Posted in Մայրենի, Նախագծեր

Ինչո՞ւ, Ինչպե՞ս

Հեղինակ՝ Ալլա Շարոյանց

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանների սովորողներ։

Ժամանակահատվածը՝ շուրջօրյա

Նպատակը՝ Բոլոր երեխաներ շատ հետաքրքրասեր են։ Մեծ մասը ամենօր, ամեն մի րոպե տարօրինակ հարցեր են տալիս (ես էլ այդպիսին եմ), բայց նաև կան անյպիսինները, ովքեր հարցեր չեն տալիս։  Ես կարծում եմ հարցեր չտալը այնքան էլ լավ բան չէ այդ պատճառով ես ուզում եմ ստեղծել այնպիսի նախագիծ, որտեղ երեխաները կազատվեն այդ հարցերից։

Ընթացքը՝ Սովորողները համանցացից, ծնողներից, դասավանդողներից և ընկերներից հավաքում են իրենց հարցերի պատասխանները և ներկայացնում տեսանյութի, ձայնագրության կամ տեքստի տեսքով։

Ուզո՞ւմ էս մասնակցել սեղմիր այստեղ

Posted in Մաթեատիկա

ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1․Արկղում կա 4 կարմիր, 7 կապույտ, 5 նարնջագույն և 9 սպիտակ գնդակ։
Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանած գնդակի գույնը.
ա) կարմիր է,

4/25 կամ
4/25 · 100 = 16%
բ) սկսվում է կ տառով,
11/25 կամ

11/25 · 100 = 44%
գ) ունի երկու վանկ,

20/25=4/5 կամ
4/5 · 100 = 80%
դ) առկա է Հայաստանի Հանրապետության դրոշի վրա։
16/25 կամ
16/25 · 100 = 64%

2․Զառը նետում են 2 անգամ։ Որքա՞ն է հավանականությունը, որ զառի թվերի
գումարը կլինի հավասար
ա) 2-ի,
1/36
բ) 7-ի,
6/36 = 1/6 
գ) 10-ի,
4/36=1/9
դ) 15-ի։
0

3․Պարկում կա 25 գնդակ՝ 7 կարմիր, 9 կապույտ, 5 դեղին, 4 սև։ Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանած գնդակի գույնը կլինի հայոց եռագույնի գույներից մեկը։
16/25 կամ
16/25  · 100 = 64% 

4․Մետաղադրամը նետում են 2 անգամ։ Որքա՞ն է հավանականությունը, որ կստացվի.
ա) 2 հատ գիր,
1/4 կամ
1/4 · 100 = 25%
բ) 2 հատ ղուշ,
1/4 կամ
1/4 · 100 = 25%

գ) 1 գիր, 1 ղուշ։

2/4 = 1/2 կամ
1/2 · 100 = 50%

Posted in Անգլերեն, Իմ գրադարան, Մայրենի, Ուսումնական աշուն

Կարդում եմ, իսկ դո՞ւ …

  • Ռոալդ Դալ «Մեծ Բարի Հսկան» (ՄԲՀ)... - ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔ | Facebook Ես այս աշնան արձակուրտների ժամանակ կարդացել եմ Ռոլալդ Դալի <<ՄԲՀ>> գիրքը կամ ուրիշ ձևով ասված <<Մեծ բարի հսկա>>։ Նա արկածային և զվարճալի գիրք է, որտեղ պատմում է, թե ոոնց փոքրիկ Սոֆին հայտնվում հսկաների մոտ։ Ես դեռ չեմ վերջացրել այն, բայց շուտով կվերջացնեմ։ Իմ ամենասիրված հատվածը, երբ ՄԲՀ և Սոֆին խմում են թշշագմփիկ դա իրանց գինին է։

    Հերոսները՝
    Սոֆի — փոքր, խելացի։
    ՄՀԲ — բարի, մեծ։
    Արնարկում — գեր, չար, տգետ, տգեղ, շատ մեծ։
    Թագուհի — դեռ չեմ հասել
    Բանակի և օդային ուժերի հրամանատարները — դեռ չեմ հասել

    Նա ունի 22 գլուխ՝

  • Չարերքի ժամը
  • Տեսնես ո՞վ է
  • Հափշտակում
  • Անձավը
  • ՄԲՀ-ն
  • Հսկաները
  • Զարմանահրաշ ականջները
  • Ճամփորդություն Երազների աշխարհ
  • Երազաորսը
  • Կուզբոբո՝ Լեշխփիշտի համար
  • Երազները
  • Հանճարեղ ծրագիրը
  • Երազի պատրաստությունը
  • Ուղևվություն Լոնդոն
  • Թագավորական պալատը
  • Թագուհին
  • Թագավորական նախաճաշը
  • Ծրագիրը
  • Գերևարումը
  • Հսկաների ընթրիքը
  • Հեղինակից

    Ավելին հեղինակի մասի

Posted in Իմ գրադարան, Մայրենի, Տեղեկություն

Ռոալդ Դալ

Ռոալդ Դալ,  բրիտանացի գրող, բանաստեղծ, սցենարիստ և օդաչու պատերազմի տարիներին։ Նրա գրքերը վաճառվել են 250 միլիոնից ավելի օրինակով ողջ աշխարհով մեկ։

Դալը ծնվել է Ուելսում հարուստ նորվեգացի ներգաղթյալ ծնողների ընտանիքում և իր կյանքի մեծ մասն անցկացրել է Անգլիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է թագավորական ռազմաօդային ուժերում : Նա դարձել է կործանիչի օդաչու, իսկ հետո հետախույզ՝ հասնելով թևի հրամանատարի պաշտոնակատարի կոչմանը։ Որպես գրող նա հայտնի դարձավ միայն 1940-ականներին՝ երեխաների և մեծահասակների համար գրված ստեղծագործություններով՝ համարվելով աշխարհի ամենավաճառվող հեղինակներից մեկը։ Նրան հիշատակել են որպես «20-րդ դարի երեխաների ամենամեծ հեքիաթասացներից մեկը»։ Գրականության մեջ ներդրման համար նրա մրցանակները ներառում են 1983 թվականի World Fantasy Award for Life Achievement և British Book Awards-ի տարվա մանկական հեղինակ 1990 թվականին։ Դալը 16-րդն է «1945 թվականից ի վեր 50 մեծագույն բրիտանացի գրողների» ցանկում։

Դալի կարճ պատմվածքները հայտնի են իրենց անսպասելի ավարտով, իսկ նրա մանկական գրքերը՝ իրենց ոչ սենտիմենտալ, հաճախ գորշ կատակերգական տրամադրությամբ, որտեղ ներկայացված են մանկական հերոսների չարագործ չափահաս թշնամիները։ Նրա մանկական գրքերը պաշտպանում են բարեսիրտներին և առանձնանում են հիմքում ընկած ջերմությամբ։ Երեխաների համար նրա ստեղծագործություններից են՝ «Ջեյմսը և հսկա դեղձը», «Չարլին և շոկոլադի գործարանը», «Մաթիլդան», Վհուկները», «Ֆանտաստիկ պարոն Ֆոքսը», «Թվիթսները», «Ընձուղտը և Պելլին և ես» և «Ջորջի հրաշալի բժշկությունը»։ Նրա՝ մեծահասակների ստեղծագործությունները ներառում են «Անսպասելիի հեքիաթներ»-ը։

Posted in Ընդհանուր պարապունք

Ընդհանուր պարապունք 30․10․2023

Ողջույն, սիրելի սեբաստացիներ։ Այսօրվա ընդհանուր պարապմունքը վարում են Ալլա Շարոյանց և Եվա Հայրապետյանը Հուսով ենք՝ լավ եք հանգստացել և վայելել այս գեղեցիկ աշնանային օրերը։ Աշնանային արձակուրդն արդեն անցյալում է, սկսում ենք աշխատանքային շաբաթը նոր ուժերով և էներգիայով։ 

Այսօրվանից սկսվում են Մխիթար Սեբաստացի օրերը։ Խորհուրդ ենք տալիս ակտիվ մասնակցել այդ օրերին, քանի օր այն ավարտվում է համեղ հարիսայի համտեսով։
Եկեք տեսնեք, թե ինչ է եղել այս օրը պատմության մեջ։

1875 թվականի հոկտեմբերի 30-ին է ծնվել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը։  

Կարդա՛նք նրա ստեղծագործություններից մեկը։ Ընկեր Արևիկին խնդրենք՝ օգնի մեզ։ Միասնական ընդերձում <<Մի մրահոն աղջիկ տեսա>>։

Մի մրահոն աղջիկ տեսա 

Մի մրահոն աղջիկ տեսա 

Ռիալտոյի կամուրջին, 

Հորդ մազերը — գետ գիշերվա, 

Եվ հակինթներ` ականջին: 

Աչքերը սև — արևներ սև, 

Արևների պես անշեջ, 

Գալարում էր մեջքը թեթև 

Ծաղկանկար շալի մեջ: 

Աչքս դիպավ աչքի բոցին, 

Ու գլուխըս կախեցի. 

Ժպտաց ժպտով առեղծվածի, 

Հավերժական կանացի:

Միամիտ չեմ` հավատամ քեզ. 

Տառապանքս փորձ ունի.- 

Մի մրահոն կույս էր քեզ պես, 

Կոտրեց սիրտս պատանի… 

Այսօր է ծնվել նաև արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան։ 

Այժմ միասնական կատարում՝  Հոպայ զարկե՛ ու քելե՛ 

Ողջունենք 6-րդ դասարանի սովորող Անահիտ Ստեփանյանին։ Նա մեզ համար կկատարի Diamond երգը 

Այժմ պար՝ Փափուռի
Բոլորին մաղթում ենք ուրախ և խաղաղ աշխատանքային օր։

Ալլա-Վարդագույն
Եվա-Կարմիր
Միասնական-Նարնջագույն

Posted in Արևմտահայերեն, Մայրենի

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ

Արևմտահայերեն


Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը։

Արևելահայերեն
Մի օր աղվեսը ասաց աքլորին․

-Ինչ լավ ու անուշ ձայն ունես դու։

-Ափսոս վաղը զրկված կլինեմ քեզ լսելու հաճույքից, որովհետև մեղավորս Սուրբ Կարապետ ուղտի պետք է գնամ։

-Սիրուն աքլոր խնդրում եմ ինձ ուղեկցես հավաբուն, որ հավերին մեղքերի թողթյուն անեմ։

Այդ քաղցր խոսքերի աքլորի սիրտը փափկեց և ասաց։

-Գնանք քեզ ցույց տամ հավաբունը։

Աղվեսը աքլորի հետ մտավ հավաբուն խեղտեց բոլոր հավերին և կերավ, հետո աքլորին ու ասեց․

-Սիրուն աքլոր գիտես ինչ դժվար է սոված փորին գնալ Սուրբ Կարապետ ուխտի։

Իմ կարծիքը
Իմ կարծիքով այս առակը շատ լավն է և խելամիտ։
Իմասը
Այս առակի իմաստը այն է, որ անծանոթների չի կարելի վստահել։

Posted in Ճամփորթություն

Ճափորդություն դեպի Արատես

Արատես – Հասմիկ Քերոբյան
Հոգտեմբերի 25-27-ը մենք գնում ենք Արատես։ Ես շատ անհամբեր սպասում եմ այդ օրվանը։ Հուսով եմ, որ այս արատեսը կլինի ամենալավերից։

Ճանապարհ

2ժ 34ր
Եղանակ

Տեղեկություն Հայրավանքի մասին

Ավելին նյութի մասին

Posted in Ճամփորթություն, Տեղեկություն

Հայրավանք

Հայրավանք | Պատմական Հետք - Տուրեր Հայաստանում
Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։ Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։

Posted in Մաթեատիկա

ՊԱՏԱՀՈՒՅԹԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դասարանական աշխատանք՝
338. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների
տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ
/վերցված թերթիկի համարը կլինի 99։

1/150

340. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։
 3/6=1/2
կամ 50%

342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ
պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա, որ այդ խնձորը՝
ա) կարմիր է,
3/5
կամ
3/5·100= 60%
բ) կանաչ է,
2/5

 կամ
2/5 · 100= 40%
գ) դեղին է։
0  կամ   0%
343. Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է
լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր
կլինի։
28/31 
348. 30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների,
որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3
2 + 3 = 5
30 : 5 = 6
6 · 2 = 12 սմ
6 · 3 = 18 սմ
Տնային աշխատանք՝
339. Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան
լամպ գնելու հավանականությունը։
5/100=1/20
կամ
1/20 ·100= 5%
341. Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է
ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն
բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։
19/20
կամ

19/20 · 100 = 95%

344. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում
են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`
ա) սպիտակ,
8/20 = 2/5
կամ
2/5 · 100 = 40%
բ) սև,
4/20 = 1/5
կամ
1/5 · 100 = 20%
գ) կարմիր:
8/20 = 2/5
կամ
2/5 · 100 = 40%

Posted in Բնագիտություն 6

Ա՞ղբ, թե՞ թափոն․ ինչ է վերամշակվում Հայաստանում

Տղան մայրիկի հետ թափում է տեսակավորված աղբը։

Մեզնից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը․ահա թե ինչպես`

Ինչո՞ւ վերամշակել. ի՞նչ եմ շահում

2019-ին Հայաստանում 590,000 տոննա աղբ է թափվել, որից 310,000 տոննան՝ միայն Երևանում։ Հայաստանը թափոնների կառավարման խոշոր բարեփոխումներ է իրականացնում և քաղաքացիները կարող են օգնել երկրին հաջողել այս գործը, ինչու՞։

Որովհետև թափոնների պատշաճ կառավարումն ունի բազմաթիվ օգուտներ՝ տնտեսական (աշխատատեղերի ստեղծում, զբոսաշրջության վրա դրական ազդեցություն, ռեսուրսների արդյունավետ կառավարում), հանրային առողջապահական (առողջության ռիսկերի նվազում`հողի, ջրի և օդի աղտոտվածության նվազեցման միջոցով) և բնապահպանական (ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, վտանգավոր թափոնների աղտոտվածության նվազում) օգուտներ։

Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուսումնասիրության, տարեկան Հայաստանում արտադրվում է շուրջ 6,000 տոննա պլաստմասե վերամշակվող թափոն: Խնդրի աղբյուր լինելու փոխարեն, այն կարող է նաև դառնալ եկամտի և աշխատատեղերի աղբյուր: Թափոնների այդ ծավալը կարող է բերել 5-6 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ քաղաքապետարանների, ազգային արգելոցների և գործընկեր ընկերությունների համար ՝ յուրաքանչյուր 1,000 տոննա թափոնների համար ոլորտում ստեղծելով 10-15 աշխատատեղ:

Աղբատար մեքենան թափում է աղբը։

Ի՞նչ կարող եմ անել ԵՍ

Պատկերացնո՞ւմ եք, Երևանում ապրող քաղաքացին մեկ տարվա մեջ միջինը 300կգ, իսկ այլ մարզերում ապրող քաղաքացին միջինը 220կգ թափոն է առաջացնում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76 է, ապա մեկ մարդն իր կյանքի ընթացքում 19,760 կգ աղբ է առաջացնում։

Ապակու, թղթե և պլաստիկի աղբարկղեր։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

Որքան հրաշալի կլիներ, եթե յուրաքանչյուր մարդ նախ փորձեր ավելի քիչ աղբ առաջացնել՝ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը և կանխելով դրանց հետագա այրումը կամ տարիների վնասակար քայքայումը, իսկ կուտակած թափոնն (պլաստիկ, ապակի, թուղթ) էլ փորձեր վերաօգտագործել կամ տեսակավորեր և ուղարկեր այն վերամշակման։

Որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի տեսակավորման գործընթացը, 2021թ-ի մարտին Երևանի 135 հասցեներում ավելի քան 400 թափոնաման է տեղադրվել: Դեղինը թղթի համար է, մոխրագույնը՝ ապակու, իսկ կապույտը՝ պլաստիկի: Փորձնական ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանները: Հուսանք՝ նման հանրավորություն կընձեռվի նաև Հայաստանի մյուս քաղաքներում ապրող բնակիչներին։ Բայց նախ, եկեք տեսնենք՝ ի՞նչն է վերամշակվում Հայաստանում, և ինչը՝ ոչ։

Ի՞նչ է վերամաշկվում Հայաստանում

Թուղթստվարաթուղթ

Վերամշակվում են՝ Չեն վերամշակվում՝
  • սպիտակ թուղթ
  • ստվարաթուղթ, այդ թվում նաև՝ հավկիթի ստվարաթղթե տարաները և խմորեղենի տուփերը
  • գրքեր
  • ամսագրեր
  • տետրեր
  • կրաֆթ թուղթ, հիմնականում փաթեթավորման համար օգտագոծվող թղթերը և թղթե տոպրակները
  • ծխախոտի տուփեր՝ առաց ներիս փայլաթիթեղի (ֆոլգայի)
  • ՀԴՄ կտրոններ
  • բնական հյութի և կաթի տուփեր
  • լամինացված թուղթ
  • անձեռոցիկ
  • զուգարանի թուղթ

 

Կինը պլատիկե շիշը թափում է  հատուկ աղբարկղի մեջ։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

Պլաստիկ

Վերամշակվում են՝ Չեն վերամշակվում՝
  • ջրի և այլ ըմպելիքների շշեր
  • պոլիէթիլենային տոպրակներ
  • հիգիենայի պարագաների ամաններ
  • խաղալիքներ
  • կաթնամթերքի տարաներ, այդ թվում` թթվասերի և մածունի տարաները
  • մրգի պլաստիկե տարաները (թասերը)
  • PP, PET մակնշմամբ մեկանգամյա օգտագործման սպասք

 

  • ձայնասկավառակներ
  • իրեր, որոնց մեջ կան մետաղյա ու պլաստիկից մասեր
  • ռետինե ձեռնոցներ
  • ձավարեղենի և մակարոնեղենի փաթեթներ
  • հավկիթի պլաստիկե տուփերը
  • ջրի պլաստիկե բաժակները
  • սննդի փաթեթավորման պլաստիկե պարագաները
  • յոգուրտի գրեթե բոլոր տարաները
  • բժշկական դիմակներ
  • PS մակնշմամբ մեկանգամյա օգտագործման սպասք
Սեղանին դրված են ապակյա բաժակներ։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan

Ապակի

Վերամշակվում են՝ Չեն վերամշակվում՝
  • բոլոր տեսակի և գույնի ապակե տարաներ
  • շշեր
  • պատուհանի ապակիներ
  • կերամիկական սպասք
  • մեքենայի ապակիներ
  • էկրաններ (հեռուստացույցի, համակարգչի)
  • լամպեր

 

Ինչպե՞ս ճիշտ տեսակավորեմ թափոնները

 

Լվանալ կեղտոտ տարաները՝ նախքան վերամշակման ուղարկելը։
Ճզմել պլաստիկե իրերը՝ նախքան վերամշակման ուղարկելը։
Հավաքել պլաստմասսե իրերը մեկ մեծ տոպրակի մեջ՝ նախքան վերամշակման ուղարկելը։
  • տարածք խնայելու համար ծալել ստվարաթղթե արկղերը,
  • տարածք խնայելու համար հանել պլաստիկե շշերի կափարիչները և սեղմել շշերը,
  • պլաստիկ իրերի վրայից հանել մետաղյա և թղթե շերտերը,
  • սննդամթերքի կեղտոտ ամանները լվանալ,
  • շշերի մեջ պոլիէթիլենային տոպրակներ չմտցնել,
  • տարաների մեջ հեղուկ չթողնել,
  • ապակե տարաների վրայից հանել կափարիչները, մետաղյա մասերը, պիտակները,
  • ապակին նետել առանց պոլիէթիլենային տոպրակի, մաքուր և չոր վիճակում:

Վերամշակող ընկերություններն էլ թափոնները կընդունեն, կմանրացնեն, կմշակեն և կստանան պատրաստի արտադրանք, օրինակ՝ դույլ, ծաղկաման, հագուստի կախիչ, թղթե սրբիչներ, զուգարանի թուղթ, ապակե շշեր և այլ օգտակար իրեր։

Պլաստմասե իրերը առանձնացվում են և ուղարկվում մեքենայի մեջ։
Վերամշակվող պլաստամսը աղվում է և վերածվում երկրորդային հումքի։
Վերամշկման արդյունքում ստացվել է հագուստի կախիչ։

Մեզնից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը:

Եկե՛ք սկսենք վերաօգտագործել կամ տեսակավորել թափոնները, ինչպես նաև պահանջել, որպեսզի ձեր համայնքում նույնպես հասանելի լինի այս հրաշալի հնարավորությունը: