Posted in Թումանյան, Ճամփորթություն

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Հինգշաբթի օրը ընկեր Գրետայի և ընկեր Արմինեի հետ միասին այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Թանգարանի աստիճանները 54  հատ են, որոնք խորհրդանշում Թումանյանի տարիքը։ Նա ապրել է   54 տարի։ Թանգարանում մենք տեսանք Դսեղ գյուղի 3d նկարը։ Երբ նայում էինք նկարը  լսվում էր Անուշ  պոեմի երգը։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց Թումանյանի Թիֆլիսի  տան կրկնօրինակը և Հովհաննես Թումանյանի 8․000 գրքերի սենյակը։ Վերջում մենք նաև խաղացինք առածների խաղ, որը ստեղծել էր Թումանյանը։ Խաղի արդյունքում մեր թիմը հաղթեց։ Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։

Նախագծի շրջանակներում դիտեցինք նաև նրա կյանքն ու գործունեությունը նկարագրող ֆիլմ։

Հովհաննես Թումանյան. 2D անիմացիոն ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Նախագծի շրջանակներում  ուսումնասիրեցինք  Հ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները: Կազմել ու լուծել ենք մաթեմատիկական խաչբառ, որի ծածկագիրը կամ պատասխանը Հ. Թումանյանի որևէ հեքիաթի վերնագիրն էր: Կազմել ու լուծել են նաև Հ. Թումանյանի հեքիաթների հիման վրա կազմված խնդիրներ:

Խաչբառ՝

Ողահայաց

  • Գտիր 8999 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

8999+1=9000=Ք

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։

1=Ա

  • Ո՞րն է 100 և 800 գումարը։

900=Ջ

Հորիզոնական

  • Տուփում կա 299 դեղին, 100 կարմիր և 30 կապույը գնդիկ։ Առանց նայելու   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ 3 տարբեր  գույնի գնդիկներից էլ  դուրս   կգա։

100+299+1=400=Ն

  • Ա
  • Հաշվիր (30+5×6 — 15 x 2) : 5:

6=Զ

  • Ո՞ր թիվն է   հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։

1=Ա

  • Բազմապատկիր 1000 և 5։

5000=Ր

Խնդիրներ՝

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

90:9×5=50սմ

2.  «Շունն ու կատուն »բալադում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի  մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:

40։4=10

10×3=30

30×2=60

3.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

2/6= 6/6 — 2/6 = 6-2 = 4/6 = 2/3

4.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։

3+1=4

100:4=25

25×3=75

5. «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

1-ին քայլ՝ Դատարկ դույլերով գնալ աղբյուր սկզբում լցնել միայն 5 լիտրանոցը

  1.  5 լիտրանոցը  ջուր լցնել 4 լիտրանոցի մեջ արդյուքում 5 լիտրանոցում կմնա  1 լիտր, իսկ 4 լիտրանոցը ամբողջությամբ կլցվի
  2. 4 լիտրանոցը դատարկել աղբյուրի մեջ
  3.  5 լիտրանոցում մնացաց 1 լիտրը դատարկել 4 լիտրանոցի մեջ արդյուքում 5 լիտրանոցը կդատարկվի, իսկ 4 լիտրանոցում կմնա 1 լիտր
  4.  5 լիտրանոցը կրկին լցնել ու դատարկել 4 լիտրանոցի մեջ, քանի որ 4 լիտրանոցում կմնա 2 լիտր

6.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խաչբառ, որի պատասխանը կլինի հենց այդ հեքիաթի վերնագիրը կամ հերոսները։

Իմ կազմած խաչբառը

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր։

<<Մի կաթիլ մեղր>> հեքիաթի հովիվը որոշեց գնալ խանութ, որ մեղր գնի։ Վաճառողը ուներ 5 տակառ մեղր։ Հովիվը վերցրեց 5  տակառի մեղրը։ Քանի՞ տակառ մնաց խանութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով