Posted in Մայրենի

Շոկոլադ

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Շոկոլադ սիրում են բոլորը։ Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։ Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը։ Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե (իմանալ, որ այն անում է ծառի վրա: Բնականաբար, ծառի վրա ոչ թե քաղցր կոնֆետներ են՝ փաթաթված գեղեցիկ թղթով, այլ կակաոյի հատիկներ: Կակաոյի ծառերը աճում են Ամերիկայի տաք շրջաններում: Այդ ծառերի պտուղները պատված են երկարավուն կոշտ կեղևով, իսկ կեղևի մեջ սպիտակ հատիկներն են, որոնց մեջ շագանակագույն սերմեր կան: Դրանք շատ կոշտ են, չոր և դառնահամ: Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն (հանել) սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվել) մեզ հայտնի շոկոլադին: Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս: Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին: Շոկոլադից նույնիսկ համեղ արձանիկներ են պատրաստում: Ամենամեծ արձանը, որ երբևէ (պատրաստվել) շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով: Շոկոլադի ստացումը շատ աշխատատար է։ Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Առաջադրանքներ

Ինչի՞ համար է օգտակար շոկոլադը։

Շոկոլադը օգտակար է սրտի և հիշողության համար։

Առաջինը ի՞նչ պետք է անել կակաոյի սպիտակ պտուղները՝ շոկոլադ ստանալու համար։

բովել ջեռոցում

ծածկել տերևներով

հեռացնել սպիտակ շերտը

չորացնել արևի տակ

ՈՒշադի՛ր կարդա տեքստի այն հատվածը, որում նկարագրվում է շոկոլադի պատրաստումը գործարանում և պատասխանի՛ր տրված հարցերին։

Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը

 Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն (հանել) սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվել) մեզ հայտնի շոկոլադին: Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս: Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք:

Նշված մթերքներից որո՞նք են անհրաժեշտ շոկոլադի պատրաստման համար։

ընկույզ և կաղին

յուղ և այլուր

կաթ և շաքար

ձու և միրգ

Ի՞նչ պետք է անել շոկոլադի փոշի ստանալու համար։

Դրա համար պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին:

Ինչո՞ւ է տեքստում ասվում, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է։

Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Տեքստի ո՞ր միտքն էր քեզ համար ամենազարմանալին։

Ինձ համար շատ զարմանալի էր ՝ ինչպես կարող է այդպես չարչարանքը վաճառել այդպես ցածր գնով։

Ինչո՞ւ այն քեզ զարմանալի թվաց։

Ինձ համար զարմանալի էր, որ շոկոլադը ստանում են մի պտուղից։

Փակագծերում տրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։

իմանալ-իմացաք

հանել-հանում են

նմանվել-նմանվում է

պատրաստել-պատրաստվել է

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն։

Շոկոլադ սիրում են բոլորը։

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

օգտակար — վնասակար, քաղցր — դառը, գեղեցիկ — տգեղ, տաք — սառը, կոշտ — փափուկ, հաճելի  — տհաճ, համեղ — անհամ, գնել — վաճառել։

 

Տեքստից դո՛ւրս գրիր հինգաց կան բայ (գործողություն ցույց տվող բառեր) և ածական (գոյականի հատկանիշ ցույց տվող բառեր)։

 

սիրել, մանրացնել, նմանվել, լցնել, ուղվել։

դառը, քաղցր, համեղ, սպիտակ, դառը։

շոկոլադ, զամբյուղ, ածտված, ուտելիք, մրգեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով