Posted in Մայրենի

Հովհ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

Գրել կանաչով նշված բառերի հականիշները։

աղքատ-հարուստ

անգետ-խելացի

գոռում են-լռում են

ճշմարիտ-սուտ

Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։

Աչքդ լույս-բարեմաղթության բանաձև՝ ուրախալի առիթով

Աչքերը չորս բացել-շատ զգույշ՝ ուշադիր լինել, շրջահայաց լինել, զարմանալ

Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

Վարուցանք-վար, ցանք-արմատ

Թագավոր-թագ-արմատ, -ավոր-ածանց

Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։

Գյուղացիների բանավեճը խոսում էր նրա մասին, որ նրանք շատ ազնիվ են ու անկեղծ։

Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։

Իմ կարծիքով նա կարասի մեջ օձեր տեսավ, որովհետև նա ագահ էր, իսկ ագահին միշտ բաժին է ընկնում վատը։

Մաս 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ՝

Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

հողագործ-հող, գործ=արմատ

բացատրություն-բացատրել-արմատ, -ություն-ածանց

ազնվություն-ազնիվ-արմատ, -ություն-ածանց

հողատեր-հող, տեր=արմատ

Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։

հրաշք-հրաշագործ

ոսկի-ոսկեպատ

արդար-արդարախոս

տղա-տղայաբար

Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։

Նրանք ասում են, որ կարասով ոսկին պարգև է աղքատ հողագործներին, իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

Երբ գյուղացիները թագավորի առջև կռիվ են անում, իմաստուններն ասում են, որ նրանք պետք է կիսեն միմիանց մեջ և օգտագործեն ճիշտ։

Գյուղացիներն ունենում են աղջիկ և տղա, որոնք իրար են սիրահարվում և ամուսնանում։ Հարսանիքին հողատերը և հողագործը մի թանկարժեք նվեր են տալի՝ ոսկու կարասը։ Սիրահարներն էլ մինչև իրենց կյանքի վերջ, պահում ոսկու կարասը։ Մի օր էլ թագավորը իր պաշտոնից դուրս է գալիս և սիրահարներին դարձնում է թագավորական մարդիկ։

Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։

Հեքիաթը սովորեցնում է, որ չի կարելի լինել ստախոս։ 

Posted in Պատմություն

Հանդիպում քրդական համայքի ներկայացուցիչի հետ

Երկուշաբթի օրը կամ մարտի տասհինգին մեզ մոտ եկել է քրդական համայքի ներկայացուցիչ Լիանա Մխոյանի հետ։ Մենք շատ ջերմ դիմավորեցինք նրան և սկսեցինք քնարկել։ Լիանա Մխոյանը շատ լավ էր խսում հայերեն։ Նա պատասխանեց իմ բոլոր հարցերին օրինակ՝ հայաստանի դպրոցների դասացուցակը տարբերվում է նրանց դասացուցակից։ Ընկեր Լիանան պատասխանեց, որ ամեն մի երկիր կամ փոքրամասնություն որնոնց թույլ են տալիս ունենել իրենց լեզուն, նրանք ամպայման խոսում են կամ սովորում են Քրդերեն։