Posted in Ճամփորթություն, Պատմություն

Իմ տպավորությունները դեպի Թեղենյանց վանք ճամփորդությունից

Այսօր այսինքն հունիսի 2-սին մենք գնացինք Թեղենյանց վանք։ Ես շատ ուրախ եկա դպրոց։ Մենք կատարեցինք ներկա բացակա և գնացինք ավտոբուս։ Ճանապարհը շատ ուրախ անցավ մենք խոսեցինք, երգ լսեցինք և խաղացինք։ Երբ հասանք մենք ուրախ դուր եկանք ավտոբուսից և հայտնաբերեցինք, որ միայն մեր ջոկատը չի գնում Թեղենյանց վանք գնում են նաև 1 և 2 ջոկատները։ Սկզբնական ճանապարհը ամբողջովին թրթուր էր դրա պատճառով ես ամբողջ ճանապարհը վախենալուց և զզվելուց գոռում էի։ Թրթուրների աշխարհը վերջացավ եբ մենք հասանք անտառ։ Անտառում մենք տեսանք զրուցարան և կանգնեցինք այնտեղ նախաճաշեինք։ Երբ ավարտեցինք մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Անտառում շատ գեղեցիկ էր։ Անտեղ կայն շատ գեղեցիկ ծաղիկներ, բույսեր և ծառեր։ Ճանապարհի մի մասը պատված էր խոտերով և դա շատ հավանականություն ուներ, որ կա օձ։ Մենք դմբդմբացնում էինք մեր ոտքերը, որ ցույց տանք ճանապարհը մեր հետևիներին և, որ օձերը չգան մեզ մոտ։ Երբ մենք հասանք Թեղենյանց վանք մենք առաջինը մտանք ներս, որ ժամերգություն անել։ Առաջինը ինչ ես տեսա դա փորագրված կամ նկարած պատերն էին։ Այտ պատերին պատկերված էր մարդկանց անուներ կամ սիրո խոստովանությունները։ Ես շատ տխրեցի, քանի որ մեր մարդիկ օգտագործում են մեր վանքերը և եկեղեցիները, որոնք մեր ազգի նշան է դարձնում են գրատախտակ։

Մենք կատարեցինք ժամերգությունը, իսկ դրսում երգեցինք կոմիտասի երգերը։ Դրանից հետո մեզ տրվեց ազատ ժամ։ Մի մաս հաց էր ուտում, մի մասը խաղում էր, իսկ մյուս մասը ուսումնասիրում էր վանքը։ Ազատ ժամը վերջացավ և արդեն տուն գնալու ժամանակն էր։ Մենք վերադարձանք ավտոբուս և գնացինք Երևան։ Այդիսով վերջացավ այս հոյակապ ճափորդությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով