Posted in Մաթեատիկա

Վերջից լուծվող խնդիրներ

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։

34×3-2=100

  1. Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։

40+20:3=20

  1. Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։

125:5+10=30

  1. Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

111+89-127=327

  1. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

419-89:3=112

  1. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

60×5+14:2=150

  1. Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։

(200+10):2=105

  1. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։

(2020+20):4=510

Բաժանարար թեմայից վերհիշենք՝

 

9․ Քանի՞ բաժանարար ունի 35-ը։

4 բաժանարար` 1, 5, 7, 35

10․ Քանի՞ բաժանարար ունի 28-ը։

6 բաժանարար՝ 1, 2, 4, 7, 14 28

 

Posted in Բնագիտություն 6

Քարածուխի մասին

USYAL-KATU-qarazux-NYUTI-MEJ.jpg

Քարածուխ, բուսական ծագման այրվող կարծր օգտակար հանածո։ Ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը։ Գույնը սև է կամ գորշասև։ Փայլն ավելի ուժեղ է, քան գորշ ածխինը։ Պարունակում է 75-97% և ավելի ածխածին, 1, 5-5, 7% ջրածին, 1, 5-15% թթվածին, 0, 5-4% ծծումբ, մինչև 1, 5% ազոտ, 0, 5-2% ցնդող նյութեր։ Առաջանում է բարձրակարգ բույսերի օրգանական մնացորդների քայքայման արգասիքներից, որոնք փոխակերպվում են երկրակեղևի ապարների ճնշման և համեմատաբար բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Քարածուխը տարածված է քարածխային, պերմի և յուրայի ժամանակաշրջանների նստվածքներում։ Տեղադրվում է տարբեր հզորության շերտերի ձևով։ Հայաստանում քարածխի փոքր քանակներ կան ԳեղարքունիքիԼոռուՇիրակի (Ջաջուռ) մարզերում։ Օգտագործվում է որպես կենցաղային և էներգետիկ վառելիք, հումք՝ մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության համար։

Օգտվել եմ՝ Վիքիպետդի ազատ հանրագիտարանից։

Posted in Uncategorized

Четыре желания

Митя накатался на саночках с ледяной горы и на коньках по замёрзшей реке; прибежал домой румяный, весёлый и говорит отцу: „Ух как весело зимою! Я бы хотел, чтобы всегда зима была” „Запиши твоё желание в мою записную книжку”, – сказал отец. Митя
записал. Пришла весна. Митя набегался за пёстрыми бабочками по зелёному лугу, нарвал цветов, прибежал к отцу и говорит: „Что за прелесть эта весна! Я бы желал, чтобы всегда весна была”. Отец опять вынул книжку и предложил Мите записать своё желание. Настало лето. Митя с отцом отправились на сенокос. Весь длинный день веселился мальчик: ловил рыбу, собирал ягоды, кувыркался в душистом сене, а вечером сказал отцу: „Вот уж сегодня я повеселился вволю! Я бы желал, чтобы лету конца не было”. И это желание Мити было записано в ту же книжку.
Наступила осень. В саду собирали плоды – румяные яблоки и жёлтые груши. Митя был в восторге и говорит отцу: „Осень лучше всех времён!” Тогда отец вынул свою записную книжку и показал мальчику, что он то же самое говорил и о весне, и о зиме, и о лете.

Найдите лишнее слово.
а) шуба                                                        а) носки
б) сарафан                                                   б) чулки
в) пальто                                                     в) рубашка
г) куртка                                                      г) колготки

Задания

Задание 1. Разделите текст на предложения. В конце каждого предложения поставьте точку.

Охотник нашёл в лесу лисёнка он принёс его домой это был шустрый зверёк скоро лисёнок стал большим осенью охотник отпустил его в лес.

Задание 2. Составьте из данных слов предложения и запишите их.

Скоро, наступать, зима. Скоро наступила зима.

Дрожать, от, деревья, холод.Деревья от холода дрожили.

Стать, короче, дни.Стали короче дни.

Ходить, по, тучи, небо. По небо ходили тучи.

Идти, дожди, часто.Дожди идут часто.

Ветер, дуть, холодный.

Задание 3. Спишите предложения в таком порядке, чтобы получился связный текст. Озаглавьте его.

Славная птичка!
Она очень внимательно посмотрела на меня. Глаза у неё карие, грудка серая. Лапки чёрные. Однажды у меня на окне появилась птица.

Задание 4. Озаглавьте текст и спишите его, вставляя пропущенные буквы.

Осень. В…соко в небе л…тят журавли. П…чально кр… чат птиц… . Они пр…щаются с родиной. Журавли будут з…мовать в тёплой Африк… . В…сной они в…рнутся на родину.

Заданние 5. Соберите предложения в текст. Запишите и озаглавьте его.

Голые стоят деревья. Пролетело жаркое лето. Выпал снег. Прошла золотая осень. Ждут зимней одежды. Подули холодные ветры. Пришла зима. Только ели и сосны стоят зелёные.

Posted in Մայրենի

Նոյեմբերի քսանինին,երեքշաբթի

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայերկազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

աԱմպծաղիկվարկարերգ, ժողովօճառ:

Ամպ․․․, ծաղկել, վարել, կարել, երգել, ժողովել, օճառել։

բԳողվախքար, մահ, մանուկ, էջ(իջ), մայր:

Գողանալ, վախենալ, քարանալ, մահանալ, մանկանալ, իջնել, մայրանալ։

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

Գեղեցկանալ, հպարտանալ, տգեղանալ, մեծանալ, փոքրանալ, չարանալ, չորանալ, թարմանալ, խոնավանալ, սևել, բարձրանալ, մանրել, ճերմակել, դալուկել, ծանրանալ։

257. Գրի՛րթե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ էև ընդգծի՛ր այն բառըորը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: — Դուք:

          Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:-Ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:Դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:Նա
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:-Մենք
Հետաքրքիր բան եքմտածել:Դուք
Մեզ ամեն տարի այցելում են:-Նրանք

258. Նախադասությունից այնպիսի բառ հանի՛րոր նախադասության միտքը չփոխվի (փորձի՛ր բացատրելթե ինչո՞ւ է այդպես):

Ես անհամբեր սպասում եմ նոր թռիչքի:

Դու հանգիստ նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:
Մենք ամեն ինչ պատմել էինք, դու ավելացնելու բան չունեիր:
Նա որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը:
Նրանք անպայման կգան, դու սպասի՛ր:
Նա մեծահոգաբար թույլ տվեց, որ ես նորից սկսեմ:
Դու մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:
Դուք ամռանը սարերում եղել ե՞ք:

Անհամբեր սպասում եմ նոր թռիցհքի։

Հանգիստ տստել ես կարծես ոչ մի տեղ չես գնալու։

Ամեն ինչ պատմել էինք դու ավելացնելու բան չունեիր։

Որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը։

Անպայման կգնան, դու սպասի՛ր։

Մեծահոգաբար թույլ տվեց, որ ես նորից սկսեմ:

Մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:

Ամռանը սարերում եղել ե՞ք:

Երբ մենք հանում ենք դերանունը մնում է օժանդակ բայերը որոնք մեզ հասկացնում են, թե, ում հետ նա նկատի ունի։  

Posted in Հաշվետվություն, Մաթեատիկա

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն(մաթեմատիկա)

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

Այո

  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

Ես կատարել եմ պարտաջաննաչ մաթեատիկայի բոլոր առաջադրանքները, բայց նախագծերը բոլորը չեմ արել։

մաթեմատիկայի բաժին․

 

Այո

  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։

Ինձ երկուսնել դուր եկան։

  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։

Այո

  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։

Այո

  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներ,ն ես կատարում։

Ես կարողանում եմ կատարել միայն առաջին մակարդակը։

  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Ես ամենից շատը անում եմ իմ մայրիկի հետ, բայց երբ մենք չենք հասկանում ինչ պետք է անել զանգահարում ենք մ քեռիին։ Սակայն հոկտեմբերյան ֆլեշմոբը արել եմ մորքուրյիս հետ։ 

Posted in Մայրենի

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Posted in Պատմություն

Կոտայքի մարզ

Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին]։

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում։

Posted in Բնագիտություն 6

Հրաբուխներ

221032231353486150 Image_1351

Ինչպես գիտեք, երկրակեղևի տակ’ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա։ Երբերկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսների հատակին’ մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ։ Դրանք Երկրի մակերևույթ են արտաժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ապարաբեկորներ: Հրաբխի ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է հրաբխի մղանցքով։ Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան։ Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային մոխիր, փոշի, քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900—1 000°C—ի:
Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած։ Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա) և այլն: Հայտնի է շուրջ 1300 գործող հրաբուխ: Հրաբուխներն առավել տարածված են երկրակեղևի շարժունակ, գործուն տեղամասերում:
Քնած հրաբուխները վաղուց արդեն չեն գործում, բայց պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500 քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխներ են նաև Մասիսն ու Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Էտնան մոտավորապես 3300 մ բարձրությամբ գործողհրաբուխէ Սիցիլիա կղզում: Ներկայումս այն Եվրոպայի ամենահաճախ ժայթքող (մեկ ամսվա ընթացքում միջին հաշվով’ երեք անգամ) և ամենաբարձր հրաբուխն է:
Հրաբխային ժայթքումներ լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ։ Դրանք առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են արտաժայթքում Երկրի մակերևույթ:

Posted in Մայրենի

Բարև Ձմեռ, ցտեսություն Աշուն

Ես ծնվել եմ ոսկե աշնանը, բայց շատ եմ սիրում ճերմակ ձմեռը, քանի որ ձմռանը մենք խաղում ենք ձնագնդի, պատրաստում ձնեմարդ, սահնակներով սահում ենք և այլն։ Բայց միևնույն է, ես սիրում եմ աշունը, քանի որ այդ տարվա եղանակին իմ ծննդյան տարեդարձն է։ Նաև աշնանը մենք սկսում ենք նոր ուսումնական տարին։ Սակայն ձմռանը մեր դպրոցում սկսում է ձմեռային ճամբարը։ Հունվար ամսի առաջին շաբաթների ընթացքում մենք բաժանվում ենք ջոկատների։ Ճամփորդում ենք տարբեր վայրեր ու կատարում տարբեր հետաքրքիր աշխատանքներ։

Աշունը այս տարի շատ գեղեցիկ էր և նա ինձ նվիրեց շատ գեղեցիկ տպավորություներ, իսկ հիմա ուզում եմ, որ այդպիսի  տպավորություներ ունենամ նաև ձմռանը։

Բարև Ձմեռ, ցտեսություն Աշուն