Posted in Ռուսերեն

Упражнения по русскому языку

Հայերեն տարբերակը՝
1.Վանը 7 տարեկան է իսկ հայրիկ իրենից 35 տարով մեծ է։ Հարց քանի՞ տարեկան է հայրիկ:
Ռուսերեն տարբերակը՝
1. Вану 7 лет, а его отец на 35 лет старше его. Вопрос Сколько лет папе?

Հայերեն տարբերակ՝
2. 1 արկղում կար 20 կգ խնձոր , երկրորդ արկղում 2 անգամ ավել , իսկ երորդում այնքան որքան առաջին և երկրերդ արկղերում միասին: Քանի կգ խնձոր կա երրորդ արկղում:
Ռուսերեն տարբերակ՝
2. В одном ящике было 20 кг яблок, во втором ящике — в 2 раза больше, а в первом и втором ящиках вместе — столько же. Сколько кг яблок в третьем ящике?

Հայերեն տարբերակ՝
3.Էվելինան ուներ 24 հատ խնձոր իսկ Աշոտ բերել է 27 հատ խնձոր իսկ Անահիտ Էվելինաից վերցրեց 7 հատ խնձոր , Աշոտից վերցրեց 12 հատ հարց քանի հատ մնաց Էվելինաի և Աշոտ մոտ  և քանի հատ խնձոր ունի Անահիտ:
Ռուսերեն տարբերակ՝
3. У Эвелины было 24 яблока и Ашот принес 27 яблок и Анаит взяла у Эвелины 7 яблок, у Ашота взяла 12 яблок, сколько яблок было у Эвелины и Ашота и сколько яблок было у Анаит?

Հայերեն տարբերակ՝
4․Մի դասասենյակում կա
14 նստարան, իսկ երկրորդում 3-ով քիչ: Քանի՞ նստարան կա երկու դասասենյակներում միասին:
Ռուսերեն Տարբերակ՝
4․В одном классе 14 мест, во втором на 3 меньше. Сколько парт в двух классах вместе?

Հայերեն տարբերակ՝
5․Մեկ աշխատանքային օրում ,որը տևում է 8 ժամ,խառատը պատրաստել է 384 մանրակ։Գտեք մանրակների քանակի հարաբերությունը դրանք պատրաստելու ժամանակին։ ինչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։
Ռուսերեն տարբերակ՝
5․За один рабочий день, продолжающийся 8 часов, токарный станок изготовил 384 детали.Найдите отношение количества деталей ко времени их изготовления. что показывают эти отношения?

Հայերեն տարբերակ՝
6․Քառակուսի բոլոր կողմերն ունեն 6սմ։ Ինչպե՞ս գտնել քառակուսու պարագիծը։
Ռուսերեն տարբերակ՝
6․Все стороны квадрата равны 6 см. Как найти периметр квадрата?

Հայերեն տարբերակ՝
7․Ուղանկյան 2 կողմերն ունեն 3սմ, իսկ մյուս 2–ը 8սմ։ Ինչպե՞ս գտնել քառակուսու մակերեսը։
Ռուսերեն տարբերակ՝
7․2 стороны Уганкяна по 3 см, а остальные 2 по 8 см. Как найти площадь квадрата?

Posted in Մայրենի

Եղեգուհի Ղազարոս Աղայան (5-րդ հատված)

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։
Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։
Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ
չէր դիպած։
― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։
Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում
այս ամենը։ Թագավորի որդին ասաց.
― Ես պիտի տեսնեմ նրան։
Պառավն ասաց.
― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։
Տղան ասաց.
― Շատ լավ, բայց չուշացնես։
Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.
― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր
նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն
կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։
Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու
մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։
5
Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս
հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․
թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր
հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան
թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.
― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս
սատանայի երեսը տեսնել։
Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր
Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած
ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու
նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում
մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած
մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու
փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.
― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին
մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես
ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։
Աղջիկն ասաց.
― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր
աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։
― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։
Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու
մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.
― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս
վազան չոր ճյուղը դալարի։
Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.
«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան
ամուսնացնել՝ նա ասաց.
― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։
Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
Կաքավը պատասխանեց.
― Այդպե՛ս, տիրուհի։
Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։

1․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին և բնութագրի՛ր։
Եղեգնուհին-բարի, հոգատար, բարեսիրտ, գեղեցիկ, խելացի, կախարդական։
Արքայազն-խելացի, գեղեցիկ։
Բոշա-չար, եսասեր, անտանելի, տգեղ, անխելք։
Նազիրվեզիրներ-միամիտ։
Պառավ-ծեր, բարի։
Թագավոր-իմաստուն։
Թագուհի-գեղեցիկ։

2.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը:
Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ վերջում միևնույնն է բարին հաղթում է չարին։ Մեր տարբերակում Եղեգնուհին հաղթում է բոշային։