Posted in Բնագիտություն 6

Աղեր, կիրառումը, բաղադրությունը

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։

Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։

Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:

 

Օրինակ՝

Նատրիումի սուլֆատ` Na2SO4, կալցիումի սուլֆատ` CaSO4, պղնձի սուլֆատ` CuSO4:

Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:

Կալիումի նիտրատ՝ KNO3, նատրիումի նիտրատ՝ NaNO3, արծաթի նիտրատ՝ AgNO3:

Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:

Օրինակ՝

Նատրիումի քլորիդ (NaCl) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` (AgCl):

Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող (NaCl), NaNO3 և վատ լուծվող (AgCl), CaCO3:

world-gourmet-sea-salt-sampler-6.jpg

Աղերի կիրառումը

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ:

Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան:

Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:

bicarbonato.jpg

Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:

Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

dz280114_skulpturi_ot_hartia_x264-104621-810x0.jpg

Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

Օրինակ՝ նատրիումական, կալիումական սելիտրաները պարարտանյութեր են: Իսկ պղնձի սուլֆատը՝ CuSO4-ը, թունաքիմիկատ:

Картинка-1.-min-2-5.jpg

Անօրգանական բարդ նյութերը մեր շրջապատում

Նյութերը լինում  են պարզ և բարդ: Պարզ նյութերը բաղկացած են մեկ տարրից, իսկ բարդերը՝ մեկից ավելի տարրերից:

Անօրգանական բարդ նյութերն այն նյութերն են, որոնց կազմի մեջ չի մտնում ածխածին, բացի կարբիդներից, ցիանիդներից, կարբոնատներից, ածխածնի օքսիդից:

Անօրգանական բարդ նյութեր են որոշ օքսիդները, հիմքերը, թթուները, աղերը:

Հարցեր՝

1.Արդյո՞ք աղերը բարդ նյութեր են:
Այո, նրանք կազմված են մետաղի ատոմներից և թթվային մնացորտներից։

2.Թվարկե՛ք կենցաղում օգտագործվող մի քանի աղեր:
Կնենցաղում աղերը ունեն լայն կիռառում դրանցից են՝ կերակրի աղը, նատրիումի կարբոնատը և գիպսը։

3.Ո՞ր աղերն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ:
Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են՝ նատրիումական, կալիումական սելիտրաները , որոնք պարարտանյութեր են և պղնձի սուլֆատը, որ թունաքիմիկատ է:

Posted in Առողջագիտություն

Մարդաչափություն

Ինչպես հաշվել մարդու քաշի և հասակի կատարյալ հարաբերակցությունը (սանդղակներ) - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Այսօր՝ 11․10․2023 թվականին Մայր դպրոցի բուժկետում չափեցի քաշս ու հասակս․ քաշս՝ 34 կգ, հասակս՝ 141 սմ։ 2022 թվականին քաշս՝ 39 կգ, հասակս՝ 139սմ։  Ես ավելացել եմ  հասակս ՝ 2սմ, իսկ քաշս՝ 5 կգ։ Իմ անձնական բժշկական չափից դուրս բերեցի անցած տարվա չափումը։

Իսկ հիմա ես կպատմեմ, թե իրենից ինչ է ներկայացնում հասակը և քաշը։
Քաշ

Մարմնի նորմալ քաշի պահպանումը նույնպես շատ կարևոր է ձեր առողջության համար։ Մենք եռանդուն ենք, աշխատունակ, լավ ենք զգում մեզ, հաճույք ենք ստանում կյանքից, եթե մեր մարմնի քաշը նորմայի սահմաններում է։ Մարմնի քաշի ավելացումն ու նվազեցումը կախված են ընդունվող սննդի կալորիականության և մարդու մարմնի կողմից ծախսվող էներգիայի հարաբերությունից։

Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են շատ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, լեղապարկի հիվանդությունների զարգացմանը։ Մյուս կողմից, նորմայից ցածր բաշը նույնպես ցանկալի չէ։ Դա կարող է որևէ հիվանդության կամ թերսնման նշան լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։

Հասակ
ՄԱՐԴՈՒ ՀԱՍԱԿԸ, ամբողջ օրգանիզմի կամ առանձին հյուսվածքների ու օրգանների չափերի ավելացումը, ավելի նեղ իմաստով՝ մարդու մարմնի երկարությունը: Աճումը (զարգացումը) առավել բնորոշ է երիտասարդ օրգանիզմներին, սակայն մարմնի չափերի ոչ բոլոր ավելացումներն են համարվում աճում: Օրինակ՝ ճարպերի կուտակումն առաջացնում է մարմնի չափերի ավելացում, սակայն օրգանիզմի աճ չէ: Հասակի չափանիշներ են մարդու հասակը (բարձրությունը), քաշը, մարմնի տարբեր մասերի երկարությունը:

Posted in Մայրենի

Դոնալդ Բիսեթ Ռնգեղջյուրն ու բարի փերին

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ բոլոր հայրիկները դեռեւս փոքրիկ տղաներ էին, աշխարհում Սեմ անունով մի ռնգեղջյուր էր ապրում։

Սեմը չափից դուրս հաստլիկ էր, բայց դա նրան չէր վշտացնում։ Ընդհակառակը, իրեն չափազանց երջանիկ էր զգում ու ամեն երեկո քնելուց առաջ երգում էր․


Ռընգ֊ռընգ֊ռընգեղջյուր,
Խժռում ես դու ամենուր,
Չես մտածում այն մասին,
Որ վնաս է փորիկին։

Հետո ուտում էր հարյուր հատ շոկոլադով թխվածք, վրան մի բաժակ էլ կաթ էր խմում ու քնում։

Բայց գիշերները երազ էր տեսնում եւ ամեն անգամ միեւնույն երազը։ Նա երազում տեսնում էր, որ մեկն իրեն խուտուտ է տալիս։ Սկզբում թեթեւակի, հետո ավելի ուժեղ, եւ վերջում այնպես, որ խեղճը չէր դիմանում։ Դրա հետեւանքով Սեմն անհանգիստ գալարվում էր քնի մեջ ու ամեն գիշեր ցած ընկնում մահճակալից։

Եվ քանի որ նա շատ մեծ էր ու հաստլիկ, ուստի անկողնուց ընկնում էր աղմուկով՝ թըրըմփ։ Բոլոր հարեւանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա շատ աղմկահար ու անհանգիստ ռնգեղջյուր է։

Խեղճ Սեմը չգիտեր, թե ինչ անի։ Ու մի անգամ նա գնաց ծեր կաղնու փչակում ապրող իմաստուն բուի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Բուի անունը Ջուդի էր․ նա կարողանում էր կարդալ, գրել ու հաշվել, իսկ ուրբաթ օրերն էլ մաքրում էր ճանկերը։

Սեմը Ջուդիին պատմեց, որ ամեն գիշեր ընկնելով մահճակալից, արթնացնում է իր հարեւաններին, եւ նրանք էլ բողոքում են․ իսկ թե ինչ պետք է անել քնի մեջ չգալարվելու համար՝ չգիտե։ Միգուցե Ջուդին խորհո՞ւրդ կտա։

— Գիտեմ, գիտեմ,— ասաց Ջուդին,— բարի փերիին խնդրիր, նա քեզ կօգնի։

— Փերիի՞ն… Լավ, կխնդրեմ,— համաձայնեց Սեմը։

Եվ յուրովի ասաց՝ «փերի», «փերի», հետո մի անգամ էլ՝ «փերի»։ Հենց որ նա երրորդ անգամ էլ «փերի» ասաց, խոտերը շրշացին ու հայտնվեց հրանունկի պես անուշիկ փերին։ Նրա աջ ձեռքին արծաթյա մի ձողիկ կար։

Մինչեւ Սեմը պատմում էր իր ձախորդության մասին, փերին շոյում էր նրա քիթը։ Սեմը ամեն ինչ պատմեց նրան․ ինչպես է պառկում անկողնում, ինչպես է հարյուր հատ շոկոլադով թխվածք ուտում, եւ վրան էլ մի բաժակ կաթ խմում ու քնում։ Եվ ինչպես է երազում տեսնում, թե մեկը խուտուտ է տալիս, որի հետեւանքով քնի մեջ գալարվում է, ընկնում մահճակալից, եւ հարեւաններն էլ բողոքում են։

— Ա՜հ, ինչ հիմար ռնգեղջյուր ես,— ասաց փերին։— Այդ ո՞վ է անկողնում շոկոլադով թխվածք ուտում։ Իսկ փշրանքների մասին մոռացե՞լ ես։ Իհարկե, խուտուտ կտան։ Եվ զարմանալի չէ, որ ընկնում ես մահճակալից։

— Բայց ի՞նչ անեմ,— հարցրեց Սեմը։— Եթե հրաժարվեմ կուշտ ընթրիքից՝ կնիհարեմ։

— Ես կօգնեմ քեզ,— ասաց փերին։— Փակիր աչքերդ ու մի նայիր։

Սեմը աչքերը փակեց, իսկ փերին Ջուդիի վրա թափահարեց արծաթե ձողիկն ու նրան դեղձանիկ դարձրեց։

— Այդ ի՞նչ արեցիք,— զարմացավ Ջուդին։

— Մի զայրացիր,— ասաց փերին,— դու հիմա կկարողանաս կտցահարել շոկոլադի փշրանքները։

— Այդ ուրիշ խնդիր է,— համաձայնեց Ջուդին։— Եթե շատ եք ուզում, դեղձանիկ կլինեմ։

Նա ուղղեց իր դեղին փետուրները ու երգեց․


Մոծակներ ու մժղուկներ,
Մոծակներ ու մժղուկներ,
Փիղը թխվածք է սիրում,
Դեղձանկը՝ փշրանքներ։

Սեմը աչքերը բացեց։

— Կեր իմ փշրանքները, թող անուշ լինի,— ուրախացավ նա։— Այո… Հենց այդ փշրանքներն էլ խանգարում էին, որ քնեմ։ Շնորհակալություն, բարի փերի, շատ շնորհակալություն։ Հիմա արդեն խուտուտ չեմ գա, չեմ գալարվի քնած ժամանակ ու մահճակալից էլ չեմ ընկնի։ Հու֊ռա…

— Ցտեսություն,— ասաց բարի փերին։

Նա համբուրեց Ջուդիին ու Սեմին, հետո թափահարելով ձողիկը, անհետացավ։

Իսկ Ջուդին ու Սեմը տուն վերադարձան։ Այդ օրից բոլոր ձախորդությունները վերացան։ Սեմն այլեւս ոչ մի երազ չէր տեսնում, քնի մեջ այլեւս չէր գալարվում ու մահճակալից էլ չէր ընկնում։ Բոլոր հարեւանները նրան հիմա համարում էին հիանալի ռնգեղջյուր եւ ասում էին, որ նրա բախտը բանել է, որովհետեւ հավատարիմ բարեկամ ունի, որը կտցում է բոլոր փշրանքները։

Երբեմն, վաղ առավոտյան, Սեմը գնում էր գետափ ու այսպիսի երգ երգում․


Մոծակներ ու մժղուկներ,
Մոծակներ ու մժղուկներ,
Մեր դեղձանիկ Ջուդին
Շատ է սիրում փշրանքներ։
Ու ես էլ հիմա,—
Հու֊ռա… Հու֊ռա,—
Չեմ գալարվում անհույս
Ու քնում եմ մինչեւ լույս
Կեցցե, կեցցե Ջուդին,
Եվ թող կեցցեմ ես։

Առաջադրանքներ՝

Պատմվածքի վերաբերյալ ինքդ հորինի’ր 5 հարց։

1. Դորս գրիր անծանոթ բառերը։
2․ Գրիր տրված բառերի հոմանիշները՝ գեր, բարի, չքնաղ, իմասնտուն։
3․Ինչն էր Սեմի վատ քնելու պատճառը։
4․Ին՞ու է Սեմը մոտեցել Ջուդիին։
5․ Գրիր քո կարծիքը պատմվածքի մասին։