вопросы

1. Почему не был счастлив певец?
Потому что он не мог найти песню, которая понравится всем.
2. Почему певец перестал петь?
Потому что он не нашел эту песню.
3. Что сказало солнце певцу?
Сказал, что все люди разные, и это хорошо, потому что если бы все любили одну и ту же песню, не появлялись бы новые песни.
4. Можно ли сказать, что певец не зря прожил жизнь?
Нет, нельзя.

7. Согласны ли вы с тем, что…

1. На свете жил чудесный певец.
Да.
2. Он пел только весёлые песни.
Нет.
3. Певец был очень счастлив. Его песни всем нравились.
Нет.
4. Певец перестал петь. У него пропал голос.
Нет.
5. Певец захотел быть похожим на солнце, и он снова запел свои песни.
Да.

ЖАНРЫ И СТИЛИ МУЗЫКИ

8 . Ответьте на вопросы

1. Что такое жанр музыки ?

Жанр — классификация музыки, основанная на общих характеристиках, таких как форма, ритм, инструменты.

2. Что такое стиль музыки ?

Стиль — уникальный способ исполнения музыки, характеризующийся особыми особенностями.

3. Какие музыкальные стили вы знаете? Какие стили и жанры музыки сейчас популярны?

Жанры — рок, поп, джаз, хип-хоп, классика, блюз, фолк. Сейчас популярны поп, хип-хоп, электронная музыка.

4. Какой стиль ваш самый любимый ?

Мой любимый стиль — поп.

5. Скажите, что называют «серьёзной» музыкой.

«Серьезная» музыка — классическая музыка, созданная великими композиторами, предназначенная для глубокой рефлексии.

МУЗЫКА В НАШЕЙ ЖИЗНИ

9. Ответьте на вопросы.
1․ Когда входит в нашу жизнь музыка?

С самого рождения, через песни, звуки и музыку в повседневной жизни.

2. Что называют «серьёзной» музыкой?

Классическую музыку, произведения великих композиторов.

3. Что нужно для того, чтобы научиться любить и понимать серьёзную музыку?

Регулярное слушание, изучение истории и контекста произведений.

10. Объясните значение словосочетаний.

Классическая музыка, симфоническая музыка, камерная музыка, рок-музыка, разбираться в музыке, увлекаться музыкой.

Классическая музыка — музыка, созданная великими композиторами, как правило, в 17-19 веках, характеризующаяся сложностью и гармонией.
Симфоническая музыка — музыка, написанная для большого оркестра, включающая несколько частей (симфоний).
Камерная музыка — музыка, предназначенная для небольших ансамблей (от 2 до 9 музыкантов).
Рок-музыка — музыкальный жанр, характеризующийся использованием электрогитар, бас-гитары и ударных, с выраженным ритмом и энергией.
Разбираться в музыке — уметь анализировать и понимать музыку, отличать различные жанры, стили и произведения.
Увлекаться музыкой — проявлять сильный интерес и страсть к музыке, слушать её регулярно, изучать или заниматься музыкальной деятельностью.

БОЛЬШОЙ ТЕАТР

11. Ответьте на вопросы

1․ Что сказала мама девочке, когда пришла с работы?
Мама сказала, что завтра они идут в Большой театр.
2. Каким представляласебе девочка Большой театр?
Девочка представляла Большой театр более большим и красивым, чем другие.
3. Какой балет смотрела девочка?
Девочка смотрела балет «Щелкунчик».
4. Кто написал музыку к балету?
Балет написал Чайковский.
5. Понравилась ли девочке эта музыка?
Да, понравилось.

12. Подберите прилагательные к словам.

Театр — большой, знаменитый, драматический, оперный.
Музыка — классическая, современная, мелодичная, ритмичная.
Сказка — волшебная, добрая, старинная, увлекательная.
Балет — классический, грандиозный, изысканный, современный.
Дворец — роскошный, величественный, исторический, старинный.
Оркестр — симфонический, большой, музыкальный, народный.
Инструменты — музыкальные, струнные, духовые, клавишные.
Композитор — великий, знаменитый, талантливый, российский.
Репетиция — генеральная, заключительная, важная, трудная.
Аплодисменты — громкие, восторженные, бурные, продолжительные.
Мелодия — красивая, нежная, печальная, запоминающаяся.
Песня — народная, веселая, душевная, любимая.

ДЕТСКИЙ АЛЬБОМ

13. Ответьте на вопросы .

1․ Кто жил в Каменке?
В Каменке проживали племянники и племянницы Петра Ильича Чайковского.
2. Что случилось с куклой Наташи?
У куклы Наташи неожиданно голова повернулась набок, словно она заболела.
3. О чём рассказала музыка Петра Ильича?
Музыка Чайковского передала историю о том, как кукла заболела.
4. Что Володя не любил играть на фортепиано?
Володя не любил разучивать упражнения и этюды.
5. Кому посвятил «Детский альбом» Пётр Ильич?
Чайковский посвятил «Детский альбом» своему племяннику.
6. Как изменилось отношение Володи к музыке?
После знакомства с музыкой Чайковского, Володя так увлёкся игрой на фортепиано, что его стало сложно от него оторвать․
7․ Каких великих композиторов вы знаете? Расскажите о каком либо композиторе, произведения которого вам особенно нравятся.
Среди великих композиторов можно выделить Вольфганга Амадея Моцарта, Иоганна Себастьяна Баха, Людвига ван Бетховена, Фредерика Шопена, Антонио Вивальди и других. Мне особенно нравится творчество Моцарта, его музыка наполнена лёгкостью и гармонией, а произведения, такие как «Маленькая ночная серенада» или опера «Волшебная флейта», восхищают своей красотой.

КАК МЕНЯ УЧИЛИ МУЗЫКЕ

14. Напишите ответы на вопросы.

1․ О чём мечтала мама Люси?

Мама Люси мечтала, чтобы её дочь выучила и сыграла полонез Огинского.

2․ О чём мечтала сама Люся?

Люся мечтала избегать уроков, рисовать лучше всех и стать художницей, быть красивой, петь все песни на свете и целыми днями наслаждаться мороженым.

3․ Как проходили занятия музыкой?

Во время занятий музыкой соседка уходила в магазин или на рынок, оставляя Люсю учиться самостоятельно.

4․ Как прошло выступление Люси перед гостями ?

Её выступление перед гостями оказалось неудачным.

5․ Почему она так и не научилась хорошо играть на пианино?

Люся не смогла освоить пианино, потому что у неё отсутствовала мотивация и желание заниматься.

6․ Легко ли учиться музыке?

Нет, учиться музыке сложно, так как это требует много времени и усилий.

7․ Что необходимо, чтобы стать музыкантом?

Для этого нужно любить музыку и посвящать много времени практике.

Posted in Գրականություն 7

Մոգերի ընծաները

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։ Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են։

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։ Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են։

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը։ Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով։ Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին։ Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն է, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել։ Դրան կցված էր «Մր․ Ջեյմս Դիլինգհեմ Յունգ» մակագրությամբ մի քարտ։ «Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին, ասես լրջորեն խորհելով. չկրճատվե՞ն արդյոք, դառնալով սոսկ համեստ ու անհավակնոտ «Դ»։ Սակայն, երբ միստր Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելլա անվամբ։ Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է։

Դելլան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին։ Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին։ Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար։ Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր։ Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա։ Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր։ Միշտ էլ այդպես է լինում։ Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ։ Իր Ջիմի համար։ Քանի֊քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին։ Ինչ֊որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր֊ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին։

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև։ Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայել ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելու մեջ։ Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները, շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին։ Նրբակազմ Դելլային հաջողվել էր հասնել այդ արվեստին։ Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց։ Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը։

Ի դեպ, Ջեյմս Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ։ Մեկը Ջիմի` հորից և պապաից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելլայի մազերը։ Եթե Սաբայի թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելլան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որպեսզի նսեմացմեր նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը։ Եթե Սողոմոն թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս, Ջիմը ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փետում մորուքը։

Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում, նա արդեն սլանում էր ներքև, փողոց։

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր․ «Մադամ Սոֆրոնի,մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»։ Դելլան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց։

― Մազերս չե՞ք գնի, ― հարցրեց մադամին։

― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տենեմ։ Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը։

― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան։

― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար)։ Դելլան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար։

Վերջապես գտավ։ Տարակույս չկար, այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար։ Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել։ Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, ― այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը։ Այն թերևս կարելի էր արժանի համարել այդ ժամացույցին։ Հենց որ Դելլան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին։ Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. Համեստություն և արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ։ Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և և Դելլան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ։ Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից։

Տանը Դելլայի աշխուժությունը հանդարտվեց, իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը։ Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը։ Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք։

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դաերից փախած փոքր տղայի։ Դելլան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելու մեջ։

«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ Քոնի այլենդյան խմբերգչուհու։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»։

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին։

Ջիմը երբեք չէր ուշանում։ Դելլան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ, մուտքի դռանն ավելի մոտիկ։ Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայները և մի պահ գունատվեց։ Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմել աստծուն և փութով մրմնջաց.

― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց։

Դուռը բացվեց, Ջիմը ներս մտավ և իր ետևից փակեց այն։ Նրա դեմքը նիհար էր, մտահոգ։ Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով։ Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների։

Լորի հոտն առած սետերի պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ։ Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։ Ջիմը պարզապես նայում էր, հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը։

Դելլան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը։

― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞։ Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։

― Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը։

― Այո, կտրել և վաճառել եմ, ― ասաց Դելլան։ ― Բայց չէ որ դու, միևնույն է, կսիրես ինձ։ Չէ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս։

Ջիմը շվարած նայեց շուրջը։

― Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն, ― հարցրեց նա անմիտ համառությամբ։

― Մի՛ փնտրիր, չես գտնի, ― ասաց Դելլան։ ― Չէ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել։ Այսօր նավակատիք է, Ջիմ։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել։ Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը, ― շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց, ― սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը։ Կոտլետները տապակե՞մ, Ջիմ։

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից։ Նա գիրկն առավ իր Դելլային։ Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ։ Ո՞րն է շատ, շաբաթը ութ դոլարը, թե տարին մեկ միլիոնը։ Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ։ Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին, սակայն մի բան չկար դրանց մեջ։ Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը հետո։

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին։

― Սխալ չհասկանաս ինձ, Դելլ, ― ասաց նա։ ― Ոչ մի սանրվածք ու կտրված մազեր չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելլային սիրելուց։ Սակայն բաց արա փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր֊ինչ ապշեցի։

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ավաղ֊իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմել այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը։

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը կողքերին հավաքելու համար։ Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելլան, դիտելով Բրոդվեյի վրա գտնվող ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր։ Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելլայի շագանակագույն մազերի գույնն ունեին։ Դրանք թանկ արժեին, Դելլան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից։ Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը։

Այնուամենայնիվ Դելլան սանրերը սեղմեց կրծքին և երբ, վերջապես, ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

― Մազերս շատ արագ են աճում, Ջիմ։

Եվ հանկարծ վեր ցատկեց, ինչպես եռացրած ջրից վախեցած կատվիկ, ու գոչեց.

― Ախ, աստված իմ։

Չէ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը։ Փութով բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան։ Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ։

― Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ։ Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ։ Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին։ Ինձ տուր այն։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար։

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց։

― Դելլ, ― ասաց նա, ― ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան։ Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար։ Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար։ Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է։

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են։

Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք 26․11․2024

40. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բառերի հինգ եռյակ:

Ազնիվ, անվախ, գեղեցիկ, ագահ, դաժան, աչքածակ, արդար, աներկյուղ, վայրագ, չքնաղ, կտրիճ, գեղանի, անգութ, ուղղամիտ, անկուշտ:

41. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Դաշտային գույնզգույն (երփներանգ) ծաղիկները հրապուրում են (գրավում են) իրենց պարզ գեղեցկությամբ:
Հազարավոր (բազում) թիթեռներ ծաղիկների նման սփռված էին (պարկած էին) օդի մեջ:
Տղան տխուր (անտրամադիր) հայացքն ուղղեց լեռնային գետակի զուլալ (պարզ) ջրերին:
Արևի շողերը (ճառագայթները) նստել են բարձր լեռների կատարներին (գագաթներին):

42. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հականիշներով:

Անսահման ժլատ (առատաձեռ)  ծերունին երազում դժոխք (դրախտ) էր ընկել:
Երեխաները խոշոր (մանր) , բայց խակ (հասած) սալոր էին քաղել:
Այդ աղջիկը կարող է քեզ քաջ (վախկոտ) ու հզոր (թույլ) դարձնել:
Վարպետի ցուրտ (շոգ) ու նեղլիկ (ընդարձակ) սենյակը գտնվում էր վերին հարկում:

43. Առանձնացրու և դեմ դիմաց գրիր հականիշ դարձվածքների զույգերը:

Աչքը կուշտ, քթի տակ, խելքից հեռու, Աստծու գառ, աչքի փուշ, յոթ սարից այն կողմ, աչքը ծակ, աչքի լույս, խելքին մոտ,
Աստծո պատիժ:

44. Առաջին և երկրորդ շարքերից համապատասխան արմատները միացնելով ստացիր անձնանուններ:

ա. ոսկի, խաչ, ալ, վարդ, շող, ժիր
բ. տուր, վարդ, հատ, կաթ, այր, անուշ:

Ալվարդ, Ժիրայր, Վարդանուշ , Խաչատուր, Շողակաթ։

Posted in English 7

English 25-29

Day 1

November 25-29

Book– English in Mind Not a nice thing to say

Page– 36

Classwork Simple Past Tense

Homework: English in mind: page 36 read and translate, ex. 10b, 11a, b page 36-37

Ջոել: Ի՞նչ ունենք այսօր կեսօրին:

Դեբի: Դա խոհարարության դաս է: Մենք թխում ենք կեքսեր:

Պիթ: Իսկ ի՞նչ կասեք կեքսեր թխելու մասին շաբաթ օրվա խնջույքի համար:

Ժես: Լավ գաղափար է։ Լավ է հնչում ինձ:

Դեբի: Բայց մի թողեք, որ Պիթը թխի կեքսերը:

Պիթ: Ինչու չէ:

Դեբի: Հիշու՞մ ես։ Այդ ժամանակ քո տանը, երբ մենք քեզ մոտ պիցցա պատրաստեցիր։ Դա սարսափելի էր:

Պիթ: Այնքան էլ վատ չէր։ Եվ դու ետ ուտեցիր այն, հիշում եմ:

Ջոել: Չի կարելի այդպիսի բան ասել, Դեբի:

Դեբի: Օհ, Ջոել։ Ես միայն joked էի անում։ Արդյո՞ք չենք կարող խաղալ ընկերների հետ:

Ժես: Այո, Դեբի։ Բայց մյուս կողմից, իսկական ընկերները փորձում են իրար չվնասել:

Դեբի: Ճիշտ է։ Ներիր ինձ, որ քեզ վիրավորեցի, Պիթ։ Ես չեմ ցանկացել:

Պիթ: Կարևորը չէ։ Դու թող ատել դա։ Լավ, տղերք, տեսնվենք վաղը:

Դեբի: Օհ,  – նա չէ՞ որ ոչ շատ ուրախ է, չէ՞:

Ժես: Ոչ, ես չեմ կարծում։ Եվ անկեղծ ասած, ինձ չի զարմացնում:

Day 2

Past Simple

Complete these sentences. Use the verbs below.
clean – die – enjoy – end – happen – live – open – play – rain – repair – start – stay – want – watch

  1. Yesterday evening I watched TV.
  2. I only cleaned my teeth four times last week.
  3. Bruce repaired his mountain bike yesterday evening.
  4. The concert last night started at 7.30 and ended at 10 o’clock.
  5. The accident happened last Sunday afternoon.
  6. When I was a child I wanted to be a lawyer.
  7. Mozart lived from 1756 to 1791.
  8. We enjoyed our holiday last week.
  9. Today the weather is nice, but yesterday it rained.
  10. It was hot in the room, so I opened the window.
  11. The weather was good yesterday afternoon, so we played tennis.
  12. William Shakespeare died in 1616.

                                   Famous Things

                                           Paper

PRE-READING QUESTIONS

1. Do you know how paper is made?
Yes, paper is made from wood pulp, which is heated with chemicals to turn it into pulp. After that, the pulp is strained, washed, and passed through a screen. More chemicals are added, and the pulp is beaten until it reaches the right texture. It is then formed into sheets or rolls through a papermaking machine and passed through heated metal rollers for a smooth finish.
2. When and where do you think paper was first used?
Paper was first used about 5,000 years ago in Egypt, where the Egyptians made paper from papyrus, a marsh reed.
3. Paper is used for many different purposes nowadays. List several of these.
Paper is used for writing, printing, artwork, wrapping things, and even for covering walls.
4. Do you know when the printing press was invented?
The printing press was invented in 1456.
5. Why has paper become an environmental problem?
Paper has become an environmental problem because it is used extensively, leading to deforestation and waste. This has led to the rise of many recycling programs to manage paper waste and reduce its environmental impact.

Paper is a material made mainly from wood pulp. It is used for writing, printing, and art work,
to wrap things, and even to cover walls.
To make paper, woodchips are heated with chemicals, a process that turns them into pulp.
The pulp is strained, washed, and put through a screen to remove any unwanted material.
More chemicals are added, and the pulp is beaten until it is the correct texture. It is then
put through a papermaking machine to form into sheets or rolls of paper. Finally, it is passed
through heated metal rollers to give it a smooth finish.
Paper has a long history. About 5,000 years ago, the Egyptians made paper from papyrus, a
marsh reed. They used it to record business transactions, religious ceremonies, or stories and
for artwork.
In 105 A.D., Ts’ai-Lun of China discovered how to make paper out of cotton or flax. The
process he invented is the basis of modern papermaking. His technique was known in Korea,
Japan, Tibet, and India by the 7th century and in the Middle East by the 10th century.
Until the 1200s, Europeans wrote on parchment, which was made from animal skins and was
expensive to produce. After the printing press was invented in 1456, printing materials were
in great demand. To meet this demand, Europeans adopted the Chinese way of making
paper because it was much cheaper.
In 1690, Pennsylvania became home to the first paper mill in America. By 1810, several mills
existed and rags for paper production were getting harder to find. However, about the same
time, Mathias Koop of England discovered how to make paper out of wood pulp and the
mills switched to it. Papermaking machines were invented soon after.
Today, paper is so common that it is an environmental problem and has given rise to many
recycling programs.
Famous Things

Paper COMPREHENSION QUESTIONS

A. True or False. Read the statements below. If the statement is true, write T beside the
sentence. If it is false, write F. If it is false, correct the information.

1. The Egyptians first made paper from papyrus. T
2. The Egyptian process of paper making is the basis of modern papermaking. F
3. Before the invention of the printing press, Europeans wrote on animal skins.T
4. Using animal skins was cheaper than the Chinese way of making paper. F
5. The first American paper mill opened in 1810. F

B. The Process of Making Paper – Put the following statements in the correct order.

3. The pulp is strained and washed.
6. The pulp is beaten until it is the correct texture.
1. Woodchips are heated with chemicals.
8. The paper is passed through heated rollers to give it a smooth finish.
2.  The woodchips turn into pulp.
4.  The pulp is put through a screen to remove unwanted material.
7. The pulp is made into sheets or rolls of paper.
5.  More chemicals are added.

C. Practice asking and answering the following questions with your partner. Then write the
answers in complete sentences.

1. What did the Egyptians use to make paper?

The Egyptians used papyrus, a marsh reed, to make paper.

2. What did the Egyptians use their paper for?

The Egyptians used their paper to record business transactions, religious ceremonies, stories, and for artwork.

3. What was Ts’ai-Lun’s discovery and why was it so important?

Ts’ai-Lun discovered how to make paper from cotton or flax. This was important because it became the basis for modern papermaking and was cheaper than the Egyptian method.

4. Why was there such a great demand for paper in the 15th century?

There was a great demand for paper in the 15th century because the printing press was invented in 1456, and printing materials became necessary for producing books and documents.

5. Why have paper recycling programs become so important in modern society?

Paper recycling programs have become important because paper production can lead to deforestation and environmental damage, and recycling helps reduce waste and conserve resources.

Paper VOCABULARY REVIEW

A. Choose the word(s) with the closest meaning to the underlined words in the following
sentences.

1. Woodchips are turned into pulp.
a) water b) blocks c) a soft mass of material
2. Egyptians made paper from papyrus, a marsh reed.
a) cotton b) a type of grass that grows in water c) large tree
3. After the printing press was invented, paper was in great demand.
a) needed, desired a lot b) very expensive c) ordered
4. Europeans adopted the Chinese way of making paper.
a) liked b) changed c) used
5. Ts’ai-Lun discovered how to make paper out of cotton.
a) found out b) studied c) taught

B. Match the words on the left with the correct meaning on the right.

h) 1. switch a) create, make something new
f)  2. strain b) area of low-lying wet land
i) 3. texture c) writing material made from the skin of animals
b) 4. marsh d) cover
g) 5. century e) usual
j) 6. technique f) put through a screen or net to separate materials
c) 7. parchment g) a hundred years
d) 8. wrap h) change
a) 9. invent i) arrangement or feel of material
e) 10. common j) method

C. Choose one of the words from the left column above to answer the following questions.

1. What do you do with tea made from loose tea leaves before you drink it? Strain.
2. What do you do with gifts before you give them? Wrap.

Paper DISCUSSION QUESTIONS

1. How did the invention of the printing press change the world?
It made books and information more accessible, spreading knowledge and influencing major historical changes.
2. Do you think that the use of e-mail and the Internet has cut down on our use of paper?
Yes, it has reduced the need for paper by allowing digital communication.
3. What kind of paper recycling programs are there in your community?
Curbside collection, recycling bins in public spaces, and drop-off centers for paper recycling.
4. In what ways do you recycle paper? Together with your group members, try to think of
as many ways as possible to reduce the amount of paper we use.

Separate paper waste, reuse old paper, and donate books.

To reduce paper use:

  • Use digital communication.
  • Print less, use both sides of the paper.
  • Switch to e-billing and digital subscriptions.

Irregular verbs

Homework Day 2: Do the rest of exercises at home

Ok.

Posted in Քիմիա 7

Ատոմի զանգված։ Հարաբերական ատոմային զանգված։

Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմների զանգվածները:  

Օրինակ, ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000 000 000 000 000 000 000 002 գ է (2⋅10−23 գ կամ 2⋅10−26 կգ):  Դա շատ փոքր թիվ է, որով հաշվումներ կատարելը հարմար չէ:  Նման փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով:

Այդպիսի փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.):

Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12  մասն է՝ m(C)/12=1 զ.ա.մ.,

զ.ա.մ.=1,66⋅10−27կգ, կամ 1,66⋅10−24գ, որը մոտավորապես հավասար է ջրածնային միավորին:

Հաճախ օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է  Ar -ով, որտեղ r -ը լատիներեն relative (հարաբերական) բառի սկզբնատառն է:

Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը (m0)  քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:

Օրինակ՝ Ar (կալցիում) =40: Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը  40 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքներով միմյանց հավասար են:

m0(Zn)=65 զ.ա.մ.  m0(Li)=7  զ.ա.մ. m0(Cu)=64   զ.ա.մ.
Ar(Zn)=65 Ar(Li)=7 Ar(Cu)=64

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը: Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով.

Օրինակ`

m0(կալցիումը)=Ar(կալցիում)⋅1,66⋅IO−27=40⋅1,66⋅IO−27 կգ=6,64⋅IO−26 կգ,այսինքն՝m0(Ca) =6,64⋅IO−26 կգկամ6,64⋅IO−23գ:

Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:

Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք:

Դուք ծանոթացաք ատոմի քանակական բնութագրին` ատոմի զանգվածին և հարաբերական ատոմային զանգվածին: Այժմ կարելի է ասել, որ տարրի քիմիական նշանը ցույց է տալիս նաև նրա հարաբերական ատոմային զանգվածը:

Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):

Դու արդեն գիտես

Ընդունված է ատոմները համարել գնդաձև մարմիններ: Ատոմները շատ փոքր մասնիկներ են, հետևաբար դրանց իրական զանգվածներն ունեն փոքր արժեքներ:

Ատոմների իրական զանգվածների փոխարեն առաջարկվել է տարրի հարաբերական ատոմային զանգված (A) հասկացությունը:

Որպես զանգվածի ատոմային միավոր (զ.ա.մ.) ընդունված է ածխածին տարրի C իզոտոպի զանգվածի (1,993 · 10-20 կգ) 12 մասը.

 

Հարաբերական ատոմային զանգվածը (A) ցույց է տալիս, թե ցանկացած տարրի մեկ ատոմի զանգվածը (m) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը` ածխածին տարրի 12C իզոտոպի զանգվածի 1/12 մասը (1,66 — • 10/27^10 կգ):

Դու արդեն կարող ես

Տարբերել ատոմի զանգված (m) և հարա- բերական ատոմային զանգված (A,) հասկա ցությունները:

Սահմանել զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.) որպես °C-իզոտոպի զանգվածի 1/12 մաս: Հաշվել ատոմի իրական զանգվածը (գ, կգ), եթե հայտնի է տարրի A, -ը, և հակառակը:

Գործնական աշխատանք

Կշռի՛ր 1 թեյի, 1 ճաշի գդալ և 1 շեթեփ աղի զանգվածը:

Համեմատի՛ր.

ա) 1 թեյի գդալ աղի զանգվածը քանի՞ անգամ է փոքր 1 ճաշի գդալ աղի զանգվածից

բ) 1 շերեփ աղի զանգվածը քանի՞ անգամ է գերազանցում 1 ճաշի գդալ աղի զանգվածը:

Պատասխանել հարցերին

1․ Ո՞ր տարրի ատոմի զանգվածն է ամենափոքրը:

Ջրածնի (H) ատոմի զանգվածն է ամենափոքրը։

2․ Ի՞նչ է ցույց տալիս տարրի հարաբերական ատոմային զանգվածը:

Հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե տարրի մեկ ատոմի զանգվածը որքան անգամ է մեծ զանգվածի ատոմային միավորից։

3․ Պարզաբանի՛ր զանգվածի ատոմային միավոր հասկացությունը:

Զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.) սրա արժեքը հավասար է ածխածնի 12C իզոտոպի զանգվածի 1/12 մասի։ Այն օգտագործվում է ատոմների զանգվածները չափելու համար՝ փոքր թվերի հետ գործ ունենալու փոխարեն։

4. Գրի՛ր ա) մագնեզիում, բ) քլոր, գ) կալցիում, դ) պղինձ տարրերի քիմիական նշանները: Հաշվի՛ր այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածները ։ Պատասխանը ներկայացրո՛ւ աղյուսակի տեսքով, որտեղ կլինի նաև պատասխանը հաստատող հաշվարկը:

Տարր Քիմիական նշան Հարաբերական ատոմային զանգված (Ar) Մեկ ատոմի զանգված (մ0) (կգ)
ա) Մագնեզիում Mg 24 24 × 1.66 × 10^−27 = 3.98 × 10^−26 կգ
բ) Քլոր Cl 35.5 35.5 × 1.66 × 10^−27 = 5.89 × 10^−26 կգ
գ) Կալցիում Ca 40 40 × 1.66 × 10^−27 = 6.64 × 10^−26 կգ
դ) Պղինձ Cu 64 64 × 1.66 × 10^−27 = 1.06 × 10^−25 կգ