Posted in Պատմություն

Իմ ամառային ճանփորդություները

Այս  ամռանը ես շատ եմ ճամփորդել։ Ես գնացել եմ Եգիպտոս։ Եգիպտոսի եմ Հուրգադա  քաղաք։ ես առաջին անգամ էի Հուրգադայում։  Ես շատ ուրախ վերադարձա տուն, իսկ հիմա կպատմեմ Հուրգադայի մասին ։ 20դարի սկզբում Հուրգադան Կարմիր ծովի ափին մի փոքր գյուղ էր, որտեղ բնակվում էին բրիտանացի նավթափորներն ու տեղացի ձկնորսները։ Այնուհետև Եգիպտոսի Հանրապետության և Իսրայելի միջև Քեմփ-Դևիդյան համաձայնության ստորագրումից հետո այն սկսեց վերափոխվել ռազմական տարածքից հանգստյան վայր։Քաղաքը հայտնի է իր ջրային սպորտաձևերով, գիշերային կյանքով և տաք եղանակով։ Ցերեկային ջերմաստիճանը տարվա մեծ մասի մոտ 30 °C է (86 °F), իսկ հուլիսին և օգոստոսին ջերմաստիճանը կարող է հասնել ավելի քան 40 °C (104 °F): Հուրգադան եվրոպացիների համար հանգստի հայտնի վայր է, հատկապես ձմռանը, և ոմանք այնտեղ են անցկացնում Սուրբ Ծնունդն ու Նոր տարին։  Հանգստավայր է Կահիրեից, Դելտայից և Վերին Եգիպտոսից ժամանած եգիպտացի զբոսաշրջիկների, ինչպես նաև Եվրոպայից ժամանած  տուրիստների համար։ Հուրգադան ունի 248,000 բնակչություն ։  Երբ ես եկա հանգստից, ես գնացի ճամբար։ Այնտեղ  մենք գնացինք Հաղարծին։ Հղարծինում շատ հետաքրքիր էր։ Հաղարծինի վանական համալիրը գտնվում է Դիլիջանից 18կմ հեռավորության վրա։ Այն գտնվում է սաղարթախիտ անտառների մեջ, անմատչելի բարձունքի վրա։ Վանական համալիրի երկու կողմերում հոսում են Հաղարծին և Մեծ Աղբյուր գետակները։Հաղարծին անվան ծագումնաբանության հետ կապված մի գեղեցիկ առասպել կա։ Առասպելը պատմում է, որ երբ կատարել են վանքի օծման արարողությունը, այդ ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, և դրանով վանքը հայտնի է դարձել որպես խաղացող արծվի վանք։ «Հաղ» նշանակում է խաղ, «արծին»՝ արծիվ։ Առասպելն իր պատկերավորումն է գտել հենց գլխավոր եկեղեցու արևելյան պատին։ Պատի վրա պատկերված են երկու հոգևորականներ, ովքեր իրենց ձեռքին բռնած պահում են եկեղեցու մանրակերտը, իսկ վերևում ճախրող արծիվն է։ Ճամբարում ես գնացել եմ Սեվանավանք։ Սեվանավանքում շատ ցուրտ էր։ Կապուտաչյա գեղեցկուհի Սևանին իր յուրահատուկ փայլն ու հմայքն է հաղորդում միջնադարյան հայաստանի ճարտարապետական գոհարներից մեկը՝ Սևանավանքը։ Ասում են, որ վանքի առաջին երկու եկեղեցիները՝ Սբ․ Հարությունը և Սբ․ Կարապետը, որոնք այժն ավերված են, հիմնել է Գրիգոր Լուրսավորիչը։ Սևանավանքի հարավային պատին կա պահպանված մի արձանագրություն, ըստ որի վանքի հետագա ընդարձակունը 9-րդ դարում կատարվել է Բագարտունյաց իշխանական տան հիմնադիր՝ Աշոտ Ա Բագրատունու դուստր Մարիամի հովանավորությամբ։ Այսքան չի կշտացել իմ  ճամբարը։ Ախնաբաթ ատառամասում վորտեղ գտնվում է Աղավնավանքը մենք գնացել էինք քվեստ քաղալում։ Քվեստ քաղալու ժամանակ ջոկատավարները գողանում էին ամեն ջոկատի մի երեխաների։ Մեր  ջոկատից գողացան ինձ։ Իսկ հիմա կպատմեմ Աղավնավանքի մասին։ Աղավնավանքը  12 -13-րդ դարերի կիսավեր հայկական վանային համալիր է՝ ՀՀ Տավուշի մարզի համանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։ Հուշարձանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցների մնացորդներ, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինություններն են եղել։ Եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է։ Ավանդատների արևմտյան ճակատներին փորագրությունների հետքեր կան, որոնց տառաձևերը բնորոշ են 12 — 13-րդ դդ. վիմագրության արվեստին։  Այս քանով վերջացավ իմ ամառը։