Posted in Բնագիտություն 6

Եվրասիայի աշխարհագրական դիրքը և ափագիծը

Եվրասիան հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ամենաերկարաձգված մայրցամաքն է:

Եվրասիա մայրցամաքը միաժամանակ գտնվում է երեք կիսագնդերում, քանի որ նրա ամբողջ տարածքը հյուսիսային կիսագնդում է, իսկ Գրինվիչի միջօրեականը անցնում է Եվրասիայի արևմտյան մասով: Այսպիսով, տարածքի մեծ մասը մնում է արևելյան կիսագնդում, իսկ փոքր մասը՝ արևմտյան:

Ընդ որում Եվրասիան միակ մայրցամաքն է, որը շրջապատված է բոլոր 4 օվկիանոսներով:

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, նրանց միջև տարված է պայմանական սահման:
Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում   է չորս  օվկիանոսներով,    հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Եվրասիա մայրցամաքում կա 80-ից  ավելի պետություն, որոնցից  ամենափոքր պետությունը` Վատիկանն է, իսկ ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:

Եվրոպա

Եվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այս

տեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:

Եվրոպայի հյուսիսում նշանավոր կղզիներն են, հրաբխային ծագման Իսլանդիան, որը լավաների հոսքի շնորհիվ պարբերաբար ընդարձակում է իր տարածքը: Այն Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից: Ֆրանսիայից հյուսիս գտնվում են Իռլանդիա և Մեծ Բրիտանիա կղզիները, որոնց միջև տարածվում է Իռլանդական ծովը: Մեծ Բրիտանիա կղզին մայրցամաքից բաժանվում է Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներով և ամբողջությամբ պատկանում է Մեծ Բրիտանիայի թագավորությանը, իսկ Իռլանդիա կղզու միայն հյուսիսային հատվածն է մտնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ։

Եվրասիայի ափագիծը բավական շատ է մասնատված ամբողջ երկայնքով, քանի որ մայրցամաքը անցել է ձևավորման երկարատև և բարդ գործընթաց, իսկ հյուսիսային ափերի ձևավորման գործում մեծ է եղել նաև սառցադաշտերի ազդեցությունը:

Ասիա
Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում:

Հարց

1․ Պատմիր Եվրասիա մայրցամաքի մասին։

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, նրանց միջև տարված է պայմանական սահման: Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում   է չորս  օվկիանոսներով,    հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով