Posted in Բնագիտություն 6

Ա՞ղբ, թե՞ թափոն․ ինչ է վերամշակվում Հայաստանում

Տղան մայրիկի հետ թափում է տեսակավորված աղբը։

Մեզնից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը․ահա թե ինչպես`

Ինչո՞ւ վերամշակել. ի՞նչ եմ շահում

2019-ին Հայաստանում 590,000 տոննա աղբ է թափվել, որից 310,000 տոննան՝ միայն Երևանում։ Հայաստանը թափոնների կառավարման խոշոր բարեփոխումներ է իրականացնում և քաղաքացիները կարող են օգնել երկրին հաջողել այս գործը, ինչու՞։

Որովհետև թափոնների պատշաճ կառավարումն ունի բազմաթիվ օգուտներ՝ տնտեսական (աշխատատեղերի ստեղծում, զբոսաշրջության վրա դրական ազդեցություն, ռեսուրսների արդյունավետ կառավարում), հանրային առողջապահական (առողջության ռիսկերի նվազում`հողի, ջրի և օդի աղտոտվածության նվազեցման միջոցով) և բնապահպանական (ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, վտանգավոր թափոնների աղտոտվածության նվազում) օգուտներ։

Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուսումնասիրության, տարեկան Հայաստանում արտադրվում է շուրջ 6,000 տոննա պլաստմասե վերամշակվող թափոն: Խնդրի աղբյուր լինելու փոխարեն, այն կարող է նաև դառնալ եկամտի և աշխատատեղերի աղբյուր: Թափոնների այդ ծավալը կարող է բերել 5-6 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ քաղաքապետարանների, ազգային արգելոցների և գործընկեր ընկերությունների համար ՝ յուրաքանչյուր 1,000 տոննա թափոնների համար ոլորտում ստեղծելով 10-15 աշխատատեղ:

Աղբատար մեքենան թափում է աղբը։

Ի՞նչ կարող եմ անել ԵՍ

Պատկերացնո՞ւմ եք, Երևանում ապրող քաղաքացին մեկ տարվա մեջ միջինը 300կգ, իսկ այլ մարզերում ապրող քաղաքացին միջինը 220կգ թափոն է առաջացնում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76 է, ապա մեկ մարդն իր կյանքի ընթացքում 19,760 կգ աղբ է առաջացնում։

Ապակու, թղթե և պլաստիկի աղբարկղեր։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

Որքան հրաշալի կլիներ, եթե յուրաքանչյուր մարդ նախ փորձեր ավելի քիչ աղբ առաջացնել՝ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը և կանխելով դրանց հետագա այրումը կամ տարիների վնասակար քայքայումը, իսկ կուտակած թափոնն (պլաստիկ, ապակի, թուղթ) էլ փորձեր վերաօգտագործել կամ տեսակավորեր և ուղարկեր այն վերամշակման։

Որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի տեսակավորման գործընթացը, 2021թ-ի մարտին Երևանի 135 հասցեներում ավելի քան 400 թափոնաման է տեղադրվել: Դեղինը թղթի համար է, մոխրագույնը՝ ապակու, իսկ կապույտը՝ պլաստիկի: Փորձնական ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանները: Հուսանք՝ նման հանրավորություն կընձեռվի նաև Հայաստանի մյուս քաղաքներում ապրող բնակիչներին։ Բայց նախ, եկեք տեսնենք՝ ի՞նչն է վերամշակվում Հայաստանում, և ինչը՝ ոչ։

Ի՞նչ է վերամաշկվում Հայաստանում

Թուղթստվարաթուղթ

Վերամշակվում են՝ Չեն վերամշակվում՝
  • սպիտակ թուղթ
  • ստվարաթուղթ, այդ թվում նաև՝ հավկիթի ստվարաթղթե տարաները և խմորեղենի տուփերը
  • գրքեր
  • ամսագրեր
  • տետրեր
  • կրաֆթ թուղթ, հիմնականում փաթեթավորման համար օգտագոծվող թղթերը և թղթե տոպրակները
  • ծխախոտի տուփեր՝ առաց ներիս փայլաթիթեղի (ֆոլգայի)
  • ՀԴՄ կտրոններ
  • բնական հյութի և կաթի տուփեր
  • լամինացված թուղթ
  • անձեռոցիկ
  • զուգարանի թուղթ

 

Կինը պլատիկե շիշը թափում է  հատուկ աղբարկղի մեջ։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

Պլաստիկ

Վերամշակվում են՝ Չեն վերամշակվում՝
  • ջրի և այլ ըմպելիքների շշեր
  • պոլիէթիլենային տոպրակներ
  • հիգիենայի պարագաների ամաններ
  • խաղալիքներ
  • կաթնամթերքի տարաներ, այդ թվում` թթվասերի և մածունի տարաները
  • մրգի պլաստիկե տարաները (թասերը)
  • PP, PET մակնշմամբ մեկանգամյա օգտագործման սպասք

 

  • ձայնասկավառակներ
  • իրեր, որոնց մեջ կան մետաղյա ու պլաստիկից մասեր
  • ռետինե ձեռնոցներ
  • ձավարեղենի և մակարոնեղենի փաթեթներ
  • հավկիթի պլաստիկե տուփերը
  • ջրի պլաստիկե բաժակները
  • սննդի փաթեթավորման պլաստիկե պարագաները
  • յոգուրտի գրեթե բոլոր տարաները
  • բժշկական դիմակներ
  • PS մակնշմամբ մեկանգամյա օգտագործման սպասք
Սեղանին դրված են ապակյա բաժակներ։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan

Ապակի

Վերամշակվում են՝ Չեն վերամշակվում՝
  • բոլոր տեսակի և գույնի ապակե տարաներ
  • շշեր
  • պատուհանի ապակիներ
  • կերամիկական սպասք
  • մեքենայի ապակիներ
  • էկրաններ (հեռուստացույցի, համակարգչի)
  • լամպեր

 

Ինչպե՞ս ճիշտ տեսակավորեմ թափոնները

 

Լվանալ կեղտոտ տարաները՝ նախքան վերամշակման ուղարկելը։
Ճզմել պլաստիկե իրերը՝ նախքան վերամշակման ուղարկելը։
Հավաքել պլաստմասսե իրերը մեկ մեծ տոպրակի մեջ՝ նախքան վերամշակման ուղարկելը։
  • տարածք խնայելու համար ծալել ստվարաթղթե արկղերը,
  • տարածք խնայելու համար հանել պլաստիկե շշերի կափարիչները և սեղմել շշերը,
  • պլաստիկ իրերի վրայից հանել մետաղյա և թղթե շերտերը,
  • սննդամթերքի կեղտոտ ամանները լվանալ,
  • շշերի մեջ պոլիէթիլենային տոպրակներ չմտցնել,
  • տարաների մեջ հեղուկ չթողնել,
  • ապակե տարաների վրայից հանել կափարիչները, մետաղյա մասերը, պիտակները,
  • ապակին նետել առանց պոլիէթիլենային տոպրակի, մաքուր և չոր վիճակում:

Վերամշակող ընկերություններն էլ թափոնները կընդունեն, կմանրացնեն, կմշակեն և կստանան պատրաստի արտադրանք, օրինակ՝ դույլ, ծաղկաման, հագուստի կախիչ, թղթե սրբիչներ, զուգարանի թուղթ, ապակե շշեր և այլ օգտակար իրեր։

Պլաստմասե իրերը առանձնացվում են և ուղարկվում մեքենայի մեջ։
Վերամշակվող պլաստամսը աղվում է և վերածվում երկրորդային հումքի։
Վերամշկման արդյունքում ստացվել է հագուստի կախիչ։

Մեզնից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը:

Եկե՛ք սկսենք վերաօգտագործել կամ տեսակավորել թափոնները, ինչպես նաև պահանջել, որպեսզի ձեր համայնքում նույնպես հասանելի լինի այս հրաշալի հնարավորությունը:

Posted in Բնագիտություն 6

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:
Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝  պլաստմասսաները:
Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը: Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են:

 

Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը:

01-11-w663.png78.png++

 Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:

1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»: Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:
«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր են բույսերի վնասատուների դեմ պայքարելու նպատակով օգտագործվող թունավոր նյութերը՝ թունաքիմիկատները:
Բնության պահպանությունը բոլորիս սուրբ պարտքն է, և մենք՝ մեծ թե փոքր, պարտավոր ենք խնայողաբար օգտագործել բնությունը, անաղարտ պահել այն:

Հարցեր

1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Այրման արդյունքում առաջանում են տարբեր վտանգավոր գազեր՝ ածխաթթու գազ, շմոլ գազ, որոնք կարող են նպաստել մթնոլորտի ջերմուցային էֆեկտին։

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
Թթվային անձրևների առաջացման պատճառներն են տարատեսակ գործարաների աշխատանքը, որի արդյունքում մթնոլորտ է արտանետվում ծծմբային և ազոտաին միացություններ։

3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ:

Ա՞ղբ, թե՞ թափոն․ ինչ է վերամշակվում Հայաստանում

4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:
Վայրի կենդանիների, թռչունների և ձկների համար ստեղծվում են հատուկ արգելոցներ, որոնք գտնվում են պետական պահպանության ներքո։ Հողի և ջրի պահպանման համար բոլոր հանքերն  ունեն իրենց առանձին ջրամբարները, գոյություն ունի աղբի տեսակավորման և վերամշակման գործընթած, որը զերծ է պահում հողը աղոտվելուց։

Posted in Մաթեմատիկա ա․ բ․

Մաթեմատատիկա ա․բ․ 19․10․2023

1. Երկու հաջորդական կենտ թվերի արտադրյալը 143 է: Գտեք այդ թվերի գումարը:

11 և 13

11+13=24

Պատ․՝ 24

2. Գտեք այն երկնիշ թիվը, որը 5 անգամ մեծ է  իր միավորների կարգում գրված թվանշանից։

Պատ․՝ 25

3. Անին հաշվեց 1-ից 12 զույգ թվերի գումարը, իսկ Բաբկենը հաշվեց 5-ից 13 կենտ թվերի գումարը։ Ու՞մ մոտ ավելի մեծ արդյունք ստացվեց։

Անիի մոտ ստացվել է 78 թիվը, իսկ Բաբկենի՝ 81։

Պատ․՝ Բաբկեն

4. Մարին ուներ 12 հավ։ Հավերի կեսը ամեն օր մեկ ձու էր ածում, իսկ մյուս կեսը ամեն երկրորդ օրն էր մեկ ձու ածում։ Չորս շաբաթում բոլոր հավերը միասին քանի՞ ձու կածեն։

6•7=42

42•4=168

168:2=84

168+84=252

Պատ․՝ 252 ձու

5. Գրատախտակին գրված տասանիշ 2456087130 թվից ձախից հաշված ջնջեցին կենտ համարի կարգերում գրված թվանշանները։ Այնուհետև ստացած հնագնիշ թվի համար նույն գործողությունը կրկնեցին։  Եվս մեկ անգամ այդ գործողությունը կատարելուց հետո գրատախտակին մնաց միանիշ թիվ։ Գտե՛ք այդ թիվը:

Մենք պետք է հիմա հանենք կենտ հաամրի կարգերում գրված թվանշանները։

Վերջում մնում է 1 միանիշ թիվը։

Պատ․՝ 1

6. Տասներկու հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 բնակիչ։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը երկուսով շատ է նախորդ հարկի բնակիչների թվից։ Այդ շենքը քանի՞ բնակիչ ունի։

2+4+6+8+10+12+16+18+20+22+24=156

Պատ․՝ 156 բնակիչ

7. Աննան մի թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հետո հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի, ստացավ 9։ Ի՞նչ թիվ էր մտապահել Աննան։

9×2:3+4-2=18:3=6

6+4=10

10-2=8

Պատ․՝ 8

8. Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ կամ լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 15 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 10 րոպեում: Որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե միաժամանակ բացեն բոլոր դռները:

Պատ․՝ 6 րոպե

9. Դահլիճում կա այնքան շարք, որքան աթոռ կա յուրաքնչյուր շարքում։ Քանի՞ շարք կա դահլիճում, եթե աթոռների ընդհանուր թիվը 400 է։
400=20•20
Պատ․՝ 20 շարք, 20 աթոռ
10. «Պիցցա» ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է․«Գնեք մեկ մեծ պիցցա 12 դոլարով և ստացեք երկրորդը կես գնով»: Օգտվելով առաջարկից որքա՞ն գումար պետք է վճարի հաճախորդը 5 մեծ պիցցա գնելու համար։
12×5+6×5=60+30=90
Պատ․՝ 90 դոլար
Posted in Արևմտահայերեն, Մայրենի

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Արևմտահայերեն


Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։

Արևելահայերեն

Մի օր տղան զայրանում է ծեր հոր վրա, նրան դնում է ուսին, տանում է անտառ, այնտեղ թողնում և վերադառնում տուն։ Տարիներ հետո ամուսնանում է, որդի է ունենում, նրան խնամում և մեծացնում է։ Սակայն, այս տղան էլ իր հոր պես անշնորհակալ է դուրս գալիս։ Մի օր, երբ նրա սիրտը նեղվում է, հորը դնում է ուսին և բարձրանում սարը։

— Տղա՛ս, ինձ այստեղ թող և հետ գնա,- ասում է հայրը։

— Իսկ ինչո՞ւ հենց այստեղ,- հարցնում է տղան։

— Ես իմ հորը մինչև այս ծառն եմ բերել,- պատասխանում է հայրը՝ հոգոց հանելով։

Իմ կարծիքը
Ինձ համար այս առակ շատ տխուր էր։
Այս առակի իմաստը
Այս առակի իմաստը նրանում է, որ մի բան անելուց առաջ պետք է մտածել։