Posted in Բնագիտություն 6

Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածումը

Լուսային երևույթները լայնորեն տարածված են բնության մեջ: Լույսի շնորհիվ ենք ընկալում մարմինների գույնը, չափերը և ձևը: Ինքնուրույն լույս արձակող մարմիններն անվանում են լույսի աղբյուրներ: Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:

 

Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով:
Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ:

Լույսի ուղղագիծ տարածումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են լույսի բնական և արհեստական աղբյուրները:
    Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:
  2. Ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:
    Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
  3. Ինչու՞ ենք Արեգակը և աստղերը համարում լույսի բնական, իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:
    Քանի որ արեգակը և աստղերը ստեղծված են բնությունից, իսկ մոմը և էլեկտրական լամպը ստեղծվել է մարդուց։
  4. Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:
    Կստացվի սվեր։
Posted in Անգլերեն

English 29-2

Day 1.

Book- English in mind part 1, Things to see and do in London

Classwork

Pages —32-33

Homework: Day 1 — Write a tour guide about London

London named the best city in the world 2023 - where does your favourite one rank? | The Sun

Top 5 Things to See and Do in London
  • Visit Big Ben and the House of Parliament.
  • See the Tower of London and Tower Bridge.
  • Admire Buckingham Palace.
  • See Westminster Abbey.
  • Hang out in Trafalgar Square.

Day 2

Classwork — Oxford word skills,

Page: 42-43. Do the review exercises

Warm up vocabulary activity

Homework:

Book — Oxford word skills,

Weekends. Pages 47-48 study the vocabulary and do the exercises

Posted in Մայրենի

Իմ ինքնակենսագրությունը

Մի  զույգ՝ Վարսիկն և Դավիթը հանդիպեցին իրար , ամուսնացան և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ծնվեցի ես ՝ Ալլա Շարոյանցը։ Ես մի զվարճալի աղջիկ եմ, ով սիրում է էքստրիմ, լողալ, պարել, երգել, նկարել, կարդալ, նայել, ճամփորդել և այլն։ Ես հաճախում եմ լողի, նկարչության, մաթեմի, ռուսերենի և անգլրենի։ Առաջ նաև հաճախել եմ մայրենիի և պարի։2017 թվականի աշնանը մեր ընտանիքում ծնվեց երկրորդ արևը՝ իմ եղբայրը Արթուրը։ 2017 թվականից ես սկսեցի հաճախել Մխիթար սեբաստացի կրթահամալիրը։ Սկզբում հաճախում էի քոլեջ, հետո Արևմտյան դպրոց, իսկ հիմա արդեն սովորում եմ Միջին դպրոցում։ 2018 թվականի գարնանը սկսեցի հաճախել լրացուցիչ խնբակների՝ լող, նկրաչություն և պար։ Այդպես տևեց 4 տարի։ Ես դուրս եկա պարից, բայց դրա փոխարեն սկսեցի հաճախել մաթեմի, մայրենիի, ռուսերենի և անգլերենի։ 2023 թվականին, գարնանը ծնվեց մեր տան երորրդ արևը իմ եղբայրը՝ Արեգը։
Ես ապրում եմ Երևանում, ունեմ մեծ ընտանիք, ստանում եմ լավ կրթություն և շարունակում եմ գրել իմ պատմությունը։

Posted in Մայրենի

Որոտ թագավորը

Ժամանակով մի թագավոր է լինում, էնքան ուժեղ, էնքան բարձր ձեն է ունենում, որ հազար վերստի վրա լսվում է։ Մեկի հետ, հենց էնպես, զրույց անելիս՝ հեռվից կարծում են, թե որոտն է թնդում։ Դրա համար էլ անունը դնում են Որոտ Թագավոր։

Պալատականներն ու նախարարները, որոնք ամեն օր խոսելիս են լինում թագավորի հետ, կարճ ժամանակում ամենքն էլ խլանում են։ Եվ կատարյալ պատիժ ու պատուհաս է դառնում երկրի համար։ Ժողովուրդը ամեն կողմից գալիս է արդարադատություն գտնելու, գալիս են խեղճերը էնքան կանչում, էնքան գոռում, որ ուժից ընկնում են, բայց խուլ պալատականներն ու նախարարները չեն լսում։ Տերության մեջ գործերն առաջ չեն գնում։ Մարդիկ տրտնջում են, և ոչ ոք չի համարձակվում թագավորին ասի.

— Ձերդ մեծություն, դուք խլացրել եք բոլոր նախարարներին։

Թագավորին թվում էր, թե ինքն էլ էնպես է խոսում, ինչպես մյուսները։ Եվ երբ խլացած նախարարները մինչև անգամ իրեն ձենն էլ չեն լսում, բարկանում է, քացով ու բռունցքով էնպես է դուրս քշում պալատից, որ գլուխկոնծի տալով սանդուղքներից գլորվում են։

Նախարարները քանի որ նոր են լինում, առաջին օրերը գործերը լավ են գնում։ Միայն թագավորը նկատում է, որ իր խոսելու ժամանակ նրանք ձեռքերով իրենց ականջները փակում են։

— Ի՞նչ եք անում,— հարցնում է նեղացած.— ես գզրի պես հո չե՞մ գոռում։

— Օ՜, ո՛չ, ձերդ մեծություն,— պատասխանում են վախեցած նախարարները։— Ականջներիս… ետևն ուռել է։

Եվ բոլոր նոր նախարարների ականջների ետևն ուռած է լինում։ Թագավորն էլ առանձնապես անհանգիստ չի լինում, գիտենում է, որ էդ սովորական ու անվտանգ հիվանդություն է։ Միայն վերջը հրամայում է, որ ամեն մինը ով պատրաստվում է նախարար դառնալու, առաջուց իր ականջի ուռուցքը բժշկի։

Խեղճերը բժշկվում են պալատական բժիշկների մոտ, ամեն տեսակ դեղ ու դարման դնում են իրենց առողջ ականջներին ու, նամուսից խեղդված, տանում ամեն ցավ ու տանջանք։

Թագավորն էլ մին-մին գալիս է նրանց տեսության, իբրև հիվանդների, և առողջությունները հարցնելիս կարծելով, որ ականջի ուռուցքից լավ չեն լսիլ, ձենը ավելի է բարձրացնում.

— Հ՜եյ, ո՞նց ե՛ք… ո՜նց…

Ձենից պատերն ու օճորքը դողում են։

— Լավ ենք, ձերդ մեծություն, շատ լավ ենք։

Թագավորը երևակայում է, որ իր թագավորության մեջ գործերը հիանալի են գնում։ Ոչ ոք նրան չի ներկայանում, ոչ ոք մոտը գանգատի չի գալիս, ամենքն էլ խլանալուց վախենում են և մի կերպ համբերում են։

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։

Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։

Դու մի ասիլ՝ թագավորը վաղուց ցանկություն է ունենում ամուսնանա ու շատ էլ խնամախոսներ է ղրկել էս ու էն թագավորի աղջկանն ուզելու, բայց ամենքն էլ մերժել են։ Հիմի նոր է գլխի ընկնում, թե ի՛նչու են մերժել իրեն, վախեցել են, թե խլանան։

Վճռում է հայտարարել իր տերության մեջ, թե ո՛վ է կարող իրեն բժշկի, և տեղն ու տեղը ինչքան ձենումը ձեն կա, գոռում է.

— Հե՜յ, ո՞վ է կարող ինձ բժշկի, ով բժշկի՝ իր քաշովը մին ոսկի կտամ։

Ձենը որոտալով ու դրըմբդրըմբալով գնում է հասնում ամեն կողմի վրա հազար վերստ։ Էս դղրդոցից ամպերը ժաժ են գալի, տակն ու վրա են լինում, և երկու շաբաթ շարունակ ամբողջ տերության վրա անձրև է գալի։ Ամենահեռավոր անկյուններում էլ իմանում են թագավորի հայտարարությունը, բայց ամիսներ են անց կենում, ու ոչ մի բժիշկ, ոչ մի հեքիմ չի երևում։

Խեղճ թագավորն սկսում է հուսահատվել. հենց էդ միջոցիս հեռու աշխարհքից հայտնվում է մի կախարդ, ներկայանում է թագավորին, ասում է.

— Թագավորն ապրած կենա, մի կախարդական մազ ունես գլխիդ, էն կախարդական մազն է քո հիվանդության պատճառը։

Թագավորն ուրախանում, աշխարհքովը մին է լինում։ «Ի՞նչ մեծ բան է, ասում է իր մտքումը, գլուխս վեր կանեմ, պրծանք գնաց։ Էս լավ էր, էս ոեքիմին էլ մի բան կտամ կգնա, էլ ինչո՞ւ եմ իրեն քաշովը մին ոսկի տալի, մի բան որ առաջուց ցավիս գաղտնիքը հայտնեց»։

Հենց էստեղ հեքիմն ավելացնում է.

— Միայն մի պայման կա, որ պետք է իմանաս, թագավոր։ Պետք է միանգամից գտնել ու պոկել էն կախարդված մազը։ Եթե մին սխալվեցիր, նրանից ետև էլ ճար ու հնար չի լինի քո ցավին։ Եվ միակ մարդը, որ կարող է էդ անել, Անլեզու աղջիկն է։

— Իսկ նա ո՞րտեղ է,— հարցնում է թագավորը։

— Նա ապրում է Աճուճ Պաճուճների աշխարհքում։ Նրան ասում են Անլեզու, որովհետև ճշմարիտ էլ լեզու չունի։ Էս օրվան օրից ուղիղ մի տարի, մի ամիս ու մի օր անց՝ դու նրան կտեսնես էստեղ, եթե քո տված խոսքը կատարես, իմ քաշովը մին ոսկի տաս ինձ, քո խորհրդականին էլ, իբրև դեսպան, ինձ հետ միասին ուղարկես Անլեզու աղջկա մոտ։

Թագավորը թեև իր մեջը շատ է ցավում, բայց ի՞նչ աներ. ճար չուներ, անծանոթ հեքիմին քաշովը մին ոսկի է տալիս ու իր խորորդականի հետ միասին ճանապարհ է դնում դեպի Աճուճ Պաճուճների երկիրը՝ Անլեզու աղջկա մոտ։

Էս դեպքից մի քանի ամիս անց է կենում, թագավորը մին էլ տեսնում է իր խորհրդականը ետ եկավ։

— Հապա կախարդ հեքիմն ու Անլեզու աղջիկն ո՞ւր են։— Թե՝ կախարդ հեքիմը ոտով-գլխով անհետացավ, կորավ, իսկ Անլեզու աղջկանից տեղեկություն չունեմ։ Ասում են՝ գնացել է իրեն համար արհեստական լեզու շինել տա, ո՜ւր, ո՜ւմ մոտ կամ քանի ժամանակով, ոչով չգիտի։ Միայն կախարդը անհետանալիս էսպես կանչեց.

— Որոնեցեք, կգտնեք։ Սրա մեջն է թագավորի բախտավորությունը։

— Լա՛վ, մենք էլ կորոնենք,— ասում է թագավորը։

Եվ առանց գործը ետ գցելու դուրս է գալիս իր պալատի պատշգամբն ու նորից բարձր գոռում։

— Հե՜յ, ո՞վ կարա գտնի Անլեզու աղջկանը։ Ով գտնի, իր քաշովը մին ոսկի կտա՜մ։

Կարծես թե ճիշտ որ ամպ է որոտում։ Ձենը մինչև որտեղ հասնում է ՝ամեն տեղ էլ շաբաթներով անձրև է գալիս։

Սրանից ետը էլ մի քանի ամիս անց է կենում, դարձյալ Անլեզու աղջկանից ոչ մի լուր։

Թագավորն սկսում է հուսահատվել։ Եվ փոխանակ լուռ իրեն համար նստելու, ամբողջ օրը ամպի նման որոտում է ու որոտում։ Հպատակների մի մասի ականջները ծանրանում են, մյուս մասինը բոլորովին խլանում է։ Եվ որովոետև ոմանք վատ են լսում, ոմանք բոլորովին չեն լսում, սրանից հազար ու մի թյուրիմացություններ են առաջ գալիս, իսկ թյուրիմացություններից զանազան տուրուդմբոցներ են պատահում։ Ոստիկանությունը միանգամից գլուխը կորցնում է, հա՛յ դես է վազում, հա՛յ դեն է վազում։ Եվ որովհետև, թագավորության մոտ լինելով, տերության մեջ ամենախուլ մարդիկն էլ ոստիկաններն էին, ճշմարտությունը չեն կարողանում լսել, միշտ մեղավորների կողմն են պահում ու արդարներին բռնում, բանտերն են լցնում։

Թագավորը քանի գոռում է՝

— Արդարադատ եղե՛ք, արդարադատ եղե՛ք,— էնքան ավելի ու ավելի են նրանք խլանում ու ավելի մեծ անիրավություններ են անում:

Մի անգամ թագավորի պալատի առջև կանգ է առնում մի ջահել անծանոթ ու գոռում է.

— Ձենի դեղ եմ ծախո՜ւմ, ձենի դեղ եմ ծախո՜ւմ։ Ով ձեն ունի՝ կըկտրի, ով չունի՝ կգտնի։ Ա՛յ ձենի դե՛ղ, ա՛յ լավ ձենի դե՜ղ…

Որոտ թագավորը որ լսում է, կարծում է թե իրեն ծաղրում են, հրամայում է բռնեն մոտը բերեն էն լրբին։

Երբ բռնում են, ներս են բերում պալատը՝ բարկացած որոտում է.

— Էդ ի՞նչ էիր գոռում դու իմ պալատի առջև։ Ի՞նչ ձենի դեղ ես ծախում… Ցո՛ւյց տուր հապա՝ տեսնեմ ո՞րն է քո ձենի դեղը…

— Ահա իմ ձենի դեղը, թագավորն ապրած կենա։ Համեցեք փորձիր, տե՛ս՝ ճշմարիտ եմ ասում թե չէ։

Ասում է անծանոթն ու իր արկղից մի տեսակ մանր հաբեր է հանում, դնում թագավորի սեղանի վրա։

Թագավորը նայում է սրան, ոտից-գլուխ չափում։ Շորերին է նայում՝ տղա է, բայց դեմքը, շարժմունքը, ձենն ու քնքշությունը միանգամայն կանացի են։

— Անունդ ի՛նչ է։

— Անունս Անլեզու է։ Իհարկե, տեսնում ես, թագավոր, որ մի քիչ սխալ անուն են տվել ինձ։ Գուցե ավելի պատշաճ էր, որ երկար լեզվանի կոչեին, բայց եղածը եղած է…

Եվ առանց քաշվելու, որ ինքը գտնվում է ոչ թե փողոցում, այլ թագավորի պալատում, սկսում է կոկորդովը մին գոռալ.

— Ա՜յ ձենի դե՜ղ, լա՛վ ձենի դե՜ղ, ով ունի՝ կկտրի, ով չունի՝ կգտնի՜…

Թագավորի ծիծաղը պրծնում է։

— Հապա,— ասում է, —էդ քո ձենի դեղը բե՛ր, մի փորձեմ տեսնեմ։

Առնում է մինը կուլ տալի, և ո՜վ զարմանք, ձենի կեսը կորչում է։ Սրանից ետը թե կարող ես, դե բռնի Որոտ Թագավորին։ Ոնց որ սոված հավը կուտին վրա ընկնի, վրա է ընկնում էս հաբերին ու կուլ է տալիս իրար ետևից։ Կուլ է տալիս վերջացնում։ Ետ է դառնում որ մի բան ասի, չորս կողմի կանգնածները ձենը չեն լսում, էնքան կտրած է լինում։ Չեն կարողանում լսել, մինչև ականջները բերնին չեն մոտեցնում։

Թագավորը ուրախությունից հրամայում է, որ իր ամբողջ տերության մեջ տոն կատարեն, խաղեր ու հրավաոություններ սարքեն, ուտելիքներ ու գինի բաժանեն ժողովրդին։

— Իսկ դու ի՞նչ ես ուզում, հրաշալի անծանոթ,— դիմում է թագավորը իրեն բժշկող երիտասարդին։— Ինչ որ ուզես, պետք է ստանաս, թեկուզ թագավորությանս կեսը։

— Ես էն եմ ուզում, որ քո պալատում մի սենյակ տաս ինձ և հաց ու ջուր, որ ապրեմ, ոչով էլ ինձ մոտ չմտնի, նույնիսկ դու, թագավոր։ Ահա իմ բոլոր ուզածը։

— Էդքա՞ն,— զարմանում է թագավորը։— Շատ քիչ է։ Բայց թո՛ղ էդպես լինի, ինչպես ուզում ես։

Սրանից հետո էլ թագավորի ձենը էնքան է նվազում, պալատականները չեն կարողանում լսել, մանավանդ որ խուլ են լինում։ Հետզհետե նրանց ականջներն էլ բժշկվում են, և ամենքն էլ սկսում են խոսել էնպես, ինչպես թագավորն է խոսում՝ հազիվ լսելի շշուկով, և կարճ միջոցում էս տերության մեջ շշուկը դառնում է խոսելու ընդունված ձևը։

Մենակ թագավորի պալատում ապրող անծանոթն էր, որ հեշտ էր լսում թագավորին ու մենակ նա էր, որ չէր շշնջում, չէր իջեցնում իր հնչուն ձենը խոսելու ժամանակ, ում հետ էլ լիներ։

Ժողովուրդը սկսում է հետաքրքրվել, թե արդյոք նրա լեզուն էլ իրենց լեզվի նման լեզու է, թե չէ։ Էս հետաքրքրությունը մեծանում է մանավանդ մի դեպքից հետո, երբ մինը անծանոթին խնդրում է, թե՝

— Հապա մի քո լեզուն ցո՛ւյց տուր, տեսնենք ընչից է շինած։

Էս ասելն է լինում։ Անծանոթը բարկանում է, լաց է լինում, փախչում է ու մտնում իր սենյակը, փակվում ու հայտնում է, թե էլ երբեք դուրս չի գալ, որ մյուս անգամ էլ չասեն, թե՝ լեզուդ ցո՛ւյց տուր։

Էս դեպքի մասին տեղեկացնում են նախարարին։ Նախարարը գնում է անծանոթի մոտ, ասում է.

— Ինչո՞ւ ես բարկանում, ինչո՞ւ ես էդպես անում։ Ուզում են լեզուդ տեսնեն, դու էլ հանի՛ր ցույց տուր, ահա՛ էսպես։

Ու լեզուն հանում է։

Անծանոթը ակամայից կրկնում է նույն բանը, հանկարծ լեզուն բերանից վեր է ընկնում, կտոր-կտոր լինում, ջարդվում, ոնց որ թե կավից լիներ շինած։

Նախարարը զարմանքից միառժամանակ մնում է տեղը քար կտրած։ Ապա ուշքի գալով ձեռքով զարկում է ճակատին ու գլխապատառ վազում է թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, բա չե՞ս ասիլ, որ Անլեզու աղջիկը հայտնվել է։ Հենց էսօր լրանում է մի տարին, մի ամիսն ու մի օրը, որ գուշակէց կախարդ հեքիմը, նա հայտնվել է:

Պալատը տակն ու վրա է լինում։ Մարդիկ խռնվում են Անլեզու աղջկա սենյակի դռան առջև, ուզում են անպատճառ ներս մտնեն ու տեսնեն իրենց աչքով։ Զուր է թագավորը կանչում

— Չի կարելի մտնել նրա մոտ։ Մինչև անգամ ես էլ չեմ կարող, խոսք եմ տվել…

Բայց հիմի էլ ո՞վ էր կարողանում լսել թագավորի ձենը։ Տեսնում են՝ ոնց է շրթունքները շարժում, ձեռին-ոտին անում, իսկ թե ինչ է ասում, չեն իմանում։

Էստեղ հանկարծ դռները բացվում են, ու ամենքը մնում էն հիացած։ Սենյակի մեջտեղը, մարգարտակար ու գոհարազարդ զգեստով, ճոխ մազերն արձակ, ոսկու դեզի վրա հանգիստ թինկը տված մի ջահել գեղեցկուհի, հովհարը ձեռին իրեն հով է անում։

Ոսկու դեզը նույն մեծության, ինչ որ թագավորը տվել էր կախարդ հեքիմին։

Թագավորն ընկնում է գեղեցկուհու ոտքերը ու գլուխը խոնարհում ծնկներին։ Գեղեցկուհին թագավորի գլխից հանում է կախարդական մազը, որ հանելուն պես էրվում է մատների մեջ։

— Շնորհակալ եմ, անուշ աղջիկ։ Շնորհակալ եմ, իմ թագուհի,— կանչում է թագավորը մի էն տեսակ դուրեկան ձենով, որ մինչև էն օրը ոչով չէր լսած կյանքում։

— Ես էլ եմ շնորհակալ, Որոտ Թագավոր, իմ անգին ամուսին,— պատասխանում է աղջիկը։

Եվ հենց որ թագավորը բժշկվում է, նույն րոպեին ընկնում է և էն կախարդանքը, որ գեղեցիկ աղջկանը զրկել էր լեզվից։ Եվ ամեն բան կատարվում է էնպես, ինչպես գուշակած է լինում Անլեզու աղջկանը արհեստական լեզու տվող կախարդը։

Էստեղ մեջ է մտնում թագավորի խորհրդական երբեմնի գյուղացին։ Ասում է.

— Ահա է՛ս էր ձեր ճակատագիրը։ Դուք պետք է ամուսիններ դառնայիք ու սիրով կապվեիք։ Այժմ ժամանակ է, որ ես հեռանամ…

— Չէ… ինչո՞ւ… ինչո՞ւ…— կանչում է թագավորը։

Բայց չնայելով թագավորի կանչելուն, խորհրդականը դառնում է մի պստլիկ կայտառ թզուկ, թռչում ընկնում է ոսկու դեզի մեջն ու անհետանում։

Բանից դուրս է գալիս, որ նա էլ կախարդների օգնականն է եղել։

Ուրախ ու գոհ Որոտ Թագավորն ու գեղեցիկ աղջիկը մեծ հարսանիք են սարքում, ամուսնանում են իրար հետ։ Թագավորը ներում է իր նախարարներին ու վերադարձնում է իրենց նախկին պաշտոնները։

Ամենքն էլ ուրախանում են, մանավանդ էլ խլանալու վտանգ չկար։ Թեև մարդիկ շշնջում էին.

— Մի՛ վախենաք, նրանք միշտ էլ խուլ կմնան։ Կապրենք, կտեսնենք։

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Հատվածում անծանոթ բառ չկար իմ համար։

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։
Ուրախ ու գոհ Որոտ Թագավորն ու գեղեցիկ աղջիկը մեծ հարսանիք են սարքում, ամուսնանում են իրար հետ։ Թագավորը ներում է իր նախարարներին ու վերադարձնում է իրենց նախկին պաշտոնները։
Ինձ դուր է գալիս այս հատվածը, որովհետև ստեղ է ասվում, որ նրանք ապրեցին որախ և երջանիկ։

3.Ներկայացրո՛ւ գործի ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։
Այս գործիի ասելիքը այն է, որ կյանքում պետք չէ հանձնվել։

4. Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության նմանությամբ ներկայացրու քո՛ ինքնակենսագրությունը:

Իմ ինքնակենսագրությունը

Posted in Թումանյան, Մայրենի

Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրությունը

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր,
Սըրտիս կըտոր),
Դասիս համար
Դու մի հոգար.
Թե կան դասեր,
Կա նաև սեր,
Եվ ինչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 1882 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չեն հավանել. այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։

Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը–նրա այն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

Առաջադրանք`

1.Նյութերն ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

Ես չեմ կարող այդքան երկար ներկայացնել իմ զգացողություները, քանի որ երբ մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի տուն թանգարան այնտեղ մեզ ամեն ինչ պատմել են։ Ես միայն վերհիշեցի, բայց միևնույնն է ինձ հետաքրքիր եղավ։

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

Թումանյանի հայրը գյուղում է մեծացել։ Նա ավելի քաղաքավարի էր քան իր մայրը։ Իսկ Թումանյանի մայրը նույնպես գյուղից էր, բայց մեծացել էր սարերում և դաշտերում։

3.Ինչպիսի՞ն էր գյուղական ուսումնարանը։ Կա՞ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջև։

Իրականում գրեթե ոչմի նմանություն չկա։ Գուցե միայն այն էր, որ սեղաները և աթոռները իրար հավասար չեն։

Posted in Ձայնագրություներ, Ձմեռային ճամբար, Սարոյան

Ճամբարային ռադիոթատրոն

,,Ճամբարային ռադիոթատրոն,, նախագիծը իրականացրել ենք ձմեռային ճամբարի ընթացքում:

Դերերում`Արփի Իրիցյան, Ալլա Շարոյանց, Եվա Հայրապետյան

Վիլիամ Սարոյան. «Վիրավոր առյուծը»

Վիլիամ Սարոյան. «Հյուսնի պատմությունը »

Մխիթար Գոշ. «Մարդն ու ծառը»

Վիլիամ Սարոյան. « Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»


Posted in Ձմեռային ճամբար, Ուսումնական պլան

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Այս շաբաթվա ընթացքում մենք՝

  1. Պատրաստել ենք պիցա և փանքեյք։
  2. Մասնակցել ենք մարզական ակումբներին։
  3. Գնացել ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոն։
  4. Պարել ենք հին ազգագրական պար։
  5. Կատարել ենք սովորող-սովորեցնող նախագիծ Արևմտյան դպրոցի 5 տարեկաների հետ։
  6. Գնացել ենք Ժողովորդական արվեստի թանգարան։
  7. Կատարել ենք փորցեր։
    Ֆիլմեր
    Խոհանոցային գործունեություն` պատրաստում ենք պիցցա և փանքեյքhttps://youtu.be/R5SqlSA7SaI?feature=shared

    https://youtu.be/MutGRCdsLz8?si=CDsTNzK9-Hg-9Ydl

    Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

    https://youtu.be/A-yDD3umc-o?feature=shared

    Սովորող-սովորեցնող նախագծով Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբում ենք

    https://youtu.be/kNzQs-GQaU4?si=phLxExqzByyq88pe

    Ժողովրդական արվեստի թանգարանում

    https://youtu.be/q7qupbUGVf0?si=EFCQjwoDhyssNcmz

Posted in Ձմեռային ճամբար, Ուսումնական պլան

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ջամբարային շաբաթը սկսվեց երկուշաբթիով։

Այս շաբաթվա ընթացքում մենք ուսումնասիրել էինք Բանգլադեշը։ Գնացել էինք Բանգլադեշի բոլոր տեղերը։ Նաև եղել ենք խեցագործության սրահում և ընկեր Թագուհու հետ խեցել էինք կավի գործիքներ։ Այս շաբաթվա ընթացքում մենք շատ երկար բեմադրել էինք Եղեգնուհին և մեր մոտ հիմա շատ լավ է ստացվում։ Նաև մենք այս շաբաթվա ընթացքում գնացել ենք Կինո Հայաստան կինո նայելու։ Մենք նաև խաղացել ենք ինտելեկտուալ խաղեր։ Մենք նայել ենք <<Ակվամեն>> ֆիլմի երկրորդ  մասը։ <<Ակվամեն>> նկարահանել է Worner Browsers ընկերությունը:Մենք այս շաբաթվա ընթացքում գնացել էինք Սահադաշտ։ Սահադաշտ գնացել էինք ոտքով, իսկ հետ ենք եկել ենք տրանսպորտով։ Այդ օրվա ընթացքում մենք սկսեցինք ավելի լավ քշել չմուշկ, խաղացինք տարբեր խաղեր ինկեր Դանիելի հետ։

Մենք նաև կատարել ենք մայրենիի ֆլեշմոբը, գնացել ենք պարի և մասնաքցել ենք մարզական ակումբներին։ Այս շաբաթը մենք վերջացրել ենք գրելով մեր շաբաթվա ամփոփումը մեր թաթրոնի փորձերով և երգով։😀😀😀😁😁😁😂😂😂🤣🤣🤣😃😃😄😄😊😊😋😋😎😎😍😍😘😘🥰🥰😙😙😚😚🤩🤩🤗🤗🤔🤔

Նկարաշարք

 Ֆիլմեր

Ազգային երգերի ուսուցում`

https://youtu.be/ZE-7yliDF48?si=DR4BuVT_43NNzTkN

Ազգային պարերի ուսուցում`

https://youtu.be/5jPiz6GFNAU?si=ZrLAxmNz4TFyVQf6

Քայլք դեպի Գեղասահքի մարզադպրոց`

https://youtu.be/iAhs7pa9hRM?si=1IGlBaaX3gQxRqhU

Բրուտանոցում`

https://youtu.be/b-QVVtbwqKk?si=bjTKPaw7YUvIBaf0

Հատված` թատերական ներկայացման փորձից`

https://youtu.be/eTV_ZZpWfyU?si=AX62ULtJto57iRU5

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորթություն, Տեղեկություն

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Կասկադ համալիր, Երևանի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն է գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։