Posted in Բնագիտություն 6

Օքսիդներ

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներեն: Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են, իսկ ոչմետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ (ֆոսֆորի օքսիդ), հեղուկ (ջուր) և գազային (ածխաթթու գազ) վիճակներում:

Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև որոշ բարդ նյութեր թթվածնով օքսիդացնելիս: Օրինակ՝ մոմը բարդ նյութ է, որն այրելիս ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր և ածխածնի օքսիդ:
Մեր շրջապատում առկա են բազմաթիվ օքսիդներ՝ ջրածնի օքսիդ՝ ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն:
Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ:
Կան օքսիդներ, որոնք թունավոր են, օրինակ՝ ազոտի օքսիդը, ծծմբի օքսիդը, շմոլ գազը:

Հարցեր

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
    Օքսիդներն երկտարր միցություններ, որոնք բաղկացած են որև է տարրի և թթվածնի ատոմներից։
  2. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
    Օքսիդմացման ռեակցաիա է կոչվում այն քիմյական ռեակցիան  երբ թթվածնի և այլ նյութերը խառնվում են իրար։
  3. Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները։
    Օխսիդները կարող են լինել՝ հեղուկ(ջուր), պինդ(երկաթի օքսիդ) և գազային(ածխաթթու գազ) նրանք կիրառվում են գրեթե բոլոր ոլորտներում։
  4. Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:
    Օքսիդները օգտագործվում է տարբեր ոլորտներում օրինակ՝ ջրու, որը ջրածնի օքսիդն է կիրառվում է գրեթե ամենուր, սիլիցիումի օխսիդը (ավազ) մեծ կիրառություն ունի շինարարական ոլորտում, ազոտի օքսիդը չնայած, որ կարող է լինել թունավոր օգտագործվում է բժշկության մեջ, ջրածնի պերօքսիդը (H2,O2) ևս օգտագործվում է բժշկության մեջ։
Posted in Մաթեատիկա

ՄԱՍՇՏԱԲ

Դասարանական աշխատանք՝

204․ Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10․000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 9/5 սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։

9/5 · 10․000․000 = 18.000.000 սմ

18.000.000 : 100.000 = 180 սմ

205․ Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`
ա) 3 սմ-ի, գ) 10 սմ-ի, ե) 41/5 սմ-ի, է) 72/5 սմ-ի,

ա) 5000 · 3 = 15000 սմ

գ) 5000 · 10 = 50000 սմ

ե)  41/5 · 5000 = 41/1 · 1000 = 41.000

է) 72/5 · 5000 = 72/1 · 1000 = 72.000

208․ Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածին տեղանքում համապատասխանում է մի հատված, որի երկարությունը հավասար է`
ա) 8 կմ-ի, գ) 120 կմ-ի, ե) 1840 կմ-ի, է) 1600 կմ-ի,

ա) 8 : 8.000.000 = 1 : 1.000.000

գ) 8 : 12.000.000 =  1 : 1.500.000

ե) 8 : 184.000.000 = 1 : 23.000.000

է) 8 : 160.000.000 = 1 : 2.000.000 

Տնային աշխատանք՝

209․Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 5000000 է։

1072 = 107.200.000

107.200.000 : 5.000.000 = 21.44

205․ Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

բ) 1/2 սմ-ի, դ) 3/2 սմ-ի, զ) 39/10 սմ-ի, ը) 1/5 սմ-ի։

բ) 1/2 · 5000 = 1/1 · 2500 = 2500 սմ

դ) 3/2 · 5000 = 3/1 · 2500 = 7500 սմ

զ) 39/10 · 5000 = 39/ 1 · 500 = 15500 սմ

ը) 1/5 · 5000 = 1/1 · 1000 = 1000 սմ

208․ Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածին տեղանքում համապատասխանում է մի հատված, որի երկարությունը հավասար է`

բ) 2 կմ-ի, դ) 124 կմ-ի, զ) 1400 կմ-ի, ը) 2400 կմ-ի։

բ) 8 : 200.000 = 1 ։ 25.000 

դ) 8 ։ 12․400․000 = 1 : 1.550.000

զ) 8 ։ 140.000.000 = 1 : 17.500.000

ը) 8 ։ 240.000.000 = 1 : 30.000.000

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

2. Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում: Որսորդ

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից: Վարագույր

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով: Մոծակ

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով: Վարսավիր

ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար: Զանգակ

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

Ամռանը իմ ծննդյան տարեդարձին ես իմ մայրիկից և հայրիկից ընծա ստացա։ Շատ թանկ էր երևում։ Երբ բացեցի և տեսա մեջը թմբուկ։ Ես շատ ուրախացա, քանի որ ես վաղուց էի թմբուկ ուզում։ Ես արդեն նվագել գիտեի և իմ ծննդյան օրն առաջին անգամ նվագեցի։

Երբ ես դարձա պատանի, ես հասկացա, որ պիտի առաջ գնամ և թմբուկահար դառնամ։ Ես պետք է ուղևորվել այնպիսի տեղ, որտեղ մարդ չկա և ես կարող եմ հանգիտ նվագել և դրա մասին գիրք գրել։ Ես մտածեցի, որ բերդը լավ տեղ կլինի։ Ես ուղևորվեցի բերդ։ Բերդ գնալու համար պետք էր տոմս գնեի, իսկ տոմսարկղի մոտ հերթը շատ երկար էր։

Մարդիկ թմրած էին, ես նույպես։ Երբ հասավ իմ հերթը, ես գնեցի տոմսը և ուղևորվեցի դեպի բերդ։

Այնտեղ ես հիշեցի այն օրը, երբ ես ստացա թմբուկը և դրա մասին գիրք գերցի։ Դրանից հետո ես սկսեցի նվագել թմբուկս և կեռաս ուտել թիթեռներին նայելով։

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Նրանք պատասխանում են ինչպիս՞ի հարցին։ Նրանք ածական են։

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդ2իկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

8.  Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր. հայր, տատիկ, պապիկ:

Փոքրիկ քույր, մեծ եղբայր, բարի մայրիկ,   հայրիկ, աշխատասեր տատիկ, ծեր պապիկ։

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:

գիրք — առհասարակ՝ փոքր ի շատե ընդարձակ ծավալով գրվածք՝ երկ

դիմակ — ստվարաթղթից կամ այլ նյութերից շինած մարդու կամ կենդանու դիմապատկեր, որ մարդիկ դնում են իրենց երեսին:

դերասան — թատերական ներկայացումների պրոֆեսիոնալ դերակատար:

ընկույզ —  ընկուզենու պտուղը՝ կարծր փայտանման պտղապատյանով

ժպիտ — դեմքի մկանների շարժում, որը ցույց է տալիս ծիծաղելու տրամադրություն կամ արտահայտում է ողջույնի՝ գոհունակության՝ հաճելիության ևն զգացմունք, թեթևակի անձայն ծիծաղ:

երեխա — նորածին աղջիկ կամ տղա

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

Ա խմբում բառերը գոյական են։

Բ խմբում բառերը բայ են։