Posted in Ճամփորթություն, Պատմություն

Ճամփորդություն դեպի Թեղենյանց վանք

Արշավ դեպի Թեղենյաց վանք - ONE WAY TOUR

Ճանապարհը դեպի Թեղենյանց վանք 

Մեր դպրոցից մինջև Թեղենյանց վանք 1 ժամ 5 րոպե է

Եղանակը

Տեղեկություն

Թեղենյաց վանք վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզում՝ Թեղենիս լեռան լանջի՝ թեղիներով շրջապատված բացատում: Այն տեղակայված է Բուժական գյուղից 3 կմ դեպի հյուսիս: Թեղենյաց վանքի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի 20-ականներին, որը կապված էր հայ իշխան Վահան Գողթնացու հետ, ով որոշ ժամանակ թաքնվում էր վանքում: Թեղենյաց վանքը միջնադարում հզոր վանական համալիր էր, որը կազմված էր Կաթողիկե եկեղեցուց, գրատուն-դպրատնից, երկու գավիթներից, սեղանատնից և մատուռներից: Վանական համալիրի գրեթե բոլոր շինությունները կառուցված են  կարմիր կամ մուգ տուֆ քարից:

Posted in Ճամփորթություն, Պատմություն, Տեղեկություն

Ճամփորդություն դեպի Արատես

Ճանապարհը

2ժ 45ր 156կմ

Եղանակը

 

Տեղեկութույուն

Արատես, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզումՀերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։
Արատեսում գտնվում են Սյունիքի Արատեսի վանքը (VII դար), Սուրբ Աստվածածին (X-XI դարեր), Սուրբ Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12 դար խաչքարեր։

Արատեսի վանք
Արատեսի վանք, հայկական վանք Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին:13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ: Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու«Մեկնություն ժողովողին» աշխատությունը: Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր:

Posted in Թումանյան, Ճամփորթություն

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Հինգշաբթի օրը ընկեր Գրետայի և ընկեր Արմինեի հետ միասին այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Թանգարանի աստիճանները 54  հատ են, որոնք խորհրդանշում Թումանյանի տարիքը։ Նա ապրել է   54 տարի։ Թանգարանում մենք տեսանք Դսեղ գյուղի 3d նկարը։ Երբ նայում էինք նկարը  լսվում էր Անուշ  պոեմի երգը։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց Թումանյանի Թիֆլիսի  տան կրկնօրինակը և Հովհաննես Թումանյանի 8․000 գրքերի սենյակը։ Վերջում մենք նաև խաղացինք առածների խաղ, որը ստեղծել էր Թումանյանը։ Խաղի արդյունքում մեր թիմը հաղթեց։ Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։

Նախագծի շրջանակներում դիտեցինք նաև նրա կյանքն ու գործունեությունը նկարագրող ֆիլմ։

Հովհաննես Թումանյան. 2D անիմացիոն ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Նախագծի շրջանակներում  ուսումնասիրեցինք  Հ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները: Կազմել ու լուծել ենք մաթեմատիկական խաչբառ, որի ծածկագիրը կամ պատասխանը Հ. Թումանյանի որևէ հեքիաթի վերնագիրն էր: Կազմել ու լուծել են նաև Հ. Թումանյանի հեքիաթների հիման վրա կազմված խնդիրներ:

Խաչբառ՝

Ողահայաց

  • Գտիր 8999 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

8999+1=9000=Ք

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։

1=Ա

  • Ո՞րն է 100 և 800 գումարը։

900=Ջ

Հորիզոնական

  • Տուփում կա 299 դեղին, 100 կարմիր և 30 կապույը գնդիկ։ Առանց նայելու   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ 3 տարբեր  գույնի գնդիկներից էլ  դուրս   կգա։

100+299+1=400=Ն

  • Ա
  • Հաշվիր (30+5×6 — 15 x 2) : 5:

6=Զ

  • Ո՞ր թիվն է   հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։

1=Ա

  • Բազմապատկիր 1000 և 5։

5000=Ր

Խնդիրներ՝

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

90:9×5=50սմ

2.  «Շունն ու կատուն »բալադում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի  մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:

40։4=10

10×3=30

30×2=60

3.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

2/6= 6/6 — 2/6 = 6-2 = 4/6 = 2/3

4.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։

3+1=4

100:4=25

25×3=75

5. «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

1-ին քայլ՝ Դատարկ դույլերով գնալ աղբյուր սկզբում լցնել միայն 5 լիտրանոցը

  1.  5 լիտրանոցը  ջուր լցնել 4 լիտրանոցի մեջ արդյուքում 5 լիտրանոցում կմնա  1 լիտր, իսկ 4 լիտրանոցը ամբողջությամբ կլցվի
  2. 4 լիտրանոցը դատարկել աղբյուրի մեջ
  3.  5 լիտրանոցում մնացաց 1 լիտրը դատարկել 4 լիտրանոցի մեջ արդյուքում 5 լիտրանոցը կդատարկվի, իսկ 4 լիտրանոցում կմնա 1 լիտր
  4.  5 լիտրանոցը կրկին լցնել ու դատարկել 4 լիտրանոցի մեջ, քանի որ 4 լիտրանոցում կմնա 2 լիտր

6.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խաչբառ, որի պատասխանը կլինի հենց այդ հեքիաթի վերնագիրը կամ հերոսները։

Իմ կազմած խաչբառը

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր։

<<Մի կաթիլ մեղր>> հեքիաթի հովիվը որոշեց գնալ խանութ, որ մեղր գնի։ Վաճառողը ուներ 5 տակառ մեղր։ Հովիվը վերցրեց 5  տակառի մեղրը։ Քանի՞ տակառ մնաց խանութում։

Posted in Ճամփորթություն, Պատմություն

Խոր Վիրապ

Եղանակ

Տեղեկություն

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Քրիստոնեության մուտքի մասին տեղեկություն

Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։ Հայերը եղան առաջինը, ովքեր ընդունեցին քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն մ.թ. 301թ.

Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։

Նոր կտակարանի Գործք գրքի համաձայն «Χριστιανοί» գոյականը (քրիստոնյաներ, Քրիստոսի հետևորդներ) առաջին անգամ օգտագործվել է Անտիոք քաղաքում I դարում (Գործք 12։1)։

Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ “հեթանոս” ազգերի շրջանում։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ Հայք, Սիրիա, Եթովպիա)), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ․)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։

Posted in Ճամփորթություն, Պատմություն

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Ճանապարհի երկարությունը

Եղանակը

Սևաբերդի մասին տեղեկություն

Սևաբերդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 53 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռների լանջին։

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է ԶովաշենԶառԳեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում[2]։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։

Գյուղը զուտ հայաբնակ է եղել մինչև 1604 թվականը։ Որոշ ժամանակ անց խանական իշխանությունների հովանավորությամբ հայաթափ գյուղատեղիում հաստատվել են թյուրքական ծագմամբ իսլամադավան խաշնարած ցեղեր։ Նախնիների մի մասը 19151918 թթ.-ին և 19221925 թթ.-ին գաղթել են ՄուշիՎանիԲասենի գավառների գյուղերից։ 1949 թ․ 29 ադրբեջանցի ընտանիք հեռացել են գյուղից։ Գյուղի բնակչությունը կազմված է հայերից և եզդիներից։ 1952 թվականին գյուղից 35 հայ ընտանիք տեղափոխվել է գյուղ Հաղթանակ, իսկ 11 ընտանիք տեղափոխվել է Սիլիկյան թաղամաս։ 2020 թ․ տվյալներով բնակչության թիվը կազմում է 220 մարդ։

 

 

Ես շատ եմ ցանկանում գնալ Սևաբերդ։😀😀😚😚😘😘🎀🎀🎆🎆🎆🎆🤍🤍🤍🤍🤍🤍💗💗

Posted in Ճամփորթություն, Պատմություն

Ճամփորդություն դեպի հին Աշտարակ

Երեկ  ես գնացել էի հին Աշտարակ։ Քանի որ ընկեր Էլինան Աշտարակից էր, մենք հեշտությամբ քայլեցինք նրա միջով։ Վարորդը կագնացրեց մեզ Սուրբ Սարգիս եկեղեցուց շատ քիչ հեռավորության վրա։ Երբ հասանք, մեզ պատմեցին <<Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր>> եկեղեցիների մասին լեգենդը։ Լենգենդում ասվում էր, որ լինում էին երեք քույրն էլ սիորում էին Սարգիսին, բայց երբ իմացան, որ երեքն էլ սիորւմ էին,  որոշեցին, որ փոքր քույրը պետք է ամուսնանա նրա հետ։ Հարասանիքին , փոքր քույրը հագավ սպիտակ շոր, իսկ մեծը և միջներկը հագան կարմիր և ծիրանագույն զգեստներ։ Հարսանիքի ժամանակ մեծ քույրերը որոշեցին գցել իրենց ձորից, որ իրենց փոքր քույրը երջանիկ լինի։ Երբ նրանք ընկան ձորը, փոքր քույրն էլ ընկավ և այտդես երեք քույրերը մահացան։

Երբ մենք մտանք Սուրբ Սարգսի եկեղեցի այնտեղի տեր հայրը մեզ պատմեց աստծու և եկեղեցու մասին։ Մենք իմացանք, որ չի կարելի տատու անել, պարդատիր է կիրակի օրը գնալ եկեղեցի, եկեղեցին մեր մայրն է, չի կարելի տեր հորը ասել տեր-տեր։ Մենք ուղևորվեցինք դեպի Կարմրավոր եկեղեցի։ Այնտեղ էլ նախաճաշեցինք։ Երբ հասնաք, բոլորը բացեցին իրենց լանչ բոքսերը և սկսեցին ուտել։ Մեր տրանսպորտի վարորդը հյուրասիրեց մեզ խաչապորիներով և գաթաներով։ Երբ վերջացրինք հաց ուտելը,  մտանք Կարմրավոր եկեղեցին։ Այնտեղ մենք երգեցինք  և աղոթեցինք։ Երբ դուրս եկանք, գնացինք Պերճ Պռոշյանի տուն -թանգարան։ Այնտեղ մենք տեսանք նրա գրված գրքերը, սպասքը, կահույքը, նկարները և Աշտարկում ծնված տարբեր հայտնի մարդկանց նկարները։ Իսկ դուք գիտե՞ք, որ Պռոշյանը և Աղայանը շատ մոտիկ ընկերներ էին։ Ինձ ամենից շատ դուր եկավ Պերճ Պռոշյանի գրված <<Սոսն ու Վարդիթեր>> վեպը։ Թանգարանում շատ գեղեցիկ էր։ Ես կուզեի այնտեղ գնալ տնեցիների հետ։ Երբ Էքսկուրսիան վերջացավ, մենք ուղևորվեցինք դեպի Ծիրանավոր եկեղեցի։ Այնտեղ մենք խաղացինք և նկարվեցինք։ Երբ դուրս եկանք եկեղեցուց, գնացինք Սպիտակավոր եկեղեցի։ Եկեղեցու մոտ մենք հաց կերանք, խաղացիքն, նայեցինք վերևից Քասախին  և ուղևորվեցինք տրասնպորտի մոտ։ Երբ հասանք տեղ, տրանսպորտը մեզ տարավ դպրոց և այդպիսով վերաջացվ այդ հրաշալի օրը։

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորթություն

Իրինա Ռադնիանի անվան գեղասահքի և հոքեյի դպրոց

Երեքշաբթի օրը մենք գնացել ենք <<Իրինա Ռադնիանի անվան գեղասահքի և հոքեյի դպրոց>>։ Այնտեղ շատ հավես էր։ Ես սովորեցի ավելի լավ էր։ Ես սովորեցի ավելի լավ սահել։ Անցաց տարի ես մեծ մասամբ պատերին կողքին, բայց ասյս տարի ես սոհում էի միայն կենտրոնում։ Ես տեսա ինչպես են մարզվում գեղասահքի խմբակ գնացող երեխաները։ Ինձ համար դա շատ գեղեցիկ էր։

Իրինա Ռոդնինա

Իրինա Ռոդնինա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Վաղ հասակում Իրինան տասնմեկ անգամ հիվանդացել է թոքաբորբով, և բժիշկները խորհուրդ տվեցին զբաղվել ֆիզիկական վարժություններով բացօթյա տարածքներում։ 1954 թվականին Իրինայի ծնողները առաջին անգամ նրան տարան Մոսկվայում գտնվող Պրյամիկովի անվան մանկական զբոսայգու սահադաշտ, այնուհետև Ժդանովի անվան զբոսայգի։ Իրինայի առաջին պատանեկան տարիքի մարզիչն է եղել Յակով Շմուշկինը[6]։ Մարզիչ Զինա Պոդգորնայան ծնողներին խորհուրդ տվեց Իրինային տանել Մարինա Ռոշա շրջանի Ձերժինսկու զբոսայգի[7] և մինչև 15 տարեկան նա հանդես է եկել միայնակ, 1962 թվականին նրան սկսում են մարզել չեխ Սոնյա Բալունովան և Բալուն Միլոսլավը[8]։

Posted in Ճամփորթություն, Պատմություն, Տեղեկություն

Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարան | Բարև Արմենիա Տուր

Բարև ձեզ։ Ես ունեմ շատ լավ նորություներ մենք գնում ենք Երևանի պատմության թանգարան։ Ու դրա համար մենք գտնում ենք տեղեկություն Երևանի պատմության թանգարանի մասին։

Իմ պատրաստաց տեքստը։

Երևանի պատմության թանգարան - Իրազեկ