Posted in Մայրենի

Հովհ․ Թումանյան «Ոսկու կարասը» Մաս 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ՝

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
    հողագործ=հող+ա+գործ
    բացատրություն= բացատրել+ություն
    հողատեր=հող+ա+տեր
    ազնվության=ազնիվ+ություն

  2. Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։
    հրաշք-հրաշալի
    արդար-անարդար
    տղա-տղայական
  3. Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։
    Նրանք ասացին, որ գյուղացիները արժանի են ոսկուն, քանի որ նրանք արդար են և բարի, սիկ թագավորը տեսնում է օձ, քանի որ նա անարդար է և ագահ։
  4. Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։
    Վերջում ես կկիսեի այդ ոսկին և կտայ նրանց։
  5. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։
    Այս հեքիաթը սովորեցնում է, որ պետք չէ լինել ագահ և չար։