Գործնական աշխատանքի թեմաներ`
Ընթերցե՛ք ստորև բերվող Ա և Բ հարցաշարերը և պատասխանեք՝ այո կամ ոչ:
Ա հարցաշար
- Արդյո՞ք դուք այցելել եք արտերկիր:
այո
- Սիրո՞ւմ եք մարզական խաղեր:
այո
- Երաժշտական գործիք նվագո՞ւմ եք:
ոչ
- Արդյո՞ք ձեր աչքերը սև են:
ոչ
- Արդյո՞ք քո երկու պապիկները ողջ են:
այո
- Արդյո՞ք դու կրում ես ակնոցներ:
ոչ
- Արդյո՞ք սիրում եք այցելել գյուղեր:
այո
- Արդյո՞ք դու լռակյաց մարդ ես:
ոչ
- Արդյո՞ք քո հասակը բարձր է:
այո
- Դուք շո՞ւտ եք մրսում:
ոչ
- Արդյո՞ք սիրում եք ճամփորդել:
այո
- Արդյո՞ք սիրում եք այցելել գեղեցկության սրահ։
այո
- Արդյո՞ք սիրում եք համակարգչով աշխատել:
այո
- Արդյո՞ք շագանակագույնը գերադասում եք սև գույնից:
միքիչ
- Արդյո՞ք սիրում եք նկարել:
այո
Բ հարցաշար
- Արդյո՞ք դուք միշտ ուրախ եք:
ոչ
Արդյո՞ք դուք ունեք մտքեր:
այո
- Արդյո՞ք դուք կարող եք թռչել թռչունի նման:
ոչ
- Արդյո՞ք դուք կարող եք ապրել առանց հեղուկ խմելու:
ոչ
- Արդյո՞ք դուք շնչում եք:
այո
- Արդյո՞ք դուք ունեք զգացմունքներ:
այո
- Արդյո՞ք դուք խուսափում եք մարդկանց հետ զրուցելուց:
ոչ
- Արդյո՞ք երբեմն հոգնում եք:
այո

ԸՆԹԵՐՑԵ՛Ք ՏԵՔՍՏԸ
Հավասարությունը հասարակական կյանքի ամենանուրբ հարցերից է: Բազմաթիվ պատերազմների, ապստամբությունների, դժգոհությունների առիթը հավասարության պահանջն է եղել: Մարդկանց համար շատ կարևոր է հավասարությունը: Բայց մյուս կողմից հնարավոր չէ լիակատար հավասարություն, քանի որ մարդիկ տարբեր են իրենց կարողություններով, աշխատասիրությամբ, ձգտումներով:
Մի կողմից օրական 10 ժամ աշխատող, մյուս կողմից 2 ժամ աշխատող մարդիկ չեն կարող հավասար լինել: Լիակատար հավասարությունը շատ հաճախ անարդար է: Հետևաբար, շատ հաճախ անհավասարությունները միանգամայն ընդունելի են:
Այդուհանդերձ, որքան էլ մարդիկ տարբեր են, կան ոլորտներ, որոնցում մարդիկ պետք է լինեն լիակատար հավասար։ Օրի նակ՝ հավասար իրավունքներ: Բոլոր մարդիկ՝ անկախ սեռից, ռասայից, ազգությունից, նյութական վիճակից, պետք է լինեն իրավահավասար: Մեկ այլ օրինակ է հնարավորությունների հավասարությունը: Բոլոր երկրներում կան բարձրակարգ դպրոցներ, համալսարաններ, որոնցում գործող ուսումնական վարձերը մատչելի չեն հասարակության զգալի խավերին: Բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է մտածի այդ խավերին այլ դպրոցներում ու համալսարաններում բարձրորակ կրթական ծառայություններ մատուցելու մասին:
Շատ կարևոր պահանջ է նաև սոցիալական հավասարությունը: Այն հասարակությունը, որտեղ մարդիկ չեն կարողանում լիարժեք զարգացնել իրենց ներուժն ազգային կամ ռասայական պատկանելության, սեռի, կրոնի պատճառով, չունի զարգացման որևէ հեռանկար: Որքան ավելի քիչ է բևեռացված հասարակությունը, որքան ավելի քիչ է տարբերությունը հարուստների և աղքատների միջև, այնքան ավելի առողջ
է հասարակությունը:
Ընթերցե՛ք ստորև բերվող պատմությունը և կատարեք հաջորդիվ տրվող առաջադրանքը
Կղզու սեփականատերը հնարավորություն տվեց նավաբեկությունից փրկված 13 մարդկանց ապրել իր կղզում:
Փրկվածներից էր Վիկտորը՝ իր հղի կնոջ և մանկահասակ երկու երե խաների հետ: Մյուսը 64-ամյա Արթուրն էր, որը մեծահարուստ էր և խմբի ամենածեր անդամը: Նա իր հետ ուներ զգալի ադամանդեղեն և ոսկյա զարդեր: Աննան, Լևոնը, Գևորգը և Արուսյակը երիտասարդներ են, որոնք առողջ են և ունեն տարատեսակ հմտություններ: Նախկինում նրանք վերանորոգել են բազմաթիվ կացարաններ: Մարիան իրավաբան է, դասավանդում է համալսարանում և ունի ֆիզիկական հաշմանդամություն: Նա շատ դանդաղ է քայլում՝ ոտքերի հետ կապված խնդրի պատճառով: Նրան ուղեկցում է իր օգնականը՝ Մարկը: Վերջապես խմբում է նաև նավի անձնակազմի անդամներից մեկը՝ իր ընկերուհու հետ: Նա նավաբեկության պահին կարողացել էր հափշտակել զգալի գումարներ և սննդի պաշարներ:
Կղզում կա մի խարխուլ տնակ, որը վերանորոգման կարիք ունի: Այն ունի մեկ սենյակ և կարող է տեղավորել 2-3 մարդ:
Առաջադրանք`
Ու՞մ պետք է հատկացվի տնակը: