Posted in Մաթեատիկա

Մնացորդով բաժանում մաս 3

1)Բաժանելի:7=5(2մն․)

7×5+2=37

2)Բաժանելի։11=6(10մն․)

11×6+10=76

3)Բաժանելի։14=3(11մն․)

14×3+11=53

4)Բաժանելի։24=5(20մն․)

24×5+20=140

5)Բաժանելի։35=28(30մն․)

35×28+30=1010

6)Բաժանելի։30=2(20մն․)

30×2+20=80

7)37։բաժանարար=5(2մն․)

(37-2)։5=7

8)45։բաժանարար=5(5մն․)

(45-5)։5=8

9)66։բաժանարար=8(2մն․)

(66-8):2=29

10)86։բաժանարար=8(6մն․)

(86-8)-6=72

11 ու 12 կազմել եմ ես։

11)Բաժանելի:10=8(2մն․)

82

12)Բաժանելի:9=5(3մն․)

48

Posted in Մաթեատիկա

Բարձրունքի հաղթահարում․ Մեծեփ նախագիծ

Մենք շարժվեցինք 9։00։ 10։00 արեցինք 10-րոպեիանոց կանգառ։ 10։15 հասանք Մեծեփ  լեռ։ 30 րոպե  քայլեցինք, իսկ հետո արեցինք 15 րոպեանոց ընդմիջում։Ժամը 12։10 հասանք գագաթ, իսկ հետո 1 ժամ իջանք քանիձամի մենք ծաղսեցինք այս ճամբորթությանը։

 

Posted in Մայրենի

Ինչպես ծանոթացա Կոմիտասի հետ․ հորինուկ

Երբ ես չորս տարեկան էի, իմ նոր տիկնիկով քայլում էի պուրակում , իսկ մայրիկն ու հայրիկը նստած էին նստարանին։ Ես  իմ տիկնիկով այնքան վազեցի ու խաղացի, որ հանկարծ տեսա, որ իմ մայրիկին ու հայրիկն էլ նստած չեն նստարանի վրա։ Ես սկսեցի աղաղակել, գոռալ, լացել այնքան, մինչև ինձ չմոտեցավ մի ծերունի սև հագուստով։ Ես վախեցա, քանի որ մուլտֆիլմերում ամբողջավին սև հագնված մարդիկ լինում են ավազակ։ Ես սկսեցի ավելի բարձր գոռալ, բայց երբ, որ եկան մարդիկ ու սկսեցին հարցնեն, թե ինչի եմ լացում, ես պատասխաեցի, որ ես կորել եմ, իսկ հիմա այս մարդը ինձ ուզում է գողանալ։ Բայց մարդիկ սկսեցին իմ վրա խնդալ ու ասացին, այդ մարդը Կոմիտասն է, նա շատ բարի երգիչ էր և կոմպոզիտոր։ Դրանից հետո ես վերջացրեցի գոռալ և լացել, իսկ Կոմիտասը ասաց, որ ինքը գիտի իմ ծնողներին և կարող է ինձ տանել տուն։ Ես շատ ուրախացա, երբ նորից տեսա իմ մայրիկն։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան և նա գնաց։ Այդ օրվանից ես անընդհատ գնում էի Կոմիտասի տուն, որ երգերը լսեի կամ միասին բանաստեղծություն գրենք։

Posted in Հաշվետվություն, Մաթեատիկա

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

Այո։ Սա իմ մաթեմատիկայի բաժնի հղումն է։

Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

Ես մասնաքցել եմ բոլոր նախագծերին, իսկ սա իմ մաթեմատիկայի բաժնի հյումն է

Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Այո։ Արաբական և Հռոմիակամ թվերի մասին։

Մասնակցե՞լ ես «Բարձունքի հաղթահարում. Մեծեփ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Այո

Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող, մեդիահմտությունների փոխանցում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

 

Մասնակցե՞լ ես «Ուսումնական ամառ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Այո

Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։

Այո

Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի օգոստոս  ամսվա ֆլեշմոբին։

Ոչ, բայց քնարկմանը մասնաքցել եմ

Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

Ես սովորաբար կատարում եմ առաջին մակարդակը։

Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Կամ մայրիկիս կամ քեռիս։

Posted in Պատմություն

Արփա գետի մասին

Արփա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանԱրփա գետ – Հայաստանի տեսարժան վայրեր

Արփա գետը Հայաստանի գետերից մեկն է։ Նա սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի առատ աղբյուրներից և թափվում Արաքս գետը։ Երկարութույունը 128կմ է։ Ցածր հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար:Արփա գետը դանդաղաշարժ է։ Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Ջրի ծախսը 21,2 խմ/վ։ Արտակարգ գրավիչ է Արփա գետի հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։Արփան կամ Արփաչան Հայաստանի միակ գետն է, որի հոսքը հակառակ ուղղությամբ է։ Այս օր այսքանը ցտեսություն։

Posted in Պատմություն

ՀՀ ԳԵՏԵՐԸ

Հայաստանի նշանակալի գետերն են.

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

Անվանում Թափվելու տեղ Գետի ընդհանուր երկարությունը (կմ) Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)
Փամբակ Դեբեդ 86 86
Ձորագետ Դեբեդ 57 57
Դեբեդ Խրամ 178 152
Աղստև Կուր 133 99
Գետիկ Աղստև 48 48
Արաքս Կուր 1072 158
Ախուրյան Արաքս 186 186
Մանթաշ Ախուրյան 32 32
Մեծամոր (Սևջուր) Արաքս 40 40
Քասախ Մեծամոր (Սևջուր) 89 89
Գեղարոտ Քասախ 25 25
Ամբերդ Քասախ 36 36
Հրազդան Արաքս 141 141
Մարմարիկ Հրազդան 37-42 37-42
Մեղրաձոր Մարմարիկ 14,7 14,7
Դալար Հրազդան 13 13
Արայի Հրազդան 16 16
Գետառ Հրազդան 24 24
Ազատ Արաքս 56 56
Վեդի Արաքս 58 58
Շաղափ Վեդի 19 19
Արածո Արաքս 40 25
Արփա Արաքս 126 90
Դարբ Արփա 22 22
Հերհեր Արփա 28 28
Մանիշկա Արփա 16 16
Ելփին Արփա 23 23
Եղեգիս Արփա 47 47
Սելիմագետ Եղեգիս 22 22
Մեղրի Արաքս 32 32
Ծավ Արաքս 42 27
Ողջի Արաքս 88 56
Գեղի Ողջի 30 30
Որոտան Արաքս 179 119
Մասրիկ Սևանա լիճ 43 43
Ձկնագետ Սևանա լիճ 22 22
Վարդենիս Սևանա լիճ 28 28
Ծակքար Սևանա լիճ 28 28
Արգիճի Սևանա լիճ 51 51
Գավառագետ Սևանա լիճ 24 24
Posted in Մայրենի

27.09.2022 Մայրենի

Կատարել առաջադրանքները։

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, թափթփուկ, ավելցուկ։

Ոստ, շյուղ, շիվ, ճյուղ։;

Մառան, նկուղ, շտեմարա։

Կասկած, տարակույս, երկմտություն։

Նախատինք ,պարսավանք, հանդիմանություն,  տարակուսանք, կշտամբանք, անարգանք։

Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում։

Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:

Հիվանդին լավ խնամի, որ շուտ լավանա։

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:

Տարեվերջին մի անակնկալ էլ կար։

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկը և կանգնեց։

Posted in Մաթեատիկա

Մնացորդով բաժանում

27-28.09.2022

Տեսական մաս․

Բաժանելի։ բաժանարար= թերի քանորդ(մնացորդ)

Բաժանելի=բաժանարար* թերի քանորդ+մնացորդ

Օրինակ՝ 17։5=3(2 մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարարը, 3-ը՝ թերի քանորդը, իսկ 2-ը՝ մնացորդը։

Բաժանելին՝ 17=5*3+2

Բաժանարար՝ 5=(17-2):3

Առաջադրանքներ

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

10×7=70

70+4=74
2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21×5=105

105+11=116
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17×2=34

34+2=36
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101×7=707

707+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53×3=159

159+25=184

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

5-1=4

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։

19-1=18

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

(33-3):5=6

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։

(47-5):7=6

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

0

11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

0+2=2

12)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։

0

13)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

0+4=4

14)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

10

15)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

4

16)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։

18

17)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

2

18)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 7-ի։

35

19)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 5-ի և 7-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

2

20)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 9-ի և 3-ի։

9

21)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի և 3-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։

1

22)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 15-ի և 6-ի։

30

23)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 15-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։

1

24)Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝9:

10×9=90

90+9=99

Posted in Մայրենի

Մուշեղ Գալշոյան․ Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանքներ

Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:

օձիք- փողպատ, 

Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:

 բարձրացրեց-բար-ձրա-ցրեց

գրպանները- գըր-պան-ներ(վերջին ը չեմ գրել)

վնգստում-վըն-գըս -տում

շրջադարձում-շըր-ջա-դար-ձում

սոված-սո-ված

խորքում-խոր-քում

մարդու-մար-դու

թատրոնի -թա-տրոն վերջի ի չեմ գչել

 ջարդում-ջար-դում

գրպանեց-գըր-պա-նեց

ցտեսություն-ցը-տե-սու-թյուն

Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին:

Կոմիտասը այս պատմության պատմելով շատ բերի և հոգեպես մարդ էր։

Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:

Կոմիտասը երբ, որ գտավ դրամապանակը շուռ ում մուռ տվեց և տեսա, որ մաշված էր, իսկ մեջը տաս ֆրանկ։  

Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:

Ես կմիտասի նման գուշակ-մանուշակ չեմ ու չեի մտածի, որ դա աղքատի  է օրինակ կմտածեի ինչվոր անփույթ երեխայի դրամապանակ է։Ես կտայ վոստիկանուցյանը և կխնդրեի գտնել տիրոջը։ 

Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:

Կոմիտասը շատ խելացի է եղել նրա ամբողջ կյանքում նա մտածել էր նոր քայլ էր անում, իսկ եթե մտածում ես ամեն քայլ կարևվոր  է լինում։ Դրա համար իմ կարծիքով ամեն մի հատված կարևվոր է։

Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն ահմապատասխանում: