Posted in Մայրենի, Ֆլեշմոբ

Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

1․ Գտի՛ր թաքնված բառը․

Կյանք (գրաբարյան ձևերից) + հոդակապ + խոսք (հոմանիշ) + վերջածանց

Կենսաբանություն

2․ Վանկերը միացրո՛ւ և հնարավորին շատ բառեր կազմի՛ր։

Հա, դե, րա, դա, սա, վա, ղա, սե, րուն, յին, սան, տուն, րան, տա, գա, ղան։

Դերասան, սեղան, դասարան, գարուն։

3․ Բացատրի՛ր դարձվածքները։

Աբրահամի գառ, Ադամի տարի, Նոյի ագռավ, Դանթեի դժոխք, Շահ Աբբասի թոռ։

Աբրահամի գառ-հեզ, հնազանդ, անսացող մարդ
Ադամի տարի-շատ, շատ հին
Նոյի ագռավ-Մարդ, որ ուշանում է ջուր բերելուց կամ ուշ Է գալիս սպասված տեղը
Դանթեի դժոխք-դժոխային վատ վիճակ
Շահ Աբբասի թոռ-մեծահարուստ

4. Յուրաքանչյուր շարքում գտի՛ր ավելորդ բառը: Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Ա) Ապահով, ապակի, ապերջանիկ, ապառաժ

Բ) Դժոխք, դժնի, դժբախտ, դժվար

ա) ապակի
բ) դժնի

5․ Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:
Շահ ունենա սիրտը կնվիրի այս տղան:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Մանեն կարդում էր, բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Մանեն կարդում էր բոլորովին, հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:

Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին:

Շահ ունենա, սիրտը կնվիրի այս տղան:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:

6. Գտի՛ր հոմանիշ առած-ասացվածքները։

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։
Ով աշխատի, նա կուտի։
Աշխատանքը ոսկի է։
Նմանն զնմանին գտանէ։
Աջով տուր, որ ձախով վերցնես։
Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։
Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։
Աշխարհն աշխատավորինն է։
Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։
Աստված տվողին է տալիս։

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր-Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։
Ով աշխատի, նա կուտի-Աշխարհն աշխատավորինն է։
Աշխատանքը ոսկի է-Աստված տվողին է տալիս։
Նմանն զնմանին գտանէ-Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։
Աջով տուր, որ ձախով վերցնես-Աստված տվողին է տալիս։

7․ Մեկնաբանի՛ր նկարը և վարնագրի՛ր։

Անդարդաորւթյուն

8. Կարդա՛ արևմտահայերեն առակը և գրի՛ր, թե ինչ որոշում կայացրեց Խիկար իմաստունը (կարող ես արևելահայերեն գրել, ինչպես նաև  չմոռանաս կետադրել)։ Հիմնավորի՛ր գրածդ։

 Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար իմաստունին քով.

— Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
— Դու՛ն խօսիր,- կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
— Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
— Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,-կը դիմէ երկրորդին։
— Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
— Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,- կը դիմէ իմաստունը երրորդին։
— Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար իմաստուն կ՚ըսէ.

Խիակար իմաստունը ամենահարուստին ընտրեց երորդին, քանի որ երորդի մոտ խելք, իսկ խելքը ամենակարևոր բաներից է։
Այս առակը սովորացրեց, որ խելք ունեցողն է միշտ հարուստը։

9. Կարդա՛ առակը և ընտրի՛ր առակին համապատասխան միտքը։

 Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

  • Խորամանկ լինելը լավ է։
  • Ինչ ցանես, այն էլ կհնձես։
  • Պետք չէ քիթն ուրիշի գործերի մեջ մտցնել։
  • Լավություն անողի գլուխը ծակ է։

10․  Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես՝

Մարդուն ոչ թե խոսքով են ճանաչում, այլ՝ գործով։
Երբ ես նայում եմ մի մարդու սկզբում նայում եմ նրա տեսքին։ Ես նայում եմ և տեսնում եմ, որ ինքը գեղեցիկ է, բայց վարքը անտանելի է։ Հետո մի ուրիշ մարդ է անցում։ Տեսքով այնդքան էլ գեղեցիկ չի, բայց պահվածքը շատ լավն է։ Մարդուն ոչ թե խոսքով են ճանաչում, այլ՝ գործով․․․
Posted in Մայրենի, Ֆլեշմոբ

Մայրենի 15․03․2024

1.Կատարի’ր մարտ ամսվա ֆլեշմոբը։

կատարեցի

2.Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 139-142-րդ, 144-րդ, 146-րդ առաջադրանքները:

 

139. Հաց  բազմիմաստ բառը նախադասությունների  մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Խմորից հաց, ուտելիք։

140. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:

Երիտասարդ, վառ, ծամեր, ծաղրել, ծնունդ, ծառ, թուփ, բարձր, ծանր:

Մր Երիտասարդի ծնունդն էր։ Նա տխուր քայլում էր ատառով, քանի որ բարեկամ չուներ։  Նա նստեց մի քարի վրա մի թուփի կողքին։ Հանկարծ թուփը սկսեց խոսալ։

—Ի՞նչ է եղել իմ տղա,-հարցրեց թուփը։
—Ծնունդս է, իսկ ընկեր չունեմ մենակ եմ ապրում այս աշխարհում։
—Շատ տխոր է։ Բայց ես գիտեմ դու որտեղ պետքա գնաս, որ այդ հարցը լուծվի․․․հետևիր ինձ։

Թուփը երիտասարդին տարավ մի բարձր ծառի մոտ։ 

—Ահա և մեր անտառների պահապան ծառը,ասաց թուփը,-ասա, թե ինչ է պատահել նա այնպաման քեզ կօգնի։
—Օ՜ պահապան ծառ կարող ես մենակ եմ ապրում։ Իմ կյանքը սև ու սպիտակ է անցնում։ Կարո՞ղ ես ինձ ինչոր բանով օգնել։

Պահապան ծառը միքիչ մտածեց հետո ասաց։

—Գնա այս քարը վերցրում։

Քարը շատ ծանր էր երիտասարդը դժվարությամբ բերեց իրա մոտ։

—Իսկ  հիմա գնա այն ծաղիկը բեր և դիր քարի վրա։

 Երիտասարդը գնաց ծաղիկը բերեց և դրեց քարի վրա։ Հետո ծառը սկսեց ինչոր լեզվով բաներ ասել։ Տղան արդեն մտածում էր, որ նրան ծաղրում են, բայց հանկարծ մի հատ վառ լույս վառվեց։ Այդ լույսից մի աղջիկ դուրս եկավ։ Աղջիկը ուներ երկար ծամեր։
Հենց այդտեց նրանք ամուսնացան։ Երիտասարդը արդեն մենակ չէր։ Նրանք ապրրեցին ուրախ և երջանիկ։

141. Շարքի բոլոր բառերր, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տարեվերջ, հրաշամանուկ, ամանոր, մեծահոգի, փրկա- գին:

բ) Դասաժամ, հողագունդ, մանրազնին, մանրախնղիր, սեղանատամ:

142. Տրված բարդ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի´ր:

Հանքափոր, գրագետ, պատմագիր, խաղագիրք, խնդրա­գիրք, խնդրագիր:

Լավ hանքափոր։
Գրագետ մարդ։
Իմաստուն պատմագիր։
Կարևոր խնդրագիրք։
Գրավոր խնդրագիր։

144. Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկա­նը: Հյուր մուկը եկավ ու (որոշել) որոշեց մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ (գտնել) գտավ, ցեխակոլոլ արմատներ(կրծել) կրծեց ու (ասել) ասաց.

—Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համե­մատած՝ ես աոատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:

Նա դաշտային մկանը (համոզել) համուզեց ու (տանել) տարավ տուն: (Ցույց տալ) Ցույց տվեց հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից (պսպղալ) պսպղացին: Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը (բացվել)բացվեց: Մկներր լեղաճաք (փախչել) փախչեցին, (մտնել) մտան ծակը, ծվծվալով իրար (սեղմվել) սեղմեցին ու (մնալ) մնացին, մինչև ոտնաձայները (լռել) լռելը: Հետո դաշտամուկր նորից դուրս (սո­ղալ) սողացին, դնչիկը (երկարել) երկարացրեցին փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար (ներս մտնել) ներս մտան, և  մկներն էլի (թաքնվել) թաքնվեցին: Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց ասաց(ասել).

-Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ Է կապված: Ավելի լավ Է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

Posted in Մաթեատիկա, Ֆլեշմոբ

Նոյեմբերյան ֆլեշմոբի քնարկում (երկրորդ մակարդակ)

1. Ի՞նչ թիվ կգրես դատարկ վանդակում:
Подпись отсутствует
6
2.  Հայրը 36 խնձորը բաժանեց իր հինգ երեխաների միջև: Նա խնձորների կեսը տվեց որդիներին, ովքեր խնձորները հավասարապես բաժանեցին իրար մեջ, իսկ մյուս կեսը տվեց դուստրերին, ովքեր նույնպես խնձորները հավասարապես բաժանեցին իրար մեջ։ Վերջում պարզվեց, որ յուրաքանչյուր դուստրը ստացել է 3 խնձոր ավելի, քան յուրաքանչյուր որդին: Քանի՞ որդի ունի հայրը:
3 որդի
3. Կարենն ուներ 12 կապ հաշվեձողիկ։ Յուրաքանչյուր կապում կար 3 կամ 5 հաշվեձողիկ։ Նա 5 հաշվեձողիկ պարունակող կապերից հանեց 2-ական հաշվեձողիկ և տվեց Սոնային։ Քանի՞ հաշվեձողիկ ունեցավ Սոնան, եթե Կարենն ուներ 52 հաշվեձողիկ։
16
4. Մի գիտական աշխատության էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 3389 թվանշան։ Գտեք աշխատության էջերի քանակը, եթե էջերի համարակալումը սկսվում է մեկից:
1124
5. Քառասունչորս էջանոց գիրքը ստացվում է 11 թերթն իրար վրա դնելուց և ծալելուց հետո։ Դիցուք 28-րդ էջը պարունակող թերթը բացակայում է։ Ուրիշ ո՞ր էջերն են բացակայում այդ գրքում։
17,18,27,28
Posted in Մաթեատիկա, Ֆլեշմոբ

Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

1. Տնակը  ունի երկու սենյակ։ Առաջին սենյակի երկարությունը 5մ է, լայնությունը՝ 4մ։ Երկրորդ սենյակի  երկարությունը 7մ է, լայնությունը՝ 4մ: Երկրորդ սենյակի առաստաղը սպիտակեցնելու համար 8000 դրամ ավել են վճարել, քան առաջին սենյակի առաստաղը սպիտակացելու համար: Որքա՞ն են վճարել երկու սենյակների առաստաղները սպիտակեցնելու համար:
5·4 = 20
7·4 = 28
28 + 20 = 48
28-20=8
8000 : 8 = 1000
48 · 1000 = 48.000
48.000դր․
2. Գնացքը մեկնում է 20։00-ին։ Լենան ուզում էր կայարանում լինել գնացքի մեկնելուց կես ժամ առաջ։ Ո՞ր ժամին նա պետք է դուրս գա տնից, եթե 20 րոպե քայլում է դեպի ավտոբուսի կանգառ, 7րոպե սպասում է ավտոբուսին,15 րոպե գնում է ավտոբուսով և 5 րոպե քայլում է ավտոբուսից մինչև կայարան:
30 + 20 + 15 + 7 + 5 = 77 (ր)= 1ժ 17ր
20ժ — 1ժ 17ր  = 18ժ 43ր
18։43
3. Գինեգործը իր ունեցած 420 դույլ գինուց վաճառեց 6 անգամ ավելի շատ դույլ գինի, քան իր մոտ մնաց։ Նա որքա՞ն դրամ վաստակեց, եթե յուրաքանչյուր 5 դույլ գինին վաճառեց 2500 դրամով։
1+6=7
420:7=60
420-60=360
2500:5=500
360·500=180.000
180.000 դր
4. Աննա ​​ջնջելով  2312 թվից 3 թվանշանը ստացավ 212 թիվը: Քանի՞ քառանիշ թվից կարող է ջնջել մեկ թվանշան, որ արդյունքում ստացվի 212 թիվը:
1-ին դեպք, երբ ջնջել ենք քառանիշ թվի հազարավորը, հնարավոր է 9 քառանիշ թիվ՝  *212,  *՝ 1-ից 9 
2-րդ դեպք, երբ ջնջել ենք քառանիշ թվի  հարյուրավորը, հնարավոր է 10 քառանիշ թիվ՝  2*12,  *՝ 0-ից 9 
3-րդ դեպք, երբ ջնջել ենք քառանիշ թվի  տասնավորը, հնարավոր է 10 քառանիշ թիվ՝  21*2,  *՝ 0-ից 9 
4-րդ դեպք, երբ ջնջել ենք քառանիշ թվի միավորը, հնարավոր է 10 քառանիշ թիվ՝  212*,  *՝ 0-ից 9 
9+10+10+10=39
39 
5. Ճամբար եկան 240 ուսանող՝ Երևանից և Գյումրիից։ Նրանց թվում կար 125 տղա, որոնցից 65-ը Երևանից էր։ Գյումրիից եկած ուսանողներից 53-ը աղջիկ էին։ Ընդամենը քանի՞ ուսանող էր Երևանից։
240-125=115
115-53=62
65+62=127
127
կամ
240-(125+53)=62
62+65=127
6. Գնացքը կազմված է 11 ոչ միատեսակ վագոններից, որոնց ընդհանուր նստատեղերի քանակը 381 է։ Հայտնի է, որ յուրաքանչյուր երեք հաջորդական վագոնների նստատեղերի քանակը 99 է։ Քանի՞ նստատեղ ունի 9-րդ վագոնը։
99·3=297
381-297=84
99-84=15
7.  Հայրը ուներ չորս որդի։ Ավագ որդին 8 տարեկան էր, իսկ մնացած որդիները հաջորդաբար փոքր էին մեկը մյուսից 2 տարով։ Քանի՞ տարի հետո բոլոր որդիների տարիքների գումարը  հավասար կլինի հոր տարիքին, եթե հայրը այժմ 35 տարեկան է։
8+6+4+2=20
35-20=15
15:3=5
8. Դարակում կա 100-ից ոչ շատ գիրք։ Քանի՞ գիրք կա դարակում, եթե այդ գրքերով կարող ենք պատրաստել և՛ երեքական, և՛ չորսական, և՛ հնգակական կապոցներ։
Գտնեք 3-ի, 4-ի, 5-ի ամենափոքր ընդանհուր բազմապատիկը, որը 60-է։
9. Քանի՞ ութանիշ թիվ կա, որի թվանշանների գումարը 2 է։
8
10. Կովը մի խուրձ խոտը  ուտում է 5 ժամում, ձին ուտում է 10 ժամում, իսկ էշը՝ 30 ժամում։ Մեկ խուրձ խոտը միասին քանի՞ ժամում կուտեն։
1/5 + 1/10  + 1/30 = 1/3
1 ։ 1/3 = 3
3 ժամ
Posted in Մայրենի, Ֆլեշմոբ

Մայրենիի Ֆլեշմոբ սեպտեմբեր

1.Բառաշարքի  բառերում  համապատասխանաբար տեղադրի ՛ր  ույ կամ  յու երկհնչյունը:
Ատամնաբ-ժ, կոր-ն, անկ-ն,  առ-ծ, համբ-ր, դաշ-ն, ընկ-զ, հնչ-ն, խար-կ, սառ-ց, ոսկեձ-լ, աշխ-ժ, բ-րավոր, սառնար-ն, ալ-ր, աղբ-ր:

Ատամնաբույժ, կորյուն, անկյուն, առյուծ, համբույր, դաշույն, ընկույզ, հնչյուն, խարույկ, սառույց, ոսկեձույլ, աշխույժ, բյորավոր, սառնարարյուն, ալյուր, աղբյուր։
2.Հայոց մայրաքաղաքներից մեկի անվանումը հնարամտորեն թաքնվել  է   սարդ, դրամ, կտակ, դար, փշուր, գարուն, վտառ բառերում:  Գտի՛ր անվանումը:
Ա) Արմավիր
Բ) Երվանդաշատ
Գ) Արտաշատ
Դ) Դվին
Ե) Երևան
3. Ո՞ր բառը կմիանա  հոր, ցան, միս, ամբար,  գարի,  անձրև,  մեղր,  աղ, ծաղիկ, արջ, հեղեղ, շուն, առատ բառերին և կկազմի բարդ բառեր:
Ա․ հող
Բ. ծաղիկ
Գ. ջուր
Դ. տուն
Ե. գետ
ջրհոր, ջրցան, մսաջուր, ջրամբար, գարեջուր, արնձրևաջուր, մեղրաջուր, աղաջուր, ջրծաղիկ, ջրարջ, ջրահեղ, ջրաշուն, ջրառատ

4. Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։
Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։
Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։
Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

5. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացի ՛ր նոր բառեր.
տղա, մարդ, երգ, մշակ, փեսա, նժար, շուն, կավիճ, գավառ, վտակ, մկրատ, կավ:

աղտ, դրամ, գեր, մաշկ, ափսե, ժանր, նուշ, վիճակ, ագռավ, կտավ, մտրակ, վկա

6. Լուր, դեր, սեր, հեր, կետ, կեր, բեկ  բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմի ՛ր նոր գոյականներ:

լուր- լար
դեր-դար
սեր-սար
հեր-հար
կետ-կուտ
կեր-կար
բեկ-բուկ

7. Արցախյան առած-ասացվածքները դարձրու ՛ գրական հայերեն:
Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:
Կյառնը կյուլին պահ չըն տալ:
Ուրուշու ծին յեր ինողը ճելլի վըեր կըկյա:
Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
Մինչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:
Շոնը շանը վըեննը կոխել չի:
Կըռվումը չամենչ չըն պըժենում:
Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:
Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:
Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:

Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե — Ձյան տակի կեղտը գարնանը կբացվի
Կյառնը կյուլին պահ չըն տալ — Ոտքդ վերմակից չափ մեկնիր
Ուրուշու ծին յեր ինողը ճելլի վըեր կըկյա — Գառը գայլին պահ չեն տալիս
Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն — Ուրիշի ձին բարձրացողը, շուտ կիջնի
Մինչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա — Մինչև խելոքը մտածի, անխելքը գետը կանցնի:
Շոնը շանը վըեննը կոխել չի — Շունը շան ոտքը չի տրորի
Կըռվումը չամենչ չըն պըժենում — Կռվի մեջ չամիչ չեն բաժանում:
Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի — Լավ արտի մեջ էլ փուշ կլինի
Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի — Ինչքան սարը բարձր լինի, վրայի ձյունը շատ կլինի
Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի — Հենց որ չոր ծառը կանաչի, անամոթն էլ կամաչի

8. Գտի ՛ր ավելորդ բառը: Գրի’ր` ինչու է ավելորդ։
Հնամյա, հնամաշ, հնարամիտ, հնօրյա, հնամենի:

Հնարամիտը, որովհետև, բոլոր բառերը նշանակում են հին։

9. Գրի ՛ր հայ նշանավոր անձանց բաղադրյալ անուններ (5 անուն), որոնց մի բաղադրիչը մատնանշում է որևէ տեղացի լինելը:

Աքսել Բակունց, Գորիսեցի

10. Գրի ՛ր պատում՝ «Նորից եկավ սեպտեմբերը» վերնագրով:

Նորից եկավ սեպտեմբերը

Posted in Մաթեատիկա, Ֆլեշմոբ

Երորրդ մակարդակ

1. Գտիր այն ամենափոքր երկնիշ թիվը, որը հնարավոր չէ ներկայացնել երեք տարբեր միանիշ թվերի գումարի տեսքով։

25

2.  Վերելակը կարող է բարձրացնել 12 մեծահասակի կամ 20 երեխայի: Առավելագույնը քանի՞ երեխա կարող է բարձրանալ 9 մեծահասակի հետ:

5

3. Նարեկը  ուզում է լրացնել աղյուսակը՝ երեք դատարկ վանդակներում գրելով մեկական թիվ: Նա ցանկանում է, որ առաջին երեք թվերի գումարը լինի 100, մեջտեղի երեք թվերի գումարը՝ 200 և վերջին երեքինը՝ 300: Ի՞նչ թիվ պետք է գրի Նարեկը աղյուսակի կենտրոնում:
Подпись отсутствует
60
4.  a, b, c թվերից մեկը դրական է, մեկը՝ բացասական, մեկը՝ 0: Հայտնի է, որ a = b (b – c): Երեք  թվերից ո՞րն է բացասական։
5. 38 սովորողներից  28-ը հաճախում է երգի դասերի, իսկ, 17-ը՝ պարի: Պարի գնացողներից քանի՞սն է հաճախում երգի դասերին, եթե դասարանում չկա սովորող, ով չի հաճախում երգի  կամ պարի դասերին:
6. Քառակուսին  բաժանված է 6 ուղղանկյունների, տես նկարը։ Դրանց պարագծերի գումարը 120 է։ Գտեք քառակուսու մակերեսը։
144
7. Բագրատն ունի 9 մետաղադրամ, յուրաքանչյուրը 20 դրամանոց,  իսկ նրա քույրը` 8 մետաղադրամ, յուրաքանչյուրը 50 դրամանոց: Բագրատը մի քանի մետղադրամ տվեց Աննային, իսկ Աննա էլ մի քանի մետաղադրամ տվեց Բագրատին։ Նվազագույնը քանի մետաղադրամ տվեց Աննան Բագրատին, եթե վերջոմ նրանց երկուսի մոտ էլ եղավ նույն գումարը։
2
Posted in Մայրենի, Ֆլեշմոբ

Մայրենիի Ֆլեշմոբ

1. Գրի՛ր առած-ասացվածքներ, որոնցում հանդիպում է «ամառ» բառը։
Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։
Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։
Ամառային օրը կերակրում է տարին։
Մի աղոթիր երկար ամառի համար, աղոթիր տաք ամառի համար:
Ամառը վատ է, երբ արև չկա։
2. Հայտնի պատմական գործիչ Հուլիոս Կեսարին առնչվող ի՞նչ հայտնի արտահայտություններ գիտես։ Գրի՛ր և բացատրի՛ր առնվազն երեք արտահայտություն։
«Ես դեռևս ոչ մի նշանակալից բան չեմ կատարել, այնինչ Ալեքսանդրը իմ տարիքում արդեն նվաճել էր ողջ աշխարհը»:
«Ավելի լավ է լինել առաջինը այստեղ, քան երկրորդը` Հռոմում»:
«Հաջողությունը մեծ դեր է խաղում ամեն բանում և հատկապես պատերազմական գործերում»։
1․ Ես դեռևս նշանակալից նվաճումներ չունեմ։
2․Թեկուզ քիչ հաջողություն, բայց լինել առաջինը։
3․Հաջողությունը կարևոր է։ 
3. Այբբենական կարգով ներկայացրո՛ւ ամառային ճամբարի հետ կապված տասը ամենահավես երևույթները։
Արև, բարձրունք, գնում ես ճամբար, դպրոցը ավարտվում է, երեխաները ուրախանում են, ընկերություն, թմբուկ, ժամերը շատ արագ են անցնում, քվեստ, վազք։
4. Բացատրի՛ր շրջասույթներն ու գունանուններով ևս երկու շրջասույթ դու գրի՛ր։
ա) Սև ոսկի
բ) Կապույտ արյուն
գ) Կանաչ մայրցամաք
Սև ոսկի-նավթ
Կապուտ արյուն-Ազնվականական արյուն
Կանաչ մայրցամաք-Աշխարամաս
Արծաթե թռչուն-ինքնաթիռ
Դարչնագույն ժանտախտ-ֆաշիզմ 
5. Հարցուփորձով, հիշելով, կարդալով հավաքի՛ր ու գրի՛ր օրհնանքներ, որոնք ասվում են.
ա) հարսանիքի առթիվ
բ) երեխայի` լույս աշխարհ գալու առթիվ
գ) հյուրընկալած տանտիրոջը` հյուրասիրության առթիվ

Հարսանիքի առթիվ-Մի բարձի ծերանաք

Երեխայի` լույս աշխարհ գալու առթիվ-Հորվ մորով մեծանա

Հյուրընկալած տանտիրոջը` հյուրասիրության առթիվ-Տունդ շեն մնա

6. Գրի՛ր հատուկ անուններ, որոնցում գունանուններ կան։
Սեվ ծով
Դեղին ծով
Կարմիր ծով
7. Գտի՛ր ու գրի՛ր առնվազն երեք ստեղծագործությունների վերնագրեր, որոնց մեջ հականիշներ կան։ Նշի՛ր նաև հեղինակներին։
Խելոքն ու հիմարը- Հավհաննես Թումանյան
8. Նշված բառերի տառերն օգտագործելով` կազմի՛ր այլ բառեր. ձիավարություն, ճամբարական, զվարճանք, ընթերցանություն։
ձիավարություն-վարձ
ճամբարական-բարակ
զվարճանք-քար
ընթերցանություն-նյութ
9. Փոքրիկ ուղեցույց-նամակ գրի՛ր տարեկից ընկերներիդ այն մասին, թե ինչպես ունենալ հիշարժան, հետաքրքիր, արդյունավետ ամառ։
Ես ձեզ կասեմ մեկ բան կյանքում մի նեղվեք և ամեն ինչ կստացվի։
Posted in Մաթեատիկա, Ֆլեշմոբ

Մաթեմատիկայի Ֆլեշմոբի Երկրորդ մակարդակ

1. Արամը  գրեց  չկրկնվող  թվանշաններով  յոթանիշ մի  թիվ, որի առաջին թվանշանը 3 անգամ փոքր է վերջինից: Երբ նա ջնջեց այդ  երկու  թվանշանները, այդ թվի մնացած թվանշանների գումարը եղավ  12: Ո՞րն  էր  Արամի գրած հնարավոր  ամենամեծ  թիվը:

3542109

2. Նայելով օրացույցին Աննան նկատեց, որ ինչ-որ  ամսվա  մեջ  կա  հինգ  չորեքշաբթի  և  հինգ  ուրբաթ: Շաբաթվա ո՞ր օրն էր  այդ  ամսվա  20-ը:

Երկոuշաբթի

3. Մանեն խորանարդի յուրաքանչյուր  նիստի վրա  գրեց  մի բնական թիվ, այնպես որ  խորանարդի  հանդիպակաց  նիստերի վրա գրված թվերի արտադրյալը լինի նույնը (տես նկարը): Ի՞նչ թիվ պետք է լինի խորանարդի  ստորին  նիստին (հատակին), որպեսզի  խորանարդի  հանդիպակաց  նիստերի վրա գրված թվերի արտադրյալը լինի նվազագույնը:

Подпись отсутствует

14

4. Ընտանիքի 4 անդամների տարիքների գումարը 68 է, իսկ 4 տարի առաջ՝ 53։ Քանի՞ տարեկան է ընտանիքի ամենափոքր անդամը։

3 տարեկան

5. Խանութում վաճառվում են մեծ ու փոքր գնդակներ։ Փոքր գնդակի  արժեքը  մեծի գնի կեսն է։ Հայրիկն  իր երեխաների համար  գնեց  5 մեծ և 3 փոքր գնդակ։ Եթե ​​փոխարենը նա գներ 3 մեծ  և 5 փոքր գնդակ, ապա 3000 դրամ  պակաս կծախսեր։ Որքա՞ն է  փոքր  գնդակի արժեքը:

1500 դր

6. Քանի՞ ձևով կարելի է  1*2 եռանիշ թվի մեջ  աստղանիշի փոխարեն  գրել թվանշան այնպես, որպեսզի  ստացված թիվը լինի  12-ի բազմապատիկ:
Երկու ձև 132, 192
7.  Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն․Նշիր ճիշտ հավասարությունը։
Подпись отсутствует
36-7=29
8.  Երկու սկյուռիկ  հերթով ընկույզ են ուտում։ Առաջին  սկյուռիկը  կերավ մեկ ընկույզ, 2-րդը՝ երկու, հետո 1-ինը  կերավ երեք, 2-րդը՝ չորս, 1-ինը  կերավ հինգ ,  2-րդը՝ վեց, և այսպես շարունակ: Երբ ընկույզները վերջացան,  պարզվեց, որ 1-ինը  կերել է 100  ընկույզ։ Այդ ընթացքում քանի՞ ընկույզ  է  կերել 2-րդը:
Posted in Մաթեատիկա, Ֆլեշմոբ

Մայիսյան ֆլեշմոբի քնարկում

1. Քառակուսաձև  հողամասի երեք կողմը պատված է 36մ երկարությամբ լարով։ Գտե՛ք այդ հողամասի մակերեսը։

36։3=12

12×12=144

2. Երկու զամբյուղում  միասին կար 12կգ դեղձ։ Երբ Հայկը  առաջին զամբյուղից  2կգ լցրեց երկրորդ զամբյուղի  մեջ, զամբյուղներում  դեղձերի զանգվածները հավասարվեց։  Քանի՞  կիլոգրամ  դեղձ   կար առաջին  զամբյուղում։

12:2=6

6-2=4

4+2=6

6+2=8

3. Կռահելով օրինաչափությունը՝ տրված թվերից հետո գրիր հաջորդ թիվը.

32, 45, 60, 77,__

45-32=13

60-45=15

77-60=17

Օրիաչափությունը նրանում է, որ նախորդ թվինք գումարում ենք հաջորդ կենտ թիվը։

77+19=96

4. Միևնույն կետից հակադիր ուղղություններով միաժամանակ  շարժվեցին  երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ  հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 600կմ, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 55կմ, իսկ  երկրորդը ժամում՝ 65կմ:

65+55=120

600:120=5

5. Մեղվապահը 120կգ մեղրը փորձում էր տեղավորել 10 երեքլիտրանոց  և 15   երկուլիտրանոց  տարաներում: Հետո նկատեց,  որ  ավելացած մեղրը տեղավորելու համար մնացել  են միայն մեկլիտրանոց տարաներ: Ավելացած  մեղրի համար քանի՞  մեկլիտրանոց տարա է անհրաժեշտ, եթե  հայտնի է, որ մեկլիտրանոց  տարայում տեղավորվում է 1կգ 500գ մեղր

20

6. Երեք  թվերի  գումարը  140 է, ընդ որում երկրորդ  և երրորդ  թվերի գումարը 90 է, իսկ առաջին և երկրորդ  թվերի գումաը՝ 87: Գտեք երկրորդ թիվը:
37
7.  Գտիր  այն  երկնիշ  թվերի  քանակը, որոնք  և՛ 4-ի,  և՛  5-ի  բաժանելիս ստացվում է նույն մնացորդը։
16
8. «Որդիդ քանի՞ տարկան է»  հարցին,  հայրը պատասխանեց. «Եթե որդուս տարիքին նույնքան և տարիքի կեսի չափ  ավելացնեք, կստացվի տաս»:  Գտեք որդու տարիքը։
4
9. Ճանապարհի 5/6 մասն  անցնելուց հետո, մնաց ևս 2 կմ:  Որքա՞ն է  ամբողջ  ճանապարհի  երկարությունը:
12
10. Գտիր  տրված պատկերի մակերեսը, եթե նկարում բոլոր անկյունները ուղիղ են։
23
Posted in Մաթեատիկա, Ֆլեշմոբ

Ապրիլ ամսվա ֆլեշմոբի երկրորդ մակարդակի քնարկում

1.Բոլոր երկիշ թվերը գրառելու համար քանի՞ երեք թվանշան են օգտագործում։
13, 23,30, 31, 32 33, 34, 35, 36, 37, 38, 39, 43, 53, 63, 73, 83, 93
Պատ՝ 10
2. Մտապահված թիվը մեծացրին 6 անգամ, արտադրյալը  փոքրացրին երկուսով և արդյունքում ստացան 14-ից 5 անգամ մեծ թիվ: Գտեք մտապահած թիվը։
14×5=70
70+2=72
72:6=12
Պատ.՝ 12
3. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 12 է: Գտեք այդ եռանկյան կողմին հավասար կողմով քառակուսու մակերեսը։
12:3=4
4×4=16
Պատ.՝ 16
4. Եղբոր և քրոջ տարիքների գումարը 2 տարի առաջ15 էր: Այժմ քույրը 13 տարեկան է: Քանի՞ տարի պետք է անցնի, որպեսզի եղբայրը դառնա 9 տարեկան:
15+2+2=19
19-13=6
9-6=3
Պատ.՝ 3
5. Գրախանութ բերեցին 12կգ գիրք, ընդ որում 20 գրքերից յուրաքանչյուրը 300 գրամ էր, իսկ մնացած գրքերից յուրաքանչյուրը՝ 200 գրամ: Որքա՞ն էր 300 գրամանոց և 200 գրամանոց գրքերի քանակների տարբերությունը։
20×300=6000 գ=6 կգ
12-6=6
6000:200=30
20գիրք-300 գ
30գիրք-200գ
Պատ.՝ 10
6. Ժամը 11:45-ին սկսվեց մուլտֆիլմը, որը տևեց 50 րոպե: Մայրիկը, մուլտֆիլմը սկսելուց հետ, ուղիղ կեսին կանչեց ճաշելու: Ո՞ր ժամն էր ցույց տալիս ժամացույցը այդ պահին:
50:2=25
11:45+25=12:10
Պատ.՝ 12:10
7. Տիգրանի ծննդյան տորթը 900 գրամ էր: Մայրիկը այն բաժանեց Տիգրանի և 3 ընկերների միջև: Ամենամեծ կտորի զանգվածը այնքան էր, որքան մնացած երեք կտորների զագվածները միասին: Գտեք ամենամեծ կտորի զանգվածը։
900:6=150
150×3=450
Ստուգում՝ 450+150+150+150=900
Պատ.՝ 450
8. 4, 8, 32, 512, ___ թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 32-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։
8=4×4:2
32=32×32:2
512=512×512:2

Պատ.՝ 131584

9. Հայկը ունի 7 միանման լուցկու հատիկ, Արմենը՝ 6, Աննան՝ 5, Սյունեն՝ 4: Նրանցից ո՞վ իր ունեցած  լուցկու բոլոր հատիկներով չի կարող կառուցել եռանկյուն (լուցկու հատիկները չի կարելի կոտրել):
Պատ.՝ Սյունե
10. Տրված երեք ուղղանկյունների պարագծերը նշված են ուղղանկյունների ներսում (տես նկարը)։  Գտեք դատարկ ուղղանկյան պարագիծը:
Captionless Image
41+18=59
59-24=35
Պատ.՝ 35