Posted in Բառարան, Թումանյան, Մայրենի

Իմ Թումանյանական բառարանը

ԱԶԴ

Հեռացրեք նրան աստծո սեղանից,
Որ չապականե մեր սրբությունը,
Ազատ պահեցեք անսուրբ բերանից
Վարդանի պաշտած աստծո անունը։

Ավարարությամբ զորացած բազկով
Թո՛ղ նա չըկրե մականը Մեծի,
Եվ շահախնդիր, կաշառված խոսքով
Կանգնի քարոզիչ փրկության գործի։

Թո՛ղ չըկատարեն հաշտ ու պատարագ

Սեղանակապուտ, անարժան ձեռքեր,
Ոչ նվիրական կամարների տակ
Անզգա սրտից վերանան երգեր։

Եվ թող քարկոծվի, ով որ անգիտակ
Մարդկային կյանքի վսեմ խորհրդին,

Կըհամարձակվի Հայոց հարկի տակ
Քարոզել— հովվել այս ժողովրդին։

չապականե-չպղծել

 պաշտած — պաշտել

ավարարությամբ- գրավել

բազկով- բազուկ

չկրել- չարչարվել

 

Ա՜խ ինչ լավ է սարի վըրա․․․

Հովհանես Թումանյան
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա

Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

անրջային-անրջական

թեթևասահ-թեթևաքայլ

եդեմային-եդեմական

 

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,

Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

աղոթարան-աղոթատուն

փարատ-վերացած

մշակ-հողագործ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով