Posted in Մայրենի

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

զարկել — հարվածել

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

փըրփուրը բերնին,  ծերուկ անտառ

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության
  • վտակ, անտառ և ժայռ
  •  ըստ քո բնորոշման
  • Ծերկուկ, աղջիկ և անտառ

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

 

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Վտակը ժայռից ներք՞և է թռչում։

Ինչպե՞ս ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին։

Այնպե՞ս է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

նըրան, լըսում մըռայլ, բընություն և զըվարթ։

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

10. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով