Posted in Պատմություն

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք

Հայկական լեռնաշխարհ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայրենիք հասկացությունը

Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրեինքը։ Դա այն տարածքն է, որտեղ դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։ Ամենավաղ ժամանակներում մարդիկ ապրել են այն վայրերում, որտեղ եղել են կյանքի համար նպաստավոր պայմաններ։ Հետագայում նրանք տեղաշարժվել են այլ վայրեր և հետզհետե բնակեցրել երկրագնդի գրեթե ողջ տարածքը։

Կան ազգեր, որոնք ի սկզբանե ձևավորվելով մի որոշակի տարածքում, մշտապես մնացել են նույն տեղում։ Այնտեղ է անցել նրանց ամբողջ պատմական ուղին։ Այդպիսի հին ու բնիկ ազգերից են հայերը։ Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան՝ այն ընդգրկում  է ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Ահա թե ինչու է Հայկական լեռնաշխարհը համարվում հայերի բնօրրանը՝ հայրենիքը։  Հայրենիքը սրբացվել է և ժողովրդի հիշողության մեջ ամրագրվել առասպելներով, լեգենդներով ու հետաքրքիր պատմություններով։ Այդ հայրենի հողը՝ հայրենիքը պաշտպանելը դարձել է յուրաքանչյուր հայ մարդու սրբազան մարտքը և պատվավոր իրավունքը։

Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները

Հայերի հայրենիք Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես լեռնային տեղանք։  Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ, կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի։ Օտարները Հայստանը  կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսի արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրիմա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կետնրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։

Լեռները

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով։ Այն ծովի մակարդակից բարձր է 5165մ։ Իսկ Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925մ․ բարձրություն։ Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում՝ Արարատից անմիջապես արևմուտք, երկար ձգվում են միմյանց կպած, կարծես հայկական հինավուրց քոչարի պարը բռնած բազմաթիվ գագաթներ։ Այս պատճառով լեռների այդ շարքը՝ լեռանշղթան, ստացել Հայկական պար պատկերավոր անունը։

ՀՀ-ի տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Այն ունի 4096 մ․ բարձրություն։ Ըստ ավանդության՝ Արագածի գագաթին է հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կանթեղը։ Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են, սակայն կա մի գագաթ՝ Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է։ Մեր հայրենի տարածաշրջանը շարունարկում է մնալ ակտիվ երկրաշարժային գոտի։

Պատասխանել հարցերին

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը։”

Հայրենիքը այն տարծքն է, որտեղ մարդիկ բնակվում են, կերտում իրենց պատմությունը և ստեղծում մշակութային արժեքներ։
2․ Ո՞րն է հայերի հայրենիքը։

Հայերի հայրենիքը  Հայաստանն է կամ ամբողջական Հայական լեռնաշխարհը։
3․ Նկարագրեք Հայկական լեռնաշխարհի դիրքը և սահմանները։

Հայաստանը ունի անթիվ անհամար լեռնային տեղանքներ։ Նաև մեր հայրենիքում կան դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի։

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրիմա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կետնրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։
4․ Օտարները ինչպե՞ս են կոչել Հայաստանը։

Օտարները Հայաստանը կոչել են՝ Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։
5․ Ներկայացրեք Հայկական լեռնաշխարհի սահմանները և ցույց տվեք քարտեզի վրա։

Փորձեք նկարել Հայկական լեռնաշխարհի քարտեզը

Posted in Իմ ամառը, Մայրենի, Նախագծեր

Ուսումանական ամառ․ Նախագծի անփոփում

Այս ամառը  հետաքրքիր էր ինչպես ես պատկերացնում էի։ Հունիսը և հուլիսը մի փոքր ավելի հետաքրքիր էին քան օգոստոսը։ Ճիշտ է օգոստոսի ընթացքում ես գանացել էի ճանբար, իսկ դա իմ ամառվա ամենահետաքրքիր ժամանցն էր։

Ես ամռան ընթացքում կարդացել եմ Ռոալդ Դալի գրքերը և ռուսական գիրք <<Дядя Фёдор пёс и кот>>։

Ամեն տարի ամռանը իմ քույրը Վրաստանից գալիս է Հայաստան։ Այս իրադարձությունը նույնպես իմ սիրելներց է։ Մենք հարազատներով հավաքվում ենք իմ տատիկի տանը և զվարճանում։ Ամեն տարի մենք քույրիկներով  պատրաստում ենք խնջույք։

Ամեն ամառ մենք ընտանիքով և ընկերներով գնում ենք հանգստանալու։ Այս տարի գնացել ենք Եգիպտոս։ Ես չորրորդ անգամ էի Եգիպտոսում։ Ամեն առավոտ գնում եինք ծով լողանալու։ Այս անգամ գնացել էինք Հուրգադա քաղաքը։ Այդ քաղաաքը Եգիպտոսի ամենա հայտնի քաղաքներից է։ Այս հանգիստը շատ հետաքրքիր ու ուրախ անցավ։

Երբ մենք եկանք հանգստից մի շաբաթ հետո ես և իմ ընկերուհիները գնացինք ճամբար։ Ճամբարը շատ հավես անցավ։ Խաղերը և քվեստը ինձ ամենից շատ դուր եկան։ Նաև մենք ամեն երերկո վառում էինք խարույկ։ Իմ ջոկատը գրավեց երկրորդ տեղը ընդամենը երեք միավորի տարբերությամբ։

Ճամբարից հետ ես սպասում էի սեպտեմբերի միկին, որ հանդիպենք ընկերնեիս հետ։