Posted in Նախագծեր

Հագուստի մոդելավորում և դիզայն(նախագիծ)

Ավելին նախագծի մասին

Gucci (Գուչի)

Gucci Horsebit 1953 Loafer 2023 Campaign (Gucci)

«Gucci» նորաձևության տունը հիմնադրվել է 1904 թվականին Ֆլորենցիայում Գուչո Գուչիի կողմից: Երիտասարդ տարիներին Գուչոն ապրել է Լոնդոնում, որտեղ աշխատում էր մատուցող «Սավոյ» հյուրանոցում։ Հաճախորդների կաշվե պայուսակները և ճամպրուկներն այնպիսի տպավորություն թողեցին, որ վերադառնալով Ֆլորենցիա նա սկսեց զբաղվել փոկագործական վարպետությամբ և բացեց արհեստանոց, որը զբաղվում էր թամբերի, ձիավարության համար երկարաճիտ կոշիկների և ճամպրուկների պատրաստմամբ։ 1938 թվականին Գուչոն Հռոմում բացեց իր ֆիրմային խանութը։ 1947 թվականին ստեղծվել են բամբուկե բռնակներով պայուսակները, 1950-ական թվականներին հայտնվեցին ժապավենները միահյուսված նախշերով կտորներ և մետաղյա ճարմանդներով զամշե մոկասինները, որոնք դարձան ընկերության «ֆիրմային» արտադրանքը։

1953 թվականին Գուչոյի մահից հետո նրա հիմնադրած գործն անցավ իր որդիներին՝ Ալդո և Ռոդոլֆոյին, որոնցին յուրաքանչյուրը ստացավ ընկերության եկամուտի 50 %-ը։ Ալդոն Իտալիայից տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ կարողացավ լայնացնել գործը, Նյու-Յորքում, Լոնդոնում, Փարիզում, իսկ հետո 1960-ականների վերջում՝ Հոնկոնգում, Տոկիոյում և Սեուլում խանութներ բացելով։

Ալդո Գուչին լայնացրեց ընկերության հետաքրքրությունները, պայմանագիր կապելով American Motors ընկերության հետ։ 1972 թվականի Hornet մեքենան, համալրված Sportabout ֆուրգոնով, դարձավ ամենաառաջին ամերիակական մեքենաներից մեկը, որը թողարկվել է հատուկ կոմպլեկտավորումով՝ ստեղծված նորաձևության աշխարհից դիզայներով։ Վաճառասրահը շրջակարված էր բեժագույն կտորով՝ կանաչ, կարմիր շերտագծերով և «Gucci» պատկերանիշերով։

Zara (Zara)

ZARA – Feat

Զառա, իսպանական հագուստի և աքսեսուարների խանութների ցանց, որը հիմնադրվել է 1975 թվականին Ամանսիո Օրտեգանի և Ռոսիլա Մերայի կողմից Գալիսիա համայնքում։ Այն «Ինդիթեքս» կազմակերպության գլխավոր բրենդն է։ «Ինդիթեքսը» նորագույն աշխարհի ամենամեծ ընկերությունն է, որն ներառում է Մասիմո Դյուտի, Փուլ & Բեար, Բերշկա, Ստրադիվարիուս բրենդները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով