Posted in Մայրենի

Ագռավն ու արծիվը

Մի անգամ արծիվը թռչում էր ժայռերի վրայով և հանկարծ գլուխը կպավ մեծ քարին և ընկավ։ Ագռավն այդ տեսնելով արագ վերցրեց արծվին, դրեց ծառի վրա ու ասաց․

-ինչքան վատ է, որ ժայռեր կան

-ի՞նչու,- հարցրեց արծիվը

-որովհետև թռչունները անընդհատ կպնում են ժայռերին ու սատկում

— երևի քեզ դուր չեն գալիս ժայռերը, բայց նրանք իմ տունն են ու հիմա ասում ես ավելի վատ բան քան իմ գլխացավը,- ասաց արծիվն ու թռավ։

 

Posted in Մայրենի

Վիրավորված առյուծն ու կրիան

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

մոտալուտ -պատրաստաբեր, սողեսող — սողալ, ներողամիտ — զիջող․

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչը փչել — սատկել

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Այս առակի գլխավոր հերոսները առյուծն ու կրիան են։ Առյուծը բնութագրվում և նկարգրվում է այսպես՝ անմեղ, խեղճ, նյարդային, վիրավոր, իսկ կրիան այսպես՝ գլուխ գովացող, մեծամիտ, ինքնահավան։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Այս բնաստեղծության իմաստը այն է, որ գլուխ գովացող մարդը կարող է իր մի խոսքով վիրավորել ինչ-որ մեկին։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Նապստակը և գայլը
Մի անգամ գայլը որսալուց տեսավ որսորդին, որը  կրակում էր եղնիկներին։ Գայլը գնաց որսրդի մոտ, որ նրան ուտի։ Երբ գայլը գալիս էր, որսորդը նրան տեսավ։ Վախից նա կրակեց գայլի թաթին։ Գայլը հազիվ հասավ մի   քարի մոտ և նստեց։ Անցնելիս մի նապաստակ տեսավ գայիլին ու հարցրեց։
  — Ի՞նչ է եղել բարեկա՛մ
—  Որսորդը իր զենքով կրակել է իմ թաթին
— Վայ բա իմ ու քո նման մեծ կենդանիներին ոնց կարող են կրակ՞ ել
— Չգիտեմ, բայց կարծես թե քեզ ճիշտ չես պահում։Դու մեծ կենդանի չես
— Բայց ես մեծ կենդանի եմ․մեկ րոպեում գազարը կուտեմ կվեջացնեմ։
— Դե լավ մնա “մեծ կենդանի”։ Ես գնացի
Ասաց գայլն ու գնաց։