Posted in Պատմություն

Ճամփորդություն դեպի մատենադարան

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է։Այն ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Մատենադարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որն ստանում էին ոչխարի կամ հորթի կաշվից:

Մատենադարանի ամենամեծ գիրքը «Մշո ճառընտիրն» է , իսկ փոքրը «Տոնացույց»-ը :

download (2) Այն գրվել է 1200-1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։

Մատենդրանի ամենփոքր մագաղաթը download (1)«Տոնացույց>> ն — է։

Այն կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է հայ եկեղեցում։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը 1774-ին տոնացույցի երկրորդ հատորում ամփոփել է յուրաքանչյուր տարվա համապատասխան փոփոխությունները, որոնց հիման վրա սկսել են ամենամյա օրացույցներ հրատարակվել Էջմիածնում, Կոստանդնուպոլսում և Երուսաղեմում։
Մատենադարանի շենքի ներքին հարթակում տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։ Քանդակախմբին կից պատին արձանագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով