Posted in Գրականություն 7

Կրակի առասպելը: Վլադիրմիր Հուլպաչ

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Աևնգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Առաջադրանքներ

Ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

Առաջին մասը վերջանում է << Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։>>

Իմ բաժանած առաջին մասը կարևոր է, քանի որ այդ տեղ է ստեղծվում կրակը։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Կրակի ջերմության կարիք ոչ ոք  չուներ։

Ոչ համաձայն չեմ։

  • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։

Կարելի է ասել։

  • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։

Ոչ համաձայն չեմ։

  • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։

Այո համաձայն եմ։

  • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։

Այո համաձայն եմ։

  • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։

Այո համաձայն եմ։

  • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։

Այո համաձայն եմ։

  • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։

Ոչ համաձայն չեմ։

  • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։

Ոչ համաձայն չեմ։

Posted in Գրականություն 7

Կոմիտասի կենսագրություն

Կարդա’ Կոմիտասի մասին նյութը, կատարի’ր 1-ին առաջադրանքը։

  •  5-7 նախադասությամբ գրավոր ներկայացրու՝ ինչ իմացար նրա մասին:

Ես իմացա, որ իր  հայրը կոշկակար է։ Նաև իմացա, նա զվարճալի է և ուրախ։ Ավելի կոնկրետ իմացա իր տվյալների մասին։ Հասկացա, որ նույնիսկ ամենադաժան մանկություն ունեցող մարդը կարող է լինել շատ հանճարեղ և խելացի։ Ավելի լավ ճանաչեցի մեր Հայ մեծերին և իրենց կենսագրությունը։

Posted in Գրականություն 7

Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Առաջադրանքներ

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։

Այս ստեղծագործության միտքը այն է, որ հենց մարդուց է սկսվում աշխարհը։

Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․

  • աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
  • քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
  • ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։
Posted in Գրականություն 7

Քո կյանքի ժամերը։ Վիլյամ Սարոյան /հատված/

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Առաջադրանքներ

Ա․ Ինչպիսի՞ աշխարհայացք  է ներկայացված հատվածում։ Ներկայացրե՛ք ձեր վերաբերմունքն այդպիսի մոտեցմանը։

Հատվածում ներկայացված էր բարի աշխարհը, աշխարհի իրական տեսքը, և ինչպես կարող ենք մենք իրան դարձնել։ Ես երազում եմ, որ այդպիսի աշխարհը լինի։

Բ․Բացատրե՛ք հետևյալ միտքը․,, Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա,,:

Այս հատվածը նկատի ունի, որ չի կարելի գործ ունենալ չարիքի ու անազնվություն հետ և առավելը չար ու անազնիվ մարդկանց հետ։

Գ․Շարադրե՛ք Ձեր աշխարհայացքը՝ փորձելով հավատարիմ մնալ ներկայացված հատվածի ոճին։

Աշխարհը դաժան է, բայց նաև բարի։ Նա կարող է միշտ բարի լինի, եթե մարդիկ ցանկանան։ Բայց Արդյո՞ք մարդիկ ուզում են․․․ Ոչ նրանք չեն ուզում։ Այն ովոր չի ուզում մտածում է միայն իր և փողի մասին։ Իսկ մենք ստիպված կրկնում ենք այն ինչ անում են մեր շրջապատի բոլոր մարդիկ։ Բայց կարո՞ղ է դա լիներ հակառակը․․․ Իհարկե այո։ Եթե մենք ոզոմւ ենք, որ աշխարհը լինի բարի, ուրեմն պեքտք չէ կրկնել վատը, պետք է հակառակը սովորացնել լավը։ Գտեք աշխարհում միայն լավը․․․

Posted in Գրականություն 7, Հայոց լեզու 7, Հաշվետվություն

Հայոց լեզու, Գրականություն․ Սեպտեմբերյան հաշվետվություն

Հայոց լեզու

Այս տարի մենք առաջին անգամ անցանք հայոց լեզու առարկան։ Ինձ դուր է գալիս ուսումնասիրել մեր լեզուն և մեր տառերը։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարաց առաջադրանքները

Հնչյունաբանություն

Է-Ե, Օ-Ո, Ը ձայնավորների ուղղագրությունը

Բաղաձայնների ուղղագրությունը

Գործնական աշխատանք (26․09․2024)

Ձ-Ծ-Ց, Ջ-Ճ-Չ բաղաձայնների ուղղագրությունը

Գործնական աշխատանք (27.09.2024)

(Ուսումնական ամառ) նախագծի ամփոփում

Հայոց լեզու, խոսքի մշակույթ

Գրականություն

Գրականությունը նույպես անցանք այս տարի։ Ինձ շատ դուր եկավ այս առարկան։ Ես սիրում եմ կարդալ պատմվածքներ դրա համար ես սիրում եմ գրականություն առարկան։

Գրականություն 09․09․2024

Գրականություն 11․09․2024

Գրականություն 18․09․2024

Ընկերների մեղքով (մաս 1)

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Ընկերների մեղքով (մաս 2)

Փորձություն (hնդկական հեքիաթ)

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Posted in Գրականություն 7

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Հեղինակի ասելիքը այն է, որ ինտելիգենտ լինելը պարտադիր չէ լինել իմաստուն և հարուստ։ Ես համաձայն եմ նրա հետ, քանի որ նույնիսկ սովորական դպրոց հաճախող կարող է լինել ինտելեգենտ մեծ մարդ։

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Այդ միտքը նկատի ունի, որ ինտելեգենտ լինելու համար պետք է՝ ըբռնելու, ապրակցելու,  համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ ունակություները։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Նամակի պատմող հերոսը նույնպես շատ ինտելիգենտ մարդ էր, քանի որ նա շատ գեղեցիկ էր պատմում և հասկանում էր ինչ է ինտելիգենը և ինչպես կարող է այդպես դառնալ։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

Ինտելիգենտությունը՝ գիտելիքից այն կողմ

Այս վերնագիրը համարժեք է այն մտքերի համար, որոնք արտահայտում են ինտելիգենտության բազմաբնույթ հասկացությունը։ Ինտելիգենտությունը չի սահմանափակվում միայն գիտելիքների, կրթության կամ լեզուների քանակով։ Այն, ինչից զատ, ոչ պակաս կարևոր է, մարդու ունակությունն է հասկանալու, ապրելու մյուսների հետ, ինչպես նաև հասարակության և բնության հանդեպ հարգալից վերաբերմունքը։

Posted in Գրականություն 7

Փորձություն (hնդկական հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։

Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։

Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։

—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  Եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։

Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։

Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.

—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։

—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։

—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։

—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։

Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.

—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։

Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։

Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.

—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։

Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։

Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.

—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։

Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

Առաջադրանքներ

Ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։
    Այո, ես համաձայն եմ դրան։ Ես համաձայն եմ, քանի որ պատմվածքի սկզբում ասում է դրա մասին։
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։
    Այո, ես համաձայն եմ  դրան։ Իմ կարծիքով նա գնում էր, որ ընդամենը խոսա իր հետ, բայց հարուստ ընկերը անդատ առաջարկում էր և չնեղացնելու  համար նա համաձայնվում էր։ Նա սիրում էր իր ընկերոջը դրա համար նա գնում էր իր տուն։
  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։
    Այո, ես համաձայն եմ դրան։ Բայց սխալ է նայել մարդկանց միայն տեսքից պետք է նայել ներսը։ Եթե նա չէր հյուրասիրում ճոխ ուտելիքներով, դա չի նշանակում, որ նա ոջմիբան չի հյուրասիրում նա հյուրասիրում էր իր ջերմությունը։
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
    Այո, նա միայն մտածում էր հարուստ ընկերոջ մասին, քանի որ նա հարուստ է և հյուրասիրել է թեյով և թխվացքաբլիթներով։
  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։
    Ոչ ես համաձայն չեմ, քանի որ եթե նա ասեր նա կարող էր նեղացնել նրան, բայց դա չի նշանակում, որ նա անկեղծ չէր։
Posted in Գրականություն 7

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Գորտը: Ռ. Ագուտագավա — Ամալյա Ազատյանի ուսումնական բլոգ

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Առաջադրանքներ

Ա․Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

Իմ կարծիքով ճիշտ է առաջին պատասխանը, քանի որ նրանք գոհ էին ամենինջից և նույնից որ իրենցից մեկին օձն է կուլ տվել։ Նրաքն գոհ էին ամենինջից, քանի որ նրանք ամենինջի մեջ լավն էին գտնում։

Բ․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք::

Գորտերը հասկացան, որ նույնիսկ օձը կարող է օգտակար լիեր իրենց կյանքում, քանի որ նրանց քանակը ավելի քիչ է և իրենց ավելի հարմար է փոքր լճակում ապրել քիչ քանակի կորտերով։ Եթե օձը չլիներ նրանք կբազմանայ և չէին կարողանալ ապրել այնտեղ։

Posted in Գրականություն 7

Ընկերների մեղքով (մաս 2)

Վիլյամ Սարոյանի ,,Ընկերների մեղքով,, պատմվածքն ամբողջությամբ կարդա’։

Կատարի’ր 1-4-րդ առաջադրանքները։

Առաջադրանքներ

1.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

― Հապա, խնդրեմ, նորից ասա անունդ, ― ասաց միստր Մոնսունը։

― Ուիլյամ Սարոյան, ― ասացի ես համեստորեն՝ ջանալով որքան կարող էի, թեև, պետք է խոստովանեմ, որ դա այնքան էլ հեշտ բան չէր։

― Իսկ դու․․․, ― ասաց միստր Մոնսոնը։

― Տասնմեկ, ― ասացի ես։

― Ոչ, տարիքդ նկատի չունեմ։

― Հարյուր երեք ֆունտ։

― Ոչ, ո՜չ։

― Բողոքական։

― Ինձ հետաքրքրում է, թե ընդհանրապես ի՞նչ է նշանակում քո անունը։

― Ասում են, թե նշանակում է լուսավոր։

― Ազգությո՞ւնդ, ― հարցրեց միստր Մոնսունը։

― Հայ, ― հպարտությամբ պատասխանեցի ես։

― Հենց այդպես էլ կարծում էի, ― ասաց դիրեկտորը։

― Հենց այդպես էլ ի՞նչ էիք կարծում։

― Այն, որ հայից բացի ոչ֊ոք այդպիսի հարց չէր տա։

― Որտեղի՞ց գիտեք, ― ասացի ես՝ կրկին ցուցադրելով նոր դպրոցի կանոնները։

― Դեռևս ոչ ոք այդպիսի հարց չի տվել, ― ասաց նա։ ― Այդ պատասխանը բավարարո՞ւմ է քեզ։

― Միայն մասամբ, ― ասացի ես։ ― Որտեղի՞ց գիտեք, որ եթե ես չտայի այդ հարցը, որիշ ոչ ոք չէր հարցնի նույնը։

― Այն բազում տարիների ընթացքում, որ աշխատել եմ Կալիֆորնիա նահանգի հանրակրթական սիստեմում, ― ասաց միստր Մոնսունը, ― ոչ ոք և ոչ մի անգամ այդպիսի հարց չի տվել։

― Այո, ― անմիջապես պատասխանեցի ես, ― և այն բազում տարիների ընթացքում, նախքան Նյուտոնը կցանկանար պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ խնձորը ծառից ընկնում է գետին, ոչ ոք չի ցանկացել պարզել, թե ինչու է այն ընկնում։

Ինձ ամենից շատ դուր է եկել այս Հատվածը, քանի որ այնտեղ շեշտում է, որ միայն հայը կարող էր ըտենց հարց տալ, բայց իմ կարծիքով դա թերություն չէ, քանի որ եթե մարդու մոտ հարց է առաջանում նա ձկտում է նրան, որ իմանա այդ հարցի պատասխանը ու, եթե հայերի մոտ ծագեն լավ մտքեր նրանք կտառնան հռչակավոր մարդիկ և պատին կտան մեր երկրին։

Դասարանական աշխատանք

5.Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը:

«Ընկերների մեղքով» վերնագիրը նշանակում է ընկերների պատճառով։
6. Գրե’ք մեկ այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի պատմվածքին։

Երբ ես խոսացի միստր Մոնսոնի մոտ։  Նա շատ զբաղված էր իր շատ կարևոր հարցերով։ Ես մտա ներս և պատմեցի այն ինչ կատարբել էր դասին։ Նա գրասենյակ հրավիրեց Միսս Շենսթոունին։ Երբ նա ներս մտավ նա շատ սառը, բայց նույ տեղ շատ վախենալու աջքերով նայեց ինձ։ Նա պատմեց ամբողջովին ուրիշ պատմությու։ Միստր Մոնսոնը չիգիտեր ում հավատար։ Նա կանչեց իմ դասարանցիների, որ իրանցից հարցներ։ Երբ նրանք ներս մտան Միսս Շենսթոուն նայեց իրենց այնպես, ինչպես ինձ։ Նրանք վախից պատմեցին Միսս Շենսթոունի պատմածը։ Իրանց մեղքով ինձ դուրս հանեցին դպրոցից։