Posted in Մաթեատիկա

Շրջան և շրջանագիծ

Շրջանագիծը անվագոտուն(անիվի արտաքին եզրը) նմանվող պատկերն է։

Շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը նույն հեռավորությունն ունեն մի կետից․ այդ կետը կոչվում է շրջանագծի  կենտրոն։ 

 

Շրջանագծի շառավիղը շրջանագծի որևէ կետ կենտրոնին միացնող հատվածն է։

Լարը   շրջանագծի որևէ 2 կետեր միացնող հատվածն է։

Տրամագիծը  շրջանագծի  կենտրոնով     անցնող լարն է։

Տրամագիծը  շրջանագծի ամենաերկար լարն է և 2 անգամ մեծ է շառավղից։

Աղեղը շրջանագծի այն մասն է, որը գտնվում է նրա ցանկացած 2 կետերի միջև։

 

Շրջանը հարթության այն մասն  է, որը սահմանափակված է շրջանագծով։

 

 

Շրջան

Շրջանի ձև ունեն, օրինակ՝ մետաղադրամը, լիալուսինը։

Շրջանագիծը գծելու համար օգտվում են կարկինից։

 

 

 

 

 

Սիրելի սովորողներ այսօրվա ձեր աշխատանքը սա է։

 

Առաջադրանքներ

 

  1. Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 4 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։

 

4×4=8

  1. Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 10 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը։

10:2=5

  1. Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք 3 ուղիղ այնպես, որ 1-ին ուղիղը չհատի շրջանագիծը, 2-րդը շրջանագծի հետ ունենա 1 ընդհանուր կետ, իսկ  3-րդը՝ 2 ընդհանուր կետ։

  1. 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 2 սմ և 5 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

Ոչ

5+2=7

10>7

Չեն հատվում

  1. 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 7 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3 սմ և 4 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

Այո, շոշափում են կամ հատում են մեկ կետում

3+4=7

7=7

  1. 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 9 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 5 սմ և 7 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

Այո, հատվում են երկու կետում

7+5=12

12>9

  1. Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետով պետք է անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր  ամենամեծ երկարությունը։

Պետք է անցնի շրջանագծի կենտրոնով։ Այդ դեպքում AB հատվածը կդառնա տրամագիծ և  կունենա հնարավոր  ամենամեծ երկարությունը։

  1. Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։

Գտնվում է շրջանագծի վրա։

  1. Գծեք մի շրջանագիծ, նրա վրա նշեք մի կետ և այդ կետից տարե՛ք տրամագիծ, շառավիղ և լար։ Համեմատե՛ք դրանք։ Ո՞րն է դրանցից ամենաերկարը։

Ամենաերկարը տրամագիծն է։

  • Գծե՛ք 2 սմ շառավղով մի շրջանագիծ։ Դրա մեջ նշե՛ք մի A կետ, իսկ նրանից դուրս՝ մի B կետ։ Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ։ AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը։

Պարզ է, որ  AՕ շառավղից փոքր է, իսկ OB մեծ է։ AB հատվածը կհատի շրջանագիծը։