Posted in Մաթեատիկա

Իմ օրվա գրաֆիկը շրջանաձև դիագրամի տեսքով

Cute hand drawn clipart set of chart, diagram, flipchart. Infographic business element for presentations, statistic, reports. Vector illustration isolated o background with hand drawn doodle outline. 26767854 Vector Art at Vecteezy

Իմ օրվա գրաֆիկը շրջանաձև դիագրամի տեսքով
Հաշվարկ

Վեր կաց՝ 60ր = 1ժ ՝ 1/24 · 100 = 4,2% = 4%
Գնալ դպրոց՝ 10ր = 10/60 = 1/6ժ ` 1/6 : 24 · 100 = 0,7% = 1%
Ընդանուր պարապունք՝ 20ր = 20/60` 1/3 : 24 · 100 = 1,4% = 1%
Օրվա դասեր՝ 225ր՝ 225/60  15/4ժ` 15/4 : 24 · 100 = 16%
Ընդմիջում՝ 35 ր՝ 35/60 = 7/12ժ` 7/12 : 24 · 100 = 2,4% = 2%
Վերադարձ տուն՝ 10ր = 10/60 = 1/6ժ ` 1/6 : 24 · 100 = 0,7% = 1%
Ճաշել՝ 10ր = 10/60 = 1/6ժ ` 1/6 : 24 · 100 = 0,7% = 1%
Տնային աշխատանքի կատարում՝ 240ր = 240/60 = 4ժ = 4/24 : 24 · 100 = 17%
Գնալ նկարչական դպրոց՝ 5ր ՝ 5/60 = 1/12ժ = 1/12 : 24 · 100 = 0,3% = 0%
Նկարչության դաս՝ 90ր՝ 90/60 = 3/2ժ = 3/2 : 24 · 100 = 6%
Վերադարձ տուն՝ 5ր ՝ 5/60 = 1/12ժ = 1/12 : 24 · 100 = 0,3% = 0%
Ճաշել՝ 10ր = 10/60 = 1/6ժ ` 1/6 : 24 · 100 = 0,7% = 1%
Հանգստի ժամ՝ 105ր՝ 105/60 = 7/4ժ = 7/4 ։ 24 · 100 = 7%
Պատրաստվել քնելուն՝ 15ր = 15/60 = 1/4ժ = 1/4 : 24 · 100 = 1%
Քուն՝ 600ր՝ 600/60 = 10ժ = 10 : 24 · 100 = 42%

Posted in Պատմություն

Նախնադարի պարբերացումն ու վաղ փուլերը

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ի՞նչ է նախնադարը։ Ի՞նչ չափանիշով է դարաշրջանների բաժանվում մարդկության վաղնջական շրջանի պատմությունը։

Նախնադարը մարդկության պատմության ամենավաղ դարաշրջանն է։ Դարաշրջանները բաժանվում են այդ շրջանի հիմնական նյութով, որով պատրաստվում էին մարդու առօրյա գործիքները ու զենքերը։
2․ Ե՞րբ է սկսվել և ավարտվել քարի դարը։
Քարի դարը մարդկության պատմության ամենավաղ և ամենաերկարատև շրջանն է։ Այն սկսվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։
3․ Քանի՞ փուլի է  բաժանվում քարի դարը։ Նշե՛ք նաև դրանց հունարեն անունները։
Քարի դարը բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար, նոր քարի դար։ Հին քարի դար՝ պալեոլիթ, միջին քարի դար՝ մեզոլիթ, նոր քարի դար՝ նեոլիթ։
4․ Ե՞րն է ավարտվել հին քարի դարը Հայաստանում։ Քանի՞ փուլի է այն բաժանվում։
Հայաստանում հին քարի դարը ավարտվել է Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջ։ 
5․ Պատմե՛ք հին քարի դարի բնորորշ գծերի մասին։ Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայստանումում։
Պալեոլիթյան կայաններ կան Գուգարքում, որոնք ունի ավելի քան 1.8 միլիոն պատմություն։ Կայաններ կան Արտին լեռան վրա, Արզնիում ու Ազոխում(ԼՂՀ)։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ժանակաշրջանը Հունարեն անվանումը Տևողությունը Նվաճումները
Քարի դար Ա) Հին քարի դար Բ)Միջին քարի դար Գ)Նոր քարի դար   Ա) պալեոլիթ, Բ) մեզոլիթ, Գ) նեոլիթ սկսվել է 3 միլիոն տարի առաջ, ավարտվել՝ Ք․ա․ 12-րդ հազարամյակում կրակի բացահայտում և օգտագործում, բանական մարդու ձևավորում

ՆՈՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆՈՒՆՆԵՐ, ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հին քարի դար (պալեոլիթ), Միջին քարի դար (մեզեոլիթ), Նոր քարի դար (նեոլիթ), Պղնձի-քարի դար (էնեոլիթ), Բրոնզի դար, Երկաթի դար, մարդկային հոտ, բանական մարդ։

Posted in Բնագիտություն 6

Հիմքեր կամ հիդրօքսիդներ

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: 

Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:

 

Օրինակ

KOH՝ կալիումի հիդրոքսիդ

NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ

Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ

Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ

Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։

Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը:

Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:

Առավել հաճախ հանդիպող հիմքերի հատկությունները.

1. Նատրիումի և կալիումի հիդրօքսիդները NaOH և KOH

Սպիտակ խոնավածուծ բյուրեղային նյութեր են, կլանում են խոնավություն և ածխաթթու գազ:

Նատրիումի հիդրօքսիդը և նրա ջրային խիտ լուծույթը քայքայում են մաշկը, ուստի դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել:

Նատրիումի հիդրօքսիդը այլ կերպ կոչվում է կծու նատրոն (ունի ևս մեկ տեխնիկական անվանում՝ կաուստիկ սոդա):

Կալիումի հիդրօքսիդը կոչվում է կծու կալիում:

Difference-Between-Sodium-Hydroxide-and-Potassium-Hydroxide_Sodium-Hydroxide.jpg

Կալիումի և նատրիումի հիդրօքսիդները կիրառվում են ապակու և օճառի արտադրությունում:

2. Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը՝ Ca(OH)2ջրում քիչ լուծվող սպիտակ փոշի է:

Ca-OH-2.jpg

Ստացվում է չհանգած կիրը CaO մարելիս, հանգցնելիս: Թափանցիկ ջրային լուծույթը կոչվում է «կրաջուր», ջրային կախույթը՝ «կրակաթ»: Լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ, ինչպես նաև՝ կենցաղում` ընկույզի, դդմի մուրաբա պատրաստելիս:

Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը ջրում քիչ լուծելի, սպիտակ, փխրուն փոշի է, որի ջրային լուծույթը կոչվում է կրաջուր: Օգտագործում են շինարարությունում, ինչպես նաև կենցաղում ՝ պահածոներ պատրաստելիս:

Հարցեր՝
1.Ո՞ր նյութերն են կոչվում հիմքեր:
Հիմքեր են կոչվում այն նյութերը, որոնց մեջ կա մետղի ատոմներ և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբեր։
2. Բերել կենցաղում դրանց օգտագործման օրինակներ։
Կենցաղում օգտագործվում են՝ նատրիումի, կալիումի հիդրօքսիդները և կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը։
3.Թվարկեք մի քանի հիմքեր:
Կալիումի հիդրոքսիդ, նատրիումի հիդրոքսիդ, ալյումինի հիդրոքսիդ և երկաթի հիդրոքսիդներ։

Posted in Արևմտահայերեն, Մայրենի

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Արևմտահայերեն

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ որմէ՞ կը վախնային։

—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։

—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։

Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս, որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։ Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։
Արևելահայերեն

Մի զորավոր առյուծ նստել էր ժայռին և տեսնում է որ, գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած փախչում:
-Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:
– Ո՞վ է մարդը-հարցնում է առյուծը- և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից
– Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի:

 Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց. Միթե՞ դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին: Եվ նա ասաց. Այո, ես եմ: Առյուծն ասաց. Արի կռվենք:

Մարդն ասաց. Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են: Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք: Առյուծն ասաց. Երդվիր, որ կգաս և ես կլսեմ քեզ: Մարդն երդվեց և առյուծն ասաց. Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:

Եվ առյուծը գոչեց. Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել: