Posted in Հաշվետվություն, Մաթեատիկա

Մարտ ամսվա հաշվետվություն

Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

Այո
Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

Այո
Մասնակցե՞լ ես «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Այո
Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Այո
Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Այո
Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։

Այո
Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։

Այո
Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

Ես սովորաբար անում եմ ֆլեշմոբը մորեղբայրի և մայրիկիս հետ։
Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Ես քննարկում եմ ֆլեշմաբի առաջադրանքները մորյեղբայրի հետ։

Posted in Մայրենի

Ագահ մարդ

Կարդա՛ և փոխադրի՛ր առակը։

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.

— Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։

Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,

սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։

Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը

դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։

— Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի

չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։

Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան

ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը

մեռնի…։

 

Մի ագահ ու աչքածակ մարդ Աստծուց հետևյալն է խնդրում․

—Տե՛ր Աստված, այնպես արա, որ ինչի կպնեմ, ոսկի դառնա։

Աստված կատարեց ագահի ուզածը։ Ագահը դանակը վերցրեց, որ հացը կտրի, սակայն հա՛մ դանակը ոսկի դարձավ, հա՛մ հացը։ 

Լեղապատառ՝ գնաց ջուր խմելու. գավաթի հետ… ջուրն էլ ոսկի դարձավ։ Ինչի որ դիպչում է, ոսկու է վերածվում։

— Վա՜յ, Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխիս, չե՛մ ուզում ոսկի,
չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լայնությունդ հետ վերցնես…։
Աստված ագահ մարդու աղաչանք-պաղատանքին չարձագանքեց, և ոսկու մեջ թաղված, այնքա՜ն քաղցած և ծարավ մնաց, որ մի քանի օրից մեռավ…։
Posted in Ռուսերեն

Приключения Незнайки и его друзей /20-24 марта/

Урок 2

2

  Незнайка очень хотел чему-нибудь научиться, но не любил трудиться. Ему хотелось научиться сразу, без всякого труда, а из этого ничего не могло получиться. Однажды Незнайка решил стать художником. Пришёл он к Тюбику и говорит:

– Слушай, Тюбик, я тоже хочу быть художником. дай мне краски и кисточку. Тюбик был совсем не жадный, он подарил Незнайке свои старые краски и кисточку. Когда все малыши уснули, Незнайка взял краски и начал рисовать всех. Пончика он нарисовал таким толстым, что он даже не поместился на портрете. Торопыжку нарисовал на тоненьких ножках и с собачьим хвостом. Охотника Пульку он нарисовал верхом на Бульке, доктору Пилюлькину вместо носа нарисовал градусник. Словом, Незнайка всех нарисовал в смешном виде. Он повесил все портреты на стену и сделал под ними надписи. Получилась целая выставка. Первый проснулся доктор Пилюлькин. Он увидел на стене портреты и стал смеяться. Они ему очень понравились.

– Молодец, Незнайка! – говорил доктор Пилюлькин.

– Никогда в жизни я так не смеялся. Наконец он остановился около своего портрета и строго спросил:

– А это кто? Неужели это я? Это очень плохой портрет. Ты лучше сними его. – Зачем снимать? Пусть висит, – ответил Незнайка. Доктор Пилюлькин обиделся и сказал:

– Ты, Незнайка, наверное, больной. У тебя что-то с глазами случилось. Разве у меня вместо носа градусник? Придётся тебе на ночь лекарство дать. Незнайка очень не любил пить лекарства. Он испугался и говорит:

– Нет-нет! Теперь я сам вижу, что портрет плохой. Он снял со стены портрет Пилюлькина и порвал его. Потом проснулись все остальные коротышки. Всем им нравились портреты других, а свои портреты не нравились. А Тюбик даже отнял у Незнайки краски и кисточку.
– Никогда больше не буду рисовать, – решил Незнайка. – Я рисую, рисую, а никто даже спасибо не скажет, все только ругают. Не хочу больше художником быть.

Вопросы и задания.

Найдите лишнее слово:

1. кисточка, краски, ложка, карандаш, мел;

ложка

2. портрет, картина, салат, рисунок;

салат

3. футболист, пловец, музыкант, боксёр.

музыкант

Вместо точек впишите слова я, ты, он, вы, они, мы.

  1. Ты любишь рисовать?

2. Где дети? – Они учат уроки.

3. Я никогда не спорю.

4. С кем я дружишь?

5. Что ты делаешь? – Я звоню Мише.

6. Мы учимся в пятом классе.

Допишите окончания.

1. Я рису.., рису.., а никто даже спасибо не скажет .

2. И с теми, с кем сегодня я во дворе дружу, железную дорогу в тайге я проложу .

3. Когда ты обычно делаешь уроки?

4. Кто сегодня дежур?

5. Кому ты сейчас звонит?

6. Дети спешили в школу.

Posted in Մաթեատիկա

Գարնանային խնդիրներ

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

1+2=3

33:3=11

  1. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։

1+4=5
25-5=20

  1. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։

5+1=6
3000:6=500

  1. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։

2400-400=2000

2000:2=1000

1000+400=1400

  1. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։

10+8+1=19

  1. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։

11+6+1=18

  1. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։

12+1=13

  1. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։

1800:9×2=400

  1. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։

3×5=15
15+5=20
20:2=10

  1. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

10×3=30

10+30=40

40:2=20

  1. Սիրելի սովորողներ, կազմեք   գարնան ու  գարնանային տոներին նվիրված   խաչբառ, ինչպես նաև խնդիրներ։  

 

Posted in Բնագիտություն 6

Եղանակ: Եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որեէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը։

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը:

Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

  1. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:

  1. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ:

Posted in Մայրենի

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Կարդա՛ առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։

Մարդը անընդհատ աղոթում էր Աստծուն և խնդրում է։

—Աստված գոնե մի անգամ էլ տուր ինձ, ինչ կլինի։ Տու՜ր որ միքիչ էլ մարդավարի ապրեմ։

Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջում է։ Նա գնում է Բարձրյալի մոտ և ասում է։

—Տե՛ր Աստված ոչ ոք այդքան խնդրանքով կաղոթե քեզ։ Մեղք է։ Մի անգամել այդ մարդուն տոր։

—Ասելիք չունեմ։ Կօգնեմ կտամ։ Բայց բազկաթոռի վրա պարկաց կասի տու՛ր հ՛ա տու՛ր։ Նման մեկին ինչպե՞ս տամ։ Անիրավը գոնե տեղից ելներ, մի գործ աներ, ես էլ օգնեի՝ տայի։

Posted in Մայրենի

Երեք հարուստ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Ուշադի՛ր կարդա առակը և փոխադրիҝր արևելահայերեն։

Երեք մեծահարուստ կռիվ են անում, թե ով է իրենցից ավելի հարուստ։ Վեճը հարթելու համար գնում են  Խիկար իմաստունի մոտ։

—Մենք եկել ենք իմանալու,  թե  ով է մեզանից հարուստ։

—Դո՛ւ խոսիր,-դիմեց իմաստունը առաջին հարուստին։

—Ես ոսկի ու արծաթ ունեմ, տուն ու տեղ ունեմ, դաշտի ու արտի տեր եմ, չափ ու սահման չկա իմ հարստությանը։

—Հիմա էլ դո՛ւ խոսիր, տեսնեմ,-դիմեց իմաստունը երկրորդին հարուստին։

— Ես թեև թագավորի զորապետն եմ, բայց իրենից երեք անգամ ավելի հարուստ եմ։

—Իսկ դու ի՞նչ կասես,-ասեց իմաստունը երրորդ հարուստին։

—Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ դաշտ ու արտ։ Ես գիտուն մարդ եմ, իմ ունեցած- չունեցածը իմ գլխի մեջ է։

Հետո Խիկարը իմաստունը ասում է։

—Ձեզնից ամենահարոստը գիտունն է։ Նրա իրական իմաստությունը խելքի մեջ է։ Ոչ մեկ չի կարող գողանալ դա իրենից։